Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրաքը Սաուդյան Արաբիային և Բահրեյնին կփոխանցի Իրանի առաջարկը

Իրաքը Սաուդյան Արաբիային և Բահրեյնին կփոխանցի Իրանի առաջարկը
02.06.2019 | 15:30

Իրաքի իշխանությունները մտադիր են Սաուդյան Արաբիային և Բահրեյնին փոխանցել չհարձակման մասին պայմանագրի առնչությամբ Պարսից ծոցի երկրներին ուղղված Իրանի առաջարկը՝ հայտնել է Իրաքում Թեհրանի դեսպան Սաադ Ջավադ Կանդիլը: Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն Իրաք այցի ընթացքում Պարսից ծոցի երկրներին առաջարկել էր չհարձակման պայմանագիր ստորագրել՝ Պարսից ծոցի շուրջ բարդ իրավիճակի ֆոնին: «Իրաքի պաշտոնական անձինք առաջարկը ողջունել են և կփոխանցեն Պարսից ծոցի երկրներին, հատկապես նրանց, որոնք հարաբերություններ չունեն Իրանի հետ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիա և Բահրեյն»,- ասել է դեսպանը:


Սաուդյան Արաբիան և Բահրեյնը խզել էին Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները 2016-ի հունվարին Իրանում Սաուդիան Արաբիայի դիվանագետների նկատմամբ կատարված հարձակումից հետո: Այդ օրերին Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էին նաեւ Սուդանն ու Քուվեյթը։

Դիտվել է՝ 1527

Մեկնաբանություններ