Այսօր ԱԺ կողմից Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ արդյունավետ է պատկերացնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ աշխատանքը:
«Որքան էլ որ ձեր համար հիմա տարօրինակ կհնչի, ես այն պատկերացնում եմ բացառապես արդյունավետ՝ ինչ կարգավիճակում և ինչ տևողությամբ էլ որ դա լինի: Ես հուսով եմ, որ կլինի արդյունավետ», - հայտարարեց Գրիգորյանը։