ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

ԱԳ նախարարը կմասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանի բացմանը

ԱԳ նախարարը կմասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանի բացմանը
24.06.2019 | 14:08

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 24-25-ն աշխատանքային այցով լինելու է Ժնևում` մասնակցելու համար ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանի բացմանը: Այցի շրջանակներում տեղի կունենան «Armenia. A year of democratic transitions» խորագրով ՀՀ կողմից կազմակերպվող հարակից միջոցառումը և Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսի բացումը:
Նախատեսվում են նախարար Մնացականյանի հանդիպումները մի շարք պաշտոնյաների հետ:

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ