Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մխիթարյանը կխաղա՞ Բավարիայի եւ Ռեալի դեմ

Մխիթարյանը կխաղա՞ Բավարիայի եւ Ռեալի դեմ
11.07.2019 | 23:29

Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալ»-ի հետ մեկնել է ԱՄՆ: «Զինագործները» 29 ֆուտբոլիստներով են մեկ Լոս Անջելես, որտեղ կմասնակցեն չեմպիոնների գավաթ միջազգային մրցաշարին: «Արսենալ»-ը կխաղա «Կոլոռադո Ռապիդ»-ի, Մյունխենի «Բավարիա»-ի, «Ֆիորենտինա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի հետ:

Դիտվել է՝ 1091

Մեկնաբանություններ