Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի Ներկայացուցիչների ժողովի նախագահի հետ

Դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի Ներկայացուցիչների ժողովի նախագահի հետ
17.07.2019 | 12:06

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հուլիսի 15-ին հանդիպել է Իրաքի Ներկայացուցիչների ժողովի նախագահ Մուհամեդ Ռիկան Հադիդ ալ Հալբուսիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական համագործակցության. երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական կապերի ամրապնդման, ժողովրդավարական մշակույթի փորձառության փոխանակման նպատակով երկու երկրների խորհրդարաններում ձևավորված հայ-իրաքյան բարեկամության խմբերի սերտ համագործակցության անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, դեսպան Փոլադյանն անդրադարձել է ապագայում Իրաքի խորհրդարանում իրաքահայ համայնքի ներկայացված լինելու հնարավորություններին՝ ընդգծելով երկրի ազգային և կրոնական փոքրամասնությունների խճանկարում համայնքի մեծ դերը և նշանակությունը։

Դիտվել է՝ 661

Մեկնաբանություններ