Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Իսրայելում գտնվել է 9000 տարվա մեգապոլիս

Իսրայելում գտնվել է 9000 տարվա մեգապոլիս
19.07.2019 | 11:18

Աշխատանքի հազարավոր միջոցներ, ոսկե զարդեր, արձանիկներ, սերմեր և այլ առարկաներ են գտել հնագետները Իսրայելում նեոլիտի ժամանակաշրջանի հնավայրի պեղումների ժամանակ: Գիտնականները կարծում են, որ 9000 տարի առաջ այդ տարածքում մեծ մեգապոլիս է եղել: Այնտեղ կարող էր ապրել 2-3000 մարդ, որ այն ժամանակի համար մեծ թիվ է: Հնավայրը Երուսաղեմից դեպի արևելք 5 կիլոմետր հեռու է, բացահայտվել է պատահաբար, երբ ճանապարհի կառուցման նախնական աշխատանքներ էին կատարվում: Երկար ժամանակ իշխում էր տեսակետը, որ այստեղ չեն եղել նեոլիտի ժամանակների բնակավայրեր, երբ մարդկությունը քոչվոր կյանքից անցնում էր նստակյացի և շեշտը դրվում էր հողագործության ու անասնապահության վրա: Էքսկավատորով փորելիս գտնվել են մեծ կառույցներ՝ մասնավոր տներ բազում սենյակներով, հասարակական ու ծիսական կառույցներ, փողոցներ: Գտնվել են աշխատանքի քարե գործիքներ, նետերի ծայրակալներ, որ օգտագործվել են որսի ու կռվի ժամանակ: Հնագետները բազմաթիվ քարե իրեր են հայտնաբերել դամբարաններից, որ թույլ է տալիս այդ առարկաները համարել ծիսական: Գտածոներից են գոմեշի արձանիկը, տարբեր չափերի քարե ապարանջանները, նաև՝ երեխաների համար: Որոշ իրեր օբսիդիանից են, որ հրաբխային ապակու տեսակ է: Այս գտածոները փոխել են գիտնականների կարծիքը՝ թե ինչպես է նեոլիտը զարգացել Հին Հրեաստանում:
BBC


Հ.Գ. Հայերին հաճախ են համեմատում հրեաների հետ: Ինչու՞ Իսրայելում անընդհատ գտնվում են հնադարյան բնակավայրեր, Հայաստանում՝ ոչ: Խնդիրը վերաբերմունքն է՝ նրանք ուզում են իմանալ, ճանաչել ու ճանաչելի դարձնել իրենց հայրենիքի պատմությունը և ցանկացած կառույցի սկիզբը պեղումներն են, մենք ամեն ինչին վերաբերվում ենք ուտիլիտար տեսակետից: Ոչ մի կառույց սկսելուց առաջ չենք պարզում՝ տակն ինչ կա: Կարծես՝ իսկապես մեր կյանքը սկսվել է մեզնով ու մեզնից առաջ հազարավոր տարիներ այս հողերի վրա չեն ապրել մեր նախնիները: Զբոսաշրջությունը զարգացնում են նաև գիտնականները՝ հնագիտական պեղումներն ու նոր գտածոները: Մարդիկ սիրում են իմանալ ինչ կա հողի տակ, ինչ գանձեր ու ինչ պատմություն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ