Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հուլիսի 30-ին այցելել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կենտրոնակայան և հանդիպել է ՅՈՒՆԻՖԻԼ-ի ղեկավար գեներալ-մայոր Ստեֆանո Դել Կոլի հետ: Նրանք քննարկել են առաքելության հետ համագործակցության շրջանակը և հեռանկարային ծրագրերը: ՅՈՒՆԻՖԻԼ հրամանատարը բարձր գնահատեց ՀՀ խաղաղապահ զորախմբի իրականացրած ծառայությունը առաքելության կազմում: