...թե Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա շնորհավորանքները ուրույն լյուստրացիա են եղել իշխանությունների համար` հասկանալու` ովքեր են «իրենց տակ» դրված ականները: Սեդրակիչի շնորհավորանքների մեջ իշխանությունների համար ամենատարօրինակը եղել է Ռուսաստանում բնակվող մեծահարուստ, «ԶակՆեֆտեգազՍտրոյ-Պրոմեթեյ» ՓԲԸ վարչության նախագահ Սենիկ Գևորգյանինը, որի հորեղբոր տղան Գեղամ Գևորգյանն է` ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը, հեղափոխության օրերին համալսարանի շենքը գրոհող Նիկոլ Փաշինյանի առջև դուռ փակողը։ Չնայած Փաշինյանը հայտարարել էր, թե որևէ դուռ փակող երբևէ տեղ չպետք է ունենա «նոր» Հայաստանում, այնուհանդերձ, Գեղամ Գևորգյանը դարձավ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, հետն էլ` Սենիկ Գևորգյանի հայաստանյան բիզնեսների մի մասի («էվոկա» բանկում` մասնաբաժին, «Հյուր Սերվիս» համալսարանական հանգստյան գոտի) «նայող»։ Ասում են, որ սա կարող է նշանակել մեկ բան. ռուսահայ խոշոր գործարարներն ու նրանց դրածոները շարունակում են գործել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի երդվյալ ախոյան Ռոբերտ Քոչարյանի դաշտում։