...թե ապրիլյան պատերազմի խնդիրները վերհանելուն ուղղված ԱԺ քննիչ հանձնաժողովի բուն նպատակը «պարզելն» է` ինչու է հայկական կողմից հարձակում սկսելու հրամանն ուշացել: «Սլաքները դեպ Սերժ Սարգսյա՞նն եք ուղղում, ցանկանում եք «մի գործ» էլ նրա վրա՞ կարել, որպեսզի Ամուլսարի և մնացյալ խնդիրների հետ կապված աղմուկը խլացնեք, Փաշինյանի զրոյացվող իմիջը փրկե, բայց չէ՞ որ ապրիլյան պատերազմը արցախյան երկրորդ մեծ հաղթանակն էր իննսունականների պատերազմից հետո. պատերազմական դաշտի ամեն մի միլիմետրի վրա հարյուր-հազարավոր պատրոններ են մնացած եղել»,- դիմեցինք հանձնաժողվի անդամներից մեկին. «Գործ կարելու մասին խոսք լինել չի կարող. հանձնաժողովն ամեն ինչ անում է, որպեսզի հավասարակշռված մոտեցումը պահպանվի. այդ պատճառով էլ` Վաղարշակ Հարությունյանի նման փորձառու մեկին ընդգրկեցինք հանձնաժողովի աշխատանքներում։ Այնուհանդերձ, կան նաև այդ օրը ռազմական գործողությւոններն սկսելու հետ կապված ինչ-ինչ հարցեր, որ պետք է պարզել, որպեսզի նախադեպը կրկնություն չունենա».- ասաց հանձնաժողովականը: