Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վանեցյանը սպային պատվին ոչ հարիր հրահանգներ է ստացել Փաշինյանից. Ստեփան Դանիելյան

Վանեցյանը սպային պատվին ոչ հարիր հրահանգներ է ստացել Փաշինյանից. Ստեփան Դանիելյան
16.09.2019 | 22:39

Վանեցյանը, ըստ էության, ասում է, որ սպային պատվին ոչ հարիր հրահանգներ է ստացել Փաշինյանից և դա վտանգում են «հայրենիքի հանդեպ պարտքը» և հրապարակին կերպով դրա մասին հայտարարում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Սպայի ու Լուսավոր Հայաստանի պատիվը

ԱԱԾ տնօրենը հրաժարական տվեց: Հրաժարականում հստակ ասվում է պատճառների մասին.

«պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը՝ երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «կանգ առ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

ԱԱԾ-ն և Ոստիկանությունը ինչ-որ առումով «ավանդական» կառույցներ են, որոնք ունեն ներքին չգրված կանոններ և պահելակերպ։ Այդ կառույցում աշխատում են սպաներ, որոնք շատ, թե քիչ, բայց անյուամենայնիվ ունեն «սպայի պատվի» հասկացություն։

Վանեցյանը, ըստ էության, ասում է, որ սպային պատվին ոչ հարիր հրահանգներ է ստեցել Փաշինյանից և դա վտանգում են »հայրենիքի հանդեպ պարտքը» և հրապարակին կերպով դրա մասին հայտարարում է։ ԱԱԾ-ի, և Ոստիկանության հաջորդ ղեկավարները, ըստ օրենքի, նույնպես պետք է լինեն սպաներ և նրանք նույնպես կարող են հրաժարվել կատարել ըստ իր խոսքերի տարերային, հախուռն, առաջնայինը՝ երկրորդականից, անցողիկը մնայունից չտարբերող հրահանգները։

Ի՞նչ պետք է անի Փաշինյանը։ Նա ունի մեկ տարբերակ, այդ պաշտոններում նշանակել սպայի պատվով չծանրաբեռնված անձանց և նրան «անսպասելի» կերպով օգնության է հասնում «անկախ» և «ընդդիմադիր» Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և ներկայացնում օրինագիծ, որով այդ կառույցների ղեկավարներ դառնում են քաղաքական պաշտոններ։

Լուսավոր Հայաստանը Փաշինյանի հետ համատեղ կրում է հետագա զարգացումների պատասխանատվությունը»,- գրել է նա։

Դիտվել է՝ 967

Մեկնաբանություններ