Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Խե­լա­ցի է­կո­գո­մե­րի» և ո­լոր­տի ոչ այն­քան խե­լա­ցի կա­ռա­վա­րիչ­նե­րի մա­սին

«Խե­լա­ցի է­կո­գո­մե­րի» և ո­լոր­տի ոչ այն­քան խե­լա­ցի կա­ռա­վա­րիչ­նե­րի մա­սին
17.09.2019 | 00:49

ՀՀ կա­ռա­վա­րու­թյան 2019 թվա­կա­նի ապ­րի­լի 4-ի ո­րոշ­մամբ հաս­տատ­վեց «Փոքր և մի­ջին «խե­լա­ցի» ա­նաս­նա­շեն­քե­րի կա­ռուց­ման կամ վե­րա­կա­ռուց­ման և դրանց տեխ­նո­լո­գիա­կան ա­պա­հով­ման պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան» ծրա­գի­րը: Վար­չա­պե­տի տե­ղա­կալ­նե­րից մեկն էլ ա­վե­լաց­րեց է­կո­լո­գիա­կան (է­կո) բնո­րո­շու­մը և ար­դյուն­քում ու­նե­ցանք «խե­լա­ցի է­կո­գո­մեր» բա­ռա­կա­պակ­ցու­թյու­նը` այ­սինքն, գյու­ղա­ցին ոչ միայն կհարս­տա­նա (չէ՞ որ գո­մը խե­լա­ցի է), այլև ա­նա­ղարտ կպահ­պան­վի շր­ջա­կա մի­ջա­վայ­րը:

2019-2021 թթ. կկա­ռուց­վի 230 գոմ, բյու­ջեից պե­տու­թյան ա­ջակ­ցու­թյու­նը կկազ­մի մո­տա­վո­րա­պես 6,4 մլն ԱՄՆ դո­լար: Գրե­թե այդ­քան գու­մար էլ կներդ­նեն գո­մա­տե­րե­րը: Ծրագ­րի հա­մա­ձայն գյու­ղա­ցի­նե­րին կվա­ճառ­վեն նաև մեզ մոտ ա­ճեց­ված 10000 գլուխ տոհ­մա­յին ե­րինջ­ներ` 1 մլն դրամ ար­ժո­ղու­թյամբ: Այս ծախ­սե­րի մա­սին պատ­կե­րա­վոր գա­ղա­փար կազ­մե­լու հա­մար ա­սեմ, որ դրա­նով երկ­րա­շար­ժից տու­ժած մեր գրե­թե բո­լոր հայ­րե­նա­կից­նե­րը կու­նե­նա­յին տա­նիք: Իսկ ի՞նչ կու­նե­նա ծրագ­րին մաս­նակ­ցող մեր գյու­ղա­ցին` ա­պա­գա ֆեր­մե­րը: Թվում է, թե պա­տաս­խա­նը միան­շա­նակ պետք է լի­նի. նա պետք է ու­նե­նա բա­վա­րար շա­հույթ քիչ թե շատ բա­րե­կե­ցիկ ապ­րե­լու և աս­տի­ճա­նա­բար տա­վա­րա­բու­ծու­թյան իր բիզ­նեսն ընդ­լայ­նե­լու հա­մար: ՈՒ այս հար­ցադր­ման դրա­կան պա­տաս­խա­նը` հիմ­նա­վոր­ված կոնկ­րետ թվե­րով, պետք է եզ­րա­փա­կեր ծրա­գի­րը: Ցա­վոք, դա չկա, և ա­նի­մաստ է դառ­նում ծրա­գի­րը:

Գյու­ղա­ցու մեջ հարց է ծա­գում. ին­չի՞ հա­մար նա իր գր­պա­նից կամ վար­կով պետք է ծախ­սի 7,7-ից մինչև 24,5 մի­լիոն դրամ գո­մե­րը կա­ռու­ցե­լու, ևս 10-40 մի­լիոն ե­րինջ­ներ գնե­լու հա­մար, երբ ի­րեն չեն ա­սում, թե ին­քը այդ ծախ­սե­րի դի­մաց որ­քան շա­հույթ կու­նե­նա, գո­նե կկա­րո­ղա­նա՞ փա­կել վար­կե­րը (չի՞ հայ­տն­վի դա­տա­րա­նում, ինչ­պես նա­խորդ ծրագ­րի մաս­նա­կից իր հարևան­նե­րը): Եվ որ­տե­ղի՞ց ի­րեն այդ­քան գու­մար, և իր ու­նեց­ված­քի ո՞ր ար­ժե­քա­վոր ի­րը պետք է գրավ վերց­նի բան­կը վարկ տա­լու հա­մար։ Ա­ռանց այս հար­ցե­րի պա­տաս­խա­նի գյու­ղա­ցին չի ան­դա­մակ­ցի ծրագ­րին, ու եր­կիրն էլ չի ու­նե­նա է­ժան, ո­րա­կյալ ինք­նա­բավ կա­թի ու մսի շա­հու­թա­բեր ար­տադ­րու­թյուն, ին­չի մա­սին մենք ար­դեն քա­ռորդ դա­րից ա­վե­լի միայն ե­րա­զում ենք։ Այդ դեպ­քում ինչ­պե՞ս բա­ցատ­րել այդ հիմ­նա­րար դրույ­թի` շա­հույ­թի բա­ցա­կա­յու­թյու­նը: Ծրագ­րին ծա­նո­թա­նա­լիս հաս­կա­նում ես, որ այն կազ­մող­նե­րը ո­րո­շել են գո­նե ի­րենք ի­րենց չխա­բել. չխո­սել շա­հույ­թի մա­սին, ո­րը ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րին, ո­լոր­տի այ­սօր­վա ի­րո­ղու­թյուն­նե­րում, կա­ռա­վար­ման այ­սօր­վա մո­դե­լով, չի կա­րող ձևա­վոր­վել: ՈՒ շա­հույ­թի թե­ման հա­ջո­ղու­թյամբ շր­ջան­ցե­լով` ծրա­գի­րը կազ­մող­նե­րը մեզ ու­րա­խաց­նում են կաթ­նատ­վու­թյան սպաս­վե­լիք շեշ­տա­կի ա­ճի ցու­ցա­նի­շով. այն ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րին 2200 կգ-ից կդառ­նա 3500-4000 կգ: (Թան էլ չէ, մա­ծուն. ան­ցած 30 տար­վա ըն­թաց­քում ծախ­սե­լով ահ­ռե­լի ծա­վա­լի վար­կա­յին, բյու­ջե­տա­յին ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ` կաթ­նատ­վու­թյու­նը բարձ­րաց­րել ենք ըն­դա­մե­նը 200 լիտ­րով, հի­մա ե­րեք տա­րում պետք է ա­ճի 1800 լիտ­րո՞վ)։ Ին­չի՞ հաշ­վին։ Ծրա­գի­րը կազ­մող­նե­րը հաս­կաց­նում են, որ դա կլի­նի լու­սա­վոր, լավ օ­դա­փոխ­վող, բո­լոր ա­ռում­նե­րով կո­վե­րի նազուտու­զը տա­նող «խե­լա­ցի» գո­մե­րի և տոհ­մա­յին նոր ե­րինջ­նե­րի շնոր­հիվ: Սա ար­դեն հա­յե­րիս նոր հայտ­նա­գոր­ծու­թյունն է. մինչև այժմ մարդ­կու­թյու­նը գի­տեր, որ տա­վա­րի տված կաթն ու մի­սը նրա ստա­մոք­սում են, տվե­ցիր կեն­դա­նուն իր ու­զած կե­րը, նա էլ քեզ կտա քո ակն­կա­լիք կաթն ու մի­սը:

Լավ գո­մը ցան­կա­լի է, բայց նա­խընտ­րե­լին երևի կուշտ փո­րով, այ­սօր­վա դրու­թյամբ ոչ այն­քան լավ գո­մում (ինչ­պես տե­սանք, լավ գո­մը մեծ ներդ­րում է պա­հան­ջում, ո­րը գյու­ղա­ցին չու­նի) տա­վա­րը պա­հելն է: Նյու­թի հե­տա­գա շա­րադ­րան­քից կտես­նենք, որ ո­լոր­տի հիմ­նա­կան խն­դի­րը` շա­հու­թա­բեր տա­վա­րա­բու­ծու­թյուն ու­նե­նա­լը, պայ­մա­նա­վոր­ված է ա­նաս­նա­կե­րի կա­յուն բա­զա­յի առ­կա­յու­թյամբ: Հետևա­բար, խնդ­րի լու­ծու­մը պետք է սկ­սել հենց դրա­նից, այ­լա­պես «խե­լա­ցի է­կո­գո­մե­րը» և նոր ե­րինջ­նե­րը կվե­րած­վեն է­կոա­նեկ­դոտ­նե­րի, ա­նի­մաստ ծախ­սե­րի, ին­չը մենք տե­սանք 2006-ի տաս­նա­մյա ծրագ­րի ար­դյուն­քում և ին­չը կտես­նենք, կա­րող եք չկաս­կա­ծել, այս նոր ծրագ­րի ա­վար­տին. շա­հույթ չկա, բյու­ջեի ու մաս­նա­վո­րի ներդ­րում­ներն էլ քա­մին տա­րավ: Ինչ վե­րա­բե­րում է գո­մե­րի խե­լա­ցի, է­կո լի­նե­լուն, հե­տա­գա շա­րադ­րան­քում կտես­նենք, որ այդ­պես չէ։ Թե ին­չու՞ է այս­պես, ին­չու՞ պրակ­տի­կո­րեն հմուտ ծրագ­րե­րը հաս­տատ­վում են կա­ռա­վա­րու­թյան կող­մից և ի­րաց­վում, այլ հարց է, ու դրա պա­տաս­խա­նը երևի փնտ­րենք կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում, իսկ կոնկ­րետ այս ծրագ­րի ա­ռու­մով` նաև «Ի­րա­տե­սի» 2019 թ. թիվ 43 հա­մա­րում տպագր­ված «Բա­րե­գոր­ծա­կան խա­բեու­թյուն» հոդ­վա­ծում։ Շարժ­վենք ա­ռաջ. ծրագ­րում որ­պես ու­ղե­նիշ նշ­վում է զար­գա­ցած եր­կր­նե­րում կաթ­նատ­վու­թյան մա­կար­դա­կը (կգ). Իս­րա­յել` 12000, ԱՄՆ` 10000, Գեր­մա­նիա` 9000, Ֆրան­սիա` 8500, ՌԴ` 4300 և այլն: Հա­մե­մա­տե­լով կաթ­նատ­վու­թյան ցու­ցա­նիշ­նե­րը` հաս­կա­նում ես, որ դեռ եր­կար ժա­մա­նակ մենք գտն­վե­լու ենք հետ­նա­պահ­նե­րի շար­քում. «Ագ­րո­լու­րի» մի հրա­պա­րակ­ման հա­մա­ձայն, այդ ցու­ցա­նի­շով մենք աշ­խար­հում նա­խա­վեր­ջինն ենք, և կլի­նեինք վեր­ջի­նը, ե­թե Հնդ­կաս­տա­նում կո­վը սր­բա­զան կեն­դա­նի չհա­մար­վեր:

Ամ­փո­փե­լով կաթ­նատ­վու­թյան և կա­թի հա­մա­խառն ար­տադ­րան­քի թե­ման` ա­սենք, որ շատ կաթ ար­տադ­րե­լը դառ­նում է նպա­տակ, երբ գի­տես որ քո ար­տադ­րան­քի ինք­նար­ժե­քը մր­ցու­նակ է, և շատ ար­տադ­րանք շու­կա հա­նե­լով կու­նե­նաս մեծ շա­հույթ: Իսկ ինչ­պի­սի՞ն է մե­զա­նում կա­թի ինք­նար­ժե­քը, և ի՞նչ չա­փով է այն շա­հու­թա­բեր: Փոր­ձեմ տալ դրա գնա­հա­տա­կա­նը. այ­սօր հան­րա­պե­տու­թյու­նում կաթ ար­տադ­րող 170000 տն­տե­սու­թյուն­նե­րում (ամ­բող­ջի 85 տո­կո­սը), ո­րոն­ցից յու­րա­քան­չյու­րում վի­ճա­կագ­րու­թյան հա­մա­ձայն պահ­վում է 3 գլուխ տա­վար, տար­վա մեկ օր­վա հաշ­վով մի կո­վից ստա­նում են 6 լիտր կաթ, ո­րի ի­րա­ցու­մից լա­վա­գույն դեպ­քում կա­րող են վաս­տա­կել 900 դրամ: Խո­տի ծախ­սը` 12 կգ, գու­մա­րա­յին ար­տա­հայ­տու­թյամբ սո­վո­րա­կան տա­րի­նե­րին 400-600 դրամ է, ե­րաշտ տա­րի­նե­րին` 1000 և ա­վե­լի: Հի­մա հա­մադ­րեք ստաց­ված գու­մա­րը և ար­ված ծախ­սե­րը (չմո­ռա­նաք նե­րա­ռել նաև է­լէ­ներ­գիա­յի, ջրի, գո­մի ըն­թա­ցիկ նո­րո­գում­նե­րի և այլ ծախ­սե­րը) ու… ի՞նչ մնաց գյու­ղա­ցուն: Չար­չա­րա՞ն­քը… Մեր վար­չա­պե­տը լավ է բնո­րո­շել այդ ի­րա­վի­ճա­կը. «Գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տի ա­մե­նա­մեծ խն­դիրն այն է, որ գյու­ղա­ցին չար­չար­վում է, բայց ար­դյունք չու­նի»: Մի փոքր ա­վե­լի խիստ է բնո­րո­շում ի­րա­վի­ճա­կը «Կոմ­սո­մոլս­կա­յա պրավ­դա» թեր­թի թղ­թա­կի­ցը. «25--30 տա­րե­կան ցան­կա­ցած կթ­վո­րու­հու կա­րե­լի է տե­ղա­փո­խել հի­վան­դա­նոց, և այն­տեղ նվա­զա­գույ­նը 3 հի­վան­դու­թյուն կգտ­նեն. պո­լիարտ­րիտ, պո­լինևրիտ, ռա­դի­կու­լիտ` զգաց­վում են մի­ջան­ցիկ քա­մի­նե­րը, ֆի­զի­կա­կան ծան­րու­թյու­նը, անք­նու­թյու­նը և այլն»։

Իսկ գո­մաղ­բի հո՞­տը, ո­րը կպ­չում է մարմ­նին ու ոչ մի օ­ծա­նե­լի­քով եր­կար ժա­մա­նակ չես կա­րո­ղա­նում այն չե­զո­քաց­նել: Երևի պատ­ճառ­նե­րից մեկն էլ դա է, որ մեր կր­քոտ տղա­մար­դիկ ա­վե­լի հա­ճախ լքում են ի­րենց կա­նանց «ճեր­մակ» ռու­սաս­տան­նե­րում նաև փող աշ­խա­տե­լու գայ­թակ­ղու­թյամբ: Սա ման­րուք չէ և չի կա­րե­լի հա­սուն կյան­քի տևո­ղու­թյու­նը վե­րա­ծել տա­ռա­պան­քի: Այս ա­ռու­մով հի­շում եմ մի դիպ­ված. «Ա­ռա­վո­տի» լրագ­րո­ղը Մար­տու­նու դաշ­տե­րից մե­կում հար­ցազ­րույց է անց­կաց­նում աշ­խա­տող­նե­րի հետ, բո­լո­րը կա­նայք են. ու երբ ծանր ապ­րում­նե­րով լրագ­րո­ղը հե­ռա­նում է, կա­նան­ցից մե­կը ձայ­նում է. «էդ որ գրե­ցիր, մեր տղա­մար­դիկ շուտ կվե­րա­դառ­նա՞ն»: Սրանք մարդ­կա­յին խեղ­ված ճա­կա­տագ­րեր են, ո­րոնք, ցա­վոք, գյու­ղատն­տե­սու­թյան, մաս­նա­վո­րա­պես տա­վա­րա­բու­ծու­թյան առ­կա վի­ճա­կի ար­դյունքն են: Հաս­կա­նա­լի է, որ այս ի­րա­վի­ճա­կում, երբ չկա շա­հույթ, ու աշ­խա­տանքն էլ գո­յատևե­լու տա­ռա­պանք է, ո­լոր­տը չի կա­րող զար­գա­նալ. և պա­տա­հա­կան չէ, որ աս­տի­ճա­նա­բար պա­կա­սում են տա­վար պա­հող­նե­րը, կր­ճատ­վում է նաև ա­նաս­նագլ­խա­քա­նա­կը: Այս­պես, ԱՎԾ-2018 թ. վի­ճա­կագ­րա­կան տե­ղե­կագ­րի հա­մա­ձայն` հաշ­վե­տու 5 տա­րում տա­վա­րա­բու­ծու­թյամբ զբաղ­վող­նե­րը պա­կա­սել են 5 տո­կո­սով, տա­վա­րի գլ­խա­քա­նա­կը` 12,8, այդ թվում կո­վե­րի­նը` 13,2 տո­կո­սով: Հա­մայ­նա­վա­րա­կան տա­րի­նե­րի (1981 թ.), հետ հա­մե­մա­տած 2018-ին խո­շոր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն­նե­րի գլ­խա­քա­նա­կը նվա­զել է 23 տո­կո­սով: Հաս­կա­նա­լի է, որ միայն խո­տով չես կա­րող ա­պա­հո­վել ծրագր­ված 4000 լիտր կաթ­նատ­վու­թյու­նը:

Բայց նախ, ե­կեք կա­սեց­նենք ան­կու­մը, պահ­պա­նենք այդ 2200 լիտր կաթ­նատ­վու­թյու­նը, կո­վե­րի գլ­խա­քա­նա­կը, հե­տո մտա­ծենք զար­գաց­ման մա­սին: Հի­շենք, որ վե­րը նշ­ված եր­կր­նե­րում բարձր կաթ­նատ­վու­թյու­նը ա­պա­հո­վում են կո­վե­րին սի­լո­սով, կե­րա­յին ճակն­դե­ղով, վի­տա­մի­նաց­ված խո­տի կտր­ված­քով, հիդ­րո­պո­նիկ ե­ղա­նա­կով ա­ճեց­ված գա­րու կա­նաչ զանգ­վա­ծով, խտաց­րած կե­րով կե­րակ­րե­լով, կո­վի կե­րա­բա­ժի­նը 20-ից ա­վե­լի սնն­դա­տե­սակ­նե­րով հա­մալ­րե­լով: Մինչ­դեռ մեզ մոտ, ըստ վե­րը նշ­ված ԱՎԾ տե­ղե­կագ­րի, սի­լո­սի և կա­նաչ կե­րի հա­մար ե­գիպ­տա­ցո­րե­նի ար­տադ­րու­թյու­նը 2017-ի հետ հա­մե­մա­տած նվա­զել է կի­սով չափ, ճակն­դե­ղը` 75, խո­տը` 35 տո­կո­սով: Ան­կում ու­նենք նաև բեր­քատ­վու­թյան ա­ռու­մով. սի­լո­սի զանգ­ված` 33, բնա­կան խոտ­հար­քե­րի խոտ` 16, ան­ցած տա­րի­նե­րի ցա­նած բազ­մա­մյա խոտ` 22, միա­մյա խոտ` 44 տո­կոս: Այ­սինքն ա­նաս­նա­կե­րի ար­տադ­րու­թյան ո­լոր­տում վեր­ջին 5 տա­րի­նե­րին մենք հա­մա­խառն ար­տադ­րան­քի և բեր­քատ­վու­թյան ո­րո­շա­կի հե­տըն­թաց ու­նենք: Էլ չենք խո­սում կե­րի տե­սա­կա­նու մա­սին` հիմ­նա­կա­նում խոտ, է­լի խոտ ու դար­ձյալ, գրե­թե փայ­տա­նյու­թի վե­րած­ված չոր խոտ, ո­րոնց աղ­բյուր­նե­րը` ա­րոտ­ներն ու խոտ­հար­քե­րը, հա­մայ­նա­վա­րա­կան տա­րի­նե­րի հա­մե­մատ կր­ճատ­վել են գրե­թե 30 տո­կո­սով, իսկ առ­կա տա­րածք­ներն էլ կի­սաա­նա­պա­տա­յին վի­ճա­կում են: ՈՒ­րեմն ին­չի՞ վրա է ծրա­գի­րը կազ­մող­նե­րի հույ­սը, երբ ակն­կա­լում են կաթ­նատ­վու­թյան գրե­թե կրկ­նա­կի աճ:

Հա­յաս­տա­նը հրաշք­նե­րի՞, թե՞ բլեֆ եր­կիր է… Ո­լոր­տի փաս­տա­ցի վի­ճա­կի այս խիստ հա­մա­ռոտ տհե­ղե­կան­քը ան­ցած 30 տա­րի­նե­րի մե­ղադ­րա­կանն է. ան­կա­խու­թյու­նից հե­տո ո­լոր­տում բա­ցի քան­դե­լուց ոչ մի նոր բան չա­վե­լաց­րինք` ոչն­չաց­րինք նույ­նիսկ մե­քե­նա­յաց­ման բարձր աս­տի­ճան, տա­վա­րի մեծ կենտ­րո­նաց­վա­ծու­թյուն (100-200 գլուխ) ու­նե­ցող ար­դեն սե­փա­կանշ­նոր­ված կո­լեկ­տիվ ա­նաս­նա­շեն­քե­րը (մո­տա­վո­րա­պես 1000 գոմ), ու հի­մա գրե­թե քա­ռորդ դար է, ինչ փնտր­տուք­նե­րի մեջ ենք. ինչ­պես վե­րա­կանգ­նել քան­դա­ծը, ինչ­պես հա­մո­զել գյու­ղա­ցուն, որ սե­փա­կանշ­նորհ­ված իր 3 գլուխ տա­վա­րը միա­վո­րի հարևան­նե­րի ու­նե­ցա­ծի հետ, միա­վո­րի նաև հո­ղակ­տոր­նե­րը, իր ու­նե­ցած գյուղ­տեխ­նի­կան, ին­չը տն­տե­սա­գի­տու­թյան օ­րենք­նե­րի հա­մա­ձայն թույլ կտա ստեղ­ծել շա­հու­թա­բեր տն­տե­սու­թյուն, ապ­րել բա­րե­կե­ցիկ, չլ­քել եր­կի­րը։ Ցա­վոք, նույ­նիսկ գի­տա­կան բարձր կո­չում­ներ ու­նե­ցող մեր կա­ռա­վա­րիչ­նե­րից շա­տե­րը ժա­մա­նա­կին հա­մար­ձա­կու­թյուն չու­նե­ցան երկ­րի ղե­կա­վար­նե­րին հու­շե­լու, որ տն­տե­սա­գի­տու­թյան օ­րենք­նե­րը քա­ղա­քա­կա­նու­թյա­նը չեն են­թարկ­վում, և չի կա­րե­լի հա­նուն ինչ-որ «իզ­մի» այդ­պես ա­վե­րել ո­լոր­տը։ Հի­մա նոր ի­րա­վի­ճա­կում ենք. ու­նենք նոր կա­ռա­վա­րու­թյան լայն ա­ջակ­ցու­թյու­նը, այդ թվում ա­մե­նա­կարևո­րը` ֆի­նան­սա­կա­նը, ու­նենք ո­լոր­տի նոր ղե­կա­վար­ներ և վեր­ջա­պես ու­նենք ո­լոր­տի զար­գաց­ման կա­ռա­վա­րու­թյան կող­մից հաս­տատ­ված ծրա­գիր, ինչ­պես ա­սում են, լց­վիր հա­վա­տով, քշ­տիր թևերդ, ու մենք կու­նե­նանք կա­թի ու մսի ար­դադ­րու­թյան նոր Հա­յաս­տան։ Շատ կու­զե­նա­յի հա­վա­տալ, բայց չի ստաց­վում, ու պատ­ճա­ռը վե­րը նշ­ված փաս­տե­րի ի­րա­տե­սու­թյունն է, ո­րը կաս­կա­ծի տակ է դնում ծրագ­րի ի­րաց­ման հնա­րա­վո­րու­թյու­նը։ Հիմ­նա­կան խն­դիրն այն է, որ ո­լոր­տի կա­յաց­ման, զար­գաց­ման տես­լա­կա­նը մենք չենք բխեց­նում մեր ի­րո­ղու­թյուն­նե­րից, այլ կու­րո­րեն ա­ռաջ­նորդ­վում ենք հա­մաշ­խար­հա­յին փո­ղա­տե­րե­րի հրա­հանգ­նե­րով ու հա­ճախ ար­դա­րա­նում, որ նրանք այդ­պես են ու­զում, այ­լա­պես փող (վարկ) չեն տա։ Իսկ մենք ի՞նչ ենք ու­զում. գո­նե դա գի­տե՞նք։

ՈՒ նաև վարկն ին­չի հա­մար ենք վերց­նում, որ ո­լոր­տը զար­գա­նա՞։ Դուք տե­սե՞լ եք այդ զար­գա­ցու­մը։ Ա­ռայժմ նշենք, որ ան­կա­խու­թյու­նից հե­տո ան­ցած 30 տա­րի­նե­րի ըն­թաց­քում էլ մենք չու­նենք ո­լոր­տի զար­գաց­ման ի­րա­կան տես­լա­կան (առ­կա ի­րա­վի­ճա­կը դա է փաս­տում)։ ՈՒ ա­մեն մի նոր նա­խա­րար, հիմ­նա­կա­նում ո­լոր­տից հե­ռու քա­ղա­քա­կան գոր­ծիչ իր էշն է քշում, չե­ղար­կե­լով նույ­նիսկ իր ա­րագ փո­փոխ­վող նա­խորդ­նե­րի ըն­դու­նած քիչ թե շատ խե­լա­ցի ո­րո­շում­նե­րը։ ՈՒ քա­նի որ նոր ծրագ­րի ծախ­սա­յին մա­սը ահ­ռե­լի թիվ է, ինչ­պես ար­դեն աս­վեց, միայն գո­մե­րը կա­ռու­ցե­լու հա­մար 12,8 մլն դո­լար ու ևս 20 մլն տոհ­մա­յին ե­րինջ­ներ գնե­լու հա­մար, իսկ սպաս­վե­լիք ար­դյունք­ներն էլ, ինչ­պես տե­սանք, կաս­կա­ծե­լի են, գու­ցե ար­ժե կանգ առ­նել ու, ա­ռիթն օգ­տա­գոր­ծե­լով, ազ­գո­վի մտա­ծել ո­լոր­տի զար­գաց­ման տես­լա­կա­նի մա­սին, մա­նա­վանդ, որ այս ծրա­գիրն էա­պես չի տար­բեր­վում իր նա­խոր­դից` բո­լոր ա­ռում­նե­րով տա­պալ­ված 2006-ի տաս­նա­մյա ծրագ­րից, ո­րի պատ­ճա­ռով էա­կան վնաս կրե­ցին ոչ միայն պե­տու­թյու­նը, այլև հա­րյուր­նե­րի հաս­նող մեր ֆեր­մեր­նե­րը, նրան­ցից շա­տե­րը ա­ռայ­սօր դա­տա­րան­նե­րից չեն հե­ռա­նում ե­րինջ­նե­րի վար­կը չփա­կե­լու պատ­ճա­ռով։ ՈՒ հի­մա նոր ծրա­գիր, ո­րի հա­մա­ձայն գյու­ղա­ցին պետք է փա­կի ար­դեն մեզ մոտ ա­ճեց­ված տոհ­մա­յին ե­րինջ­նե­րի (ե­թե կա­րո­ղա­նում ենք ա­ճեց­նել, ա­պա ին­չու՞ էինք ներկ­րում, այն էլ կրկ­նա­կի բարձր գնով) ինչ­պես նաև նոր կա­ռուց­վող գո­մե­րի վար­կե­րը։ Ին­չի՞ հաշ­վին... Երբ ծրագ­րում շա­հույ­թի մա­սին տառ ան­գամ չկա։ Թվում էր, թե այս ծրա­գի­րը մինչև ըն­դու­նե­լը կանց­նի քն­նար­կում­նե­րի լայն շր­ջան. վեր կհան­վեն ան­ցյա­լի բաց­թո­ղում­նե­րը, սխալ­նե­րը, կնշ­վեն մե­ղա­վոր­նե­րը, չէ՞ որ եր­կի­րը նա­խորդ ծրագ­րից ոչ միայն նյու­թա­կան, այև բա­րո­յա­կան մեծ վնաս է կրել` գյու­ղա­ցին հա­վա­տա­ցել է ծրագ­րին ու մտել վար­կի տակ, հե­տո հայ­տն­վել դա­տա­րա­նում, ո­րով­հետև ծրա­գիրն ի­րեն խա­բել է, ար­դյունք չի ստա­ցել։

Բայց ոչ մի քն­նար­կում, ա­ռա­վել ևս հա­սա­րա­կա­կան, չի ե­ղել։ Միակ քն­նար­կու­մը ապ­րի­լի 4-ի կա­ռա­վա­րու­թյան նիս­տում էր, որ­տեղ քա­ղա­քա­շի­նու­թյան կո­մի­տեի ղե­կա­վարն ի­րա­տե­սա­կան չհա­մա­րեց 10-40 տա­վար պա­հե­լու գյու­ղա­ցու հնա­րա­վո­րու­թյու­նը և ա­ռա­ջար­կեց սահ­մա­նա­փակ­վել 4 գլուխ տա­վա­րով, ին­չին ծրա­գի­րը հաս­տատ­ման ներ­կա­յաց­նող գյու­ղատն­տե­սու­թյան նոր փոխ­նա­խա­րա­րը հա­կա­դար­ձեց, որ ծրա­գի­րը միտ­ված է ա­ռա­ջի­կա 10 տա­րի­նե­րին (ի­րա­կա­նում, պաշ­տո­նա­կան տևո­ղու­թյու­նը 3 տա­րի է) ու ոչ մի խոսք ո­լոր­տի զար­գաց­ման հիմ­նա­քա­րի` կե­րար­տադ­րու­թյան բա­զա­յի մա­սին, թե­պետ հար­մար ա­ռիթ էր, որ վար­չա­պե­տը հարց­ներ փոխ­նա­խա­րա­րին. «...10 տա­րի ա­րոտ­նե­րը բա­րե­լա­վե­լու հա­մար 60 մլն դո­լար եք ծախ­սել` ար­դյուն­քում դրանք էա­կա­նո­րեն կր­ճատ­վել են, վե­րած­վել կի­սա­նա­պատ­նե­րի։ Հի­մա 10 հա­զար գլուխ ե­րինջ եք պատ­րաստ­վում վա­ճա­ռե­լու գյու­ղա­ցի­նե­րին, իսկ ա­նաս­նա­կեր չու­նեք. նոր գո­մը կլու­ծի՞ ա­նաս­նա­կե­րի խն­դի­րը»։ Ինչևէ, վար­չա­պե­տի՞ն էին սխալ բա­ցատ­րել, թե՞ ինքն այդ օ­րը լավ էր տրա­մադր­ված, ծրա­գի­րը հաս­տատ­վեց։ Իսկ 10 տա­րին էլ, ինչ­պես նախ­կին ծրագ­րի տա­սը տա­րին, այն փոր­ձարկ­ված լավ թիվն է, երբ ա­մեն ինչ մո­ռաց­վում է. որևէ մե­կը պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թարկ­վե՞լ է ան­ցած ծրա­գի­րը տա­պա­լե­լու հա­մար։

(շա­րու­նա­կե­լի)

Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ

Հ. Գ. Ծրա­գի­րը հաս­տատ­ման ներ­կա­յաց­նողն այլևս չի զբաղ­վե­լու նրա ի­րաց­մամբ, ու դա նո­րե­րին հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս ար­դեն այ­սօր­վա­նից ու­նե­նալ ծրագ­րի ծա­խող­ման ա­լի­բին` մենք չէինք։ Ին­չու՞ է այս­պես. տաս­նա­մյակ­նե­րով տանջ­վում ենք, տա­ռա­պում, երկ­րից եր­կիր թա­փա­ռում, աշ­խար­հի խե­լոք­նե­րից խոր­հուրդ հարց­նում, հե­ղա­փո­խու­թյուն ա­նում` լավ կյան­քի ակն­կա­լի­քով ու... սպա­սում հա­յի վեր­ջին խել­քին, որն այդ­պես էլ խո­շոր հաշ­վով չի ուր­վագծ­վում։

Դիտվել է՝ 4293

Մեկնաբանություններ