Հունաստանում օրենսդրական նախաձեռնություն է նախապատրաստվում, ըստ որի՝ հնարավոր կլինի այդ երկրի քաղաքացիություն ձեռք բերել՝ ներդրումներ կատարելու դիմաց:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օրենսդրական նախաձեռնությունը գործադիր մարմնի սեղանին, ըստ երևույթին, առաջիկա շաբաթվա ընթացքում կդրվի:
Եթե հարցը մտնի Հունաստանի խորհրդարան ու պատգամավորների հավանությանն արժանան, ապա օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիակական անձիք, որոնք ավելի քան 2 մլն եվրոյի ներդրում կանեն, կարող են Հունաստանի քաղաքացիություն ձեռք բերել:
Բացի ներդրում անելն անձնագիր ստանալ ցանկացողները պետք է մշտական ռեզիդենտ դառնան և անշարժ գույք (բնակարան կամ առանձնատուն) ձեռք բերեն՝ նվազագույնը 500.000 եվրո արժողությամբ:
Ի դեպ՝ ծրագրի հայտերը լինելու են սահմանափակ թվով` տարեկան 200 հայտ: