Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Նա­խա­պես հռ­չա­կած նպա­տակ­նե­րից կա­ռա­վա­րու­թ­յու­նը շեղ­վել է գրե­թե 180 աս­տի­ճա­նով»

«Նա­խա­պես հռ­չա­կած նպա­տակ­նե­րից կա­ռա­վա­րու­թ­յու­նը շեղ­վել է գրե­թե 180 աս­տի­ճա­նով»
24.09.2019 | 00:16

Քա­ղա­քա­գետ ԱՐ­ՄԵՆ ՄԻ­ՆԱ­ՍՅԱ­ՆԻ կար­ծի­քով՝ քա­ղա­քա­կան թեժ ա­շու­նը ծա­վա­լուն քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­ներ է են­թադ­րում, ո­րոնք կա­րող են իշ­խա­նա­կան հա­մա­կար­գում վե­րա­դա­սա­վո­րում­նե­րի, կո­նյունկ­տու­րա­յի փո­փո­խու­թյան հան­գեց­նել: Ըստ նրա՝ թեժ ա­շունն ար­դեն իսկ մեկ­նար­կել է, և վեր­ջին տասն օ­րում բուռն ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ա­կա­նա­տեսն ենք լի­նում՝ ԱԱԾ տնօ­րե­նի և ոս­տի­կա­նու­թյան պե­տի հրա­ժա­րա­կան, Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նա­խա­գա­հի լիա­զո­րու­թյուն­նե­րը դա­դա­րեց­նե­լու գոր­ծըն­թա­ցի մեկ­նարկ խոր­հր­դա­րա­նի իշ­խա­նա­կան խմ­բակ­ցու­թյան կող­մից և այլն: Ան­գամ տևա­կան դա­դա­րից հե­տո, ա­սում է մեր զրու­ցա­կի­ցը, վար­չա­պե­տի սպաս­ված մա­մու­լի ա­սու­լի­սը մնաց ստ­վե­րում՝ Փա­շի­նյա­նի նշած հա­րյուր փաս­տե­րից մեկն ան­գամ չի մտա­պահ­վել, ո­րով­հետև դրանք ստ­վեր­վե­ցին վե­րոն­շյալ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով:

-Ար­դեն տևա­կան ժա­մա­նակ ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին տե­սա­կետ­ներ են շր­ջա­նառ­վում: Ըստ Ձեզ՝ հիմ­քեր կա՞ն նոր ընտ­րու­թյուն­նե­րի հա­մար:
-Մինչև հար­ցին անդ­րա­դառ­նալն ա­սեմ, որ այ­սօր­վա խոր­հր­դա­րա­նա­կան հա­մա­կար­գին հիմ­նո­վին չենք ա­դապ­տաց­վել: Այս մո­դե­լին բնո­րոշ ա­ռանձ­նա­հատ­կու­թյունն­նե­րից մեկն էլ այն է, որ հե­ղա­փո­խու­թյան, քա­ղա­քա­կան ո­րո­շա­կի տրա­մադ­րու­թյուն­նե­րի կամ ան­գամ կո­նյունկ­տու­րա­յի փո­փո­խու­թյան պա­րա­գա­յում կա­ռա­վա­րող ու­ժը գնում է վս­տա­հու­թյան քվե ստա­նա­լու ճա­նա­պար­հով, հետևա­բար, կա­ռա­վա­րու­թյունն ան­ձամբ կա­րող է նա­խա­ձեռ­նել խոր­հր­դա­րա­նա­կան ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ: Իսկ երբ եր­կի­րը կա­ռա­վար­վում է կոա­լի­ցիոն գոր­ծըն­կեր­նե­րի կող­մից, ու նրանց հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ո­րո­շա­կի խն­դիր­ներ են ա­ռա­ջա­նում, կող­մե­րից մե­կը կա­րող է դի­մել ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ կազ­մա­կեր­պե­լու գոր­ծի­քին: Մեզ մոտ, սա­կայն, այ­սօր մեկ կու­սակ­ցու­թյան իշ­խա­նու­թյուն է, ո­րը խոր­հր­դա­րա­նում մե­ծա­մաս­նու­թյուն ու­նի, ու ո­րի ներ­սում, գո­նե ար­տա­քուստ, պա­ռակ­տում չկա: Մյուս կող­մից, վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը բա­վա­կան բարձր վար­կա­նիշ ու­նի, ու այն­պես չէ, որ նրա վար­կա­նիշն այս մե­կու­կես տար­վա ըն­թաց­քում կտ­րուկ ան­կում է ապ­րել, և այժմ վս­տա­հու­թյան քվե ստա­նա­լու խն­դիր ու­նի: Ե­թե այս տրա­մա­բա­նու­թյամբ ենք վեր­լու­ծում ի­րա­վի­ճա­կը, ա­պա ա­պա­գա­յում խոր­հր­դա­րա­նա­կան ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ դժ­վար թե տե­ղի ու­նե­նան: Բայց, մյուս կող­մից, հա­սա­րա­կու­թյան մի ստ­վար զանգ­ված, որն իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո ար­հես­տա­կան բա­ժան­ման հետևան­քով հայ­տն­վել է հա­կա­ռակ ճամ­բա­րում, հաս­կա­նա­լով, որ գոր­ծող խոր­հր­դա­րա­նը չի հա­մա­պա­տաս­խա­նում հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րին, ակն­կա­լում է, թե ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ, այ­նուա­մե­նայ­նիվ, տե­ղի կու­նե­նան: Իմ հա­մոզ­մամբ՝ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներն ան­խու­սա­փե­լի կլի­նեն միայն այն դեպ­քում, երբ խոր­հր­դա­րա­նի իշ­խա­նա­կան ֆրակ­ցիան լի­նի ոչ մո­նո­լիտ, տա­րան­ջա­տում­ներ լի­նեն, ու մեկ կենտ­րո­նից կա­ռա­վա­րե­լու, վե­րահս­կե­լու խն­դի­րը լու­ծե­լու հա­մար իշ­խա­նու­թյու­նը գնա ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի: Դրա՝ ոչ մո­նո­լի­տու­թյան, նա­խան­շան­ներ, կար­ծես, կան, թեև դժ­վար է ա­սել, թե իշ­խող ու­ժի մեջ լուրջ հա­կա­սու­թյուն­ներն ինչ­քա­նով կա­րող են շա­րու­նա­կա­կան լի­նել:
-Մեկ կենտ­րո­նից կա­ռա­վա­րե­լը կար­ծես ստաց­վում է, և «կենտ­րո­նին» դեմ գնա­ցող պատ­գա­մա­վո­րի առջև ման­դա­տից հրա­ժար­վե­լու պա­հանջ է դր­վում: Ե­թե այս­պես շա­րու­նակ­վի, պարզ է՝ փո­խա­րի­նե­լու կգան նրանք, ով­քեր պատ­րաստ կլի­նեն են­թարկ­վե­լու «կենտ­րո­նին»:
-Ա­ռա­ջի­կա­յում բախ­վե­լու ենք լուրջ խն­դիր­նե­րի, քա­նի որ հա­մա­կարգն այժմ ի­ներ­ցիա­յով է ա­ռաջ գնում: Սո­ցիալ-տն­տե­սա­կան լուրջ խն­դիր­ներ, ֆորս­մա­ժո­րա­յին ի­րա­վի­ճակ­ներ՝ բնա­կան ա­ղետ­նե­րից մինչև պա­տե­րազմ­ներ, չենք ու­նե­ցել ու չգի­տենք՝ նման դեպ­քե­րում իշ­խա­նա­կան խմբակցությունն ի­րեն ինչ­պես կդրսևո­րի: Այդ­տեղ տար­բեր թևեր կան՝ կու­սակ­ցա­կան­ներ, քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ և այլք, ո­րոնք մի­մյանց հետ ոչ բո­լոր հար­ցե­րում են հա­մա­միտ: Նրանց հա­յացք­նե­րը միան­գա­մայն տար­բեր են ա­մե­նա­տար­բեր խն­դիր­նե­րի շուրջ: Տե­սանք՝ Ա­մուլ­սա­րի խն­դի­րը, դեռևս լու­ծում չս­տա­ցած, կա­րող է լուրջ գոր­ծոն դառ­նալ ար­դեն իսկ նկա­տե­լի ճա­քե­րի խո­րաց­ման հա­մար: Եվ բնավ հեշտ չէ կան­խա­տե­սել՝ վար­չա­պե­տը կկա­րո­ղա­նա՞ վե­րահս­կել այդ ֆրագ­մեն­տա­ցիան, թե՞ ոչ:
Բո­լոր հե­ղա­փո­խու­թյուն­նե­րից կամ կտ­րուկ իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո ա­մեն բան գլ­խի­վայր շուռ է գա­լիս, է­լի­տա­նե­րը փոխ­վում են, իսկ ե­կող նոր է­լի­տա­նե­րում գա­ղա­փա­րա­կան միաս­նու­թյուն չի լի­նում: 1990-ա­կա­ն­նե­րի սկզ­բին «Հա­յոց հա­մազ­գա­յին շար­ժում» դա­շին­քից մի քա­նի կու­սակ­ցու­թյուն­ներ պոկ­վե­ցին հենց Գե­րա­գույն խոր­հր­դում: Ճիշտ է, այ­սօր­վա օ­րեն­սդ­րա­կան կար­գա­վո­րում­ներն ինչ-որ դրույթ­նե­րով սահ­մա­նա­փա­կում են բա­ժա­նում­նե­րը, բայց, միևնույն է, ե­թե գա­ղա­փա­րա­կան կամ քա­ղա­քա­կան սկզ­բունք­նե­րի պատ­ճա­ռով պաշ­տո­նյան ո­րո­շում է ան­ջատ­վել իշ­խա­նա­կան թի­մից, «կենտ­րո­նը» խն­դիր է ու­նե­նա­լու: «Իմ քայ­լի» դեպ­քում ե­թե նմա­նօ­րի­նակ բա­ժա­նում­նե­րը զանգ­վա­ծա­յին բնույթ ու­նե­նան, ա­պա վար­չա­պե­տը գու­ցե դի­մի ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի գնա­լու մե­թո­դին:
-Այն­պի­սի տպա­վո­րու­թյուն է, թե իշ­խա­նու­թյուն­նե­րին հա­կազ­դողն ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժերն են: Ին­չու՞ է հան­դուր­ժող խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը:
-Ոչ միայն խոր­հր­դա­րա­նա­կան, այլև ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի մոտ հե­ղա­փո­խա­կան կա­ռա­վա­րու­թյանն ընդ­դի­մա­նա­լը գլ­խա­վոր ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն կամ ուղ­ղու­թյուն չէր, ո­րով­հետև հան­րու­թյու­նը հակ­ված չէր դա ըն­դու­նե­լու: Այժմ կո­նյունկ­տու­րան փոքր-ինչ փոխ­վել է, հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­ներն ու է­մո­ցիան բա­վա­կան նս­տել են, և այս ի­րա­վի­ճա­կում ռեալ գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լե­լը, այդ թվում՝ իշ­խող կու­սակ­ցու­թյա­նը հա­կադր­վե­լով, քա­ղա­քա­կան ա­ռու­մով դար­ձել է ե­կամ­տա­բեր: Հի­մա այդ ակ­տի­վու­թյու­նը նկա­տե­լի կլի­նի, չեմ կար­ծում, թե խոր­հր­դա­րա­նա­կան ֆրակ­ցիա­նե­րը հակ­ված չէին հան­դես գա­լու ընդ­դի­մու­թյան դիր­քե­րից, պար­զա­պես տար­բեր հար­ցե­րում ընդ­դի­մա­նա­լը, պայ­մա­նա­կան ա­սած, հե­ղա­փո­խա­կան կա­ռա­վա­րու­թյա­նը չէր բե­րե­լու քա­ղա­քա­կան դի­վի­դենդ­ներ, ու նրանք զգու­շա­վո­րու­թյուն էին ցու­ցա­բե­րում: Չմո­ռա­նանք, որ գոր­ծող իշ­խա­նու­թյունն իր բո­լոր հա­կա­ռա­կորդ­նե­րին՝ քա­ղա­քա­կան, գա­ղա­փա­րա­կան ու նույ­նիսկ տն­տե­սա­կան, չի խնա­յել ու մե­ղադ­րել է նախ­կին­նե­րին ծա­ռա­յե­լու մեջ: Օ­րեր ա­ռաջ դրա­նում հա­մոզ­վե­ցինք, երբ գոր­ծող իշ­խա­նու­թյան ան­դա­մը՝ ԱԱԾ պետ Ար­թուր Վա­նե­ցյա­նը, պաշ­տո­նազ­րկ­վեց, ու քա­րոզ­չա­կան մա­կար­դա­կում նրան մե­ղադ­րե­ցին նախ­կի­ն­նե­րի հետ կա­պեր ու­նե­նա­լու մեջ: Այս գոր­ծի­քը շա­րու­նա­կում է մնալ ու­նի­վեր­սալ, ու այս ի­րա­վի­ճա­կում ցան­կա­ցած անձ ու կու­սակ­ցու­թյուն խու­սա­փում է փոխ­կա­պակց­վե­լուց նախ­կին­նե­րի հետ՝ նա­խընտ­րե­լով ո­րո­շա­կի լռու­թյուն պահ­պա­նել, մինչև ընդ­հա­նուր տրա­մադ­րու­թյու­նը կփոխ­վի:
-Օ­րեր ա­ռաջ քա­ղա­քա­կան դաշ­տում ձևա­վոր­վեց նոր կու­սակ­ցու­թյուն՝ «Ա­դեկ­վա­Դը», մի քա­նի օր ա­ռաջ էլ «Սաս­նա ծռերն» էին հան­դի­պել վար­չա­պետ Փա­շի­նյա­նի հետ: Կար­ծես, ինչ-որ գոր­ծըն­թաց­ներ են սկս­վել:
-Դա վկա­յում է, որ մեկ­նար­կած քա­ղա­քա­կան գոր­ծըն­թա­ցը տե­սա­նե­լի է: Այս ըն­թաց­քում, բնա­կան է, քա­ղա­քա­կան ու­ժեր կծն­վեն, կլի­նեն նոր կոն­սո­լի­դա­ցիա­ներ, չեմ բա­ցա­ռում նաև՝ իշ­խող կու­սակ­ցու­թյու­նից ինչ-որ խմ­բեր ա­ռանձ­նա­նան, գու­ցե նոր հրա­ժա­րա­կան­ներ լի­նեն, դա բնա­կան գոր­ծըն­թաց է: Կտ­րուկ փո­փո­խու­թյուն ենք ու­նե­ցել, ին­չի հետևան­քով տար­բեր մար­դիկ են հայ­տն­վել նույն խմ­բակ­ցու­թյան ներ­սում, ու հայտ­նի չէ՝ որն է այն սո­սին­ձը, որ պա­հում է իշ­խող թի­մին: Մյուս կող­մից՝ հաս­կա­նա­լի է, որ հան­րու­թյու­նը չբա­վա­րար­ված սպա­սում­ներ ու­նի, նո­րե­րի աշ­խա­տան­քում թե­րա­ցում­ներ է տես­նում, սո­ցիա­լա­կան ըն­թա­ցիկ խն­դիր­նե­րից դժ­գոհ է, իշ­խա­նա­կան բուրգն ա­վե­լի փխ­րուն է դար­ձել, ոգևո­րու­թյու­նը, որ հե­ղա­փո­խա­կա­նու­թյու­նը միա­վո­րող հան­գա­մանք էր, աս­տի­ճա­նա­բար մա­րում է, ան­հա­տա­կան ու խմ­բա­յին շա­հեր են ի հայտ գա­լիս: Հաս­կա­նա­լի է, որ ե­թե խոր­հր­դա­րա­նը չի հա­մա­պա­տաս­խա­նում հան­րա­յին տրա­մադ­րու­թյա­նը, Նի­կոլ Փա­շի­նյանն ու նրա կա­ռա­վա­րու­թյու­նը չու­նեն այն վս­տա­հու­թյու­նը, որ ու­նեին ան­ցյալ տա­րի, հետևա­բար, պետք է գոր­ծըն­թաց­ներ սկս­վեն, ձևա­վոր­վեն խմ­բեր ու կու­սակ­ցու­թյուն­ներ, ո­րոնք կար­տա­հայ­տեն վե­րը թվարկ­ված տրա­մադ­րու­թյուն­նե­րը:
-Բայց Սերժ Սարգ­սյա­նի «հա­գով կար­ված» Սահ­մա­նադ­րու­թյան մեջ Փա­շի­նյա­նը, կար­ծես, վատ չի զգում ի­րեն:
-Ես չեմ կար­ծում, թե որևէ մեկն ի­րեն վատ կզ­գար, բայց վս­տահ եմ, որ գոր­ծող Սահ­մա­նադ­րու­թյան պա­րա­գա­յում ե­թե հան­գա­մանք­ներն այլ կերպ դա­սա­վոր­վեն, մենք կու­նե­նանք ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման բո­լո­րո­վին այլ մե­խա­նիզմ­ներ: Տե­սեք՝ այժմ իշ­խա­նու­թյու­նում բո­լո­րի դրա­կան վար­կա­նի­շը փոխ­կա­պակց­ված է Նի­կոլ Փա­շի­նյա­նի բարձր վար­կա­նի­շի հետ, մնա­ցա­ծի քա­ղա­քա­կան կա­պի­տա­լի­զա­ցիան ձգ­տում է զրո­յի, հետևա­բար, պետք է ակն­կա­լել, որ ո­րո­շում­նե­րի կա­յա­ցու­մը միանձ­նյա է լի­նե­լու: Ե­թե մենք ու­նե­նանք այլ ի­րա­վի­ճակ, երբ իշ­խա­նու­թյան կգա մի կու­սակ­ցու­թյուն, ո­րում կլի­նեն քիչ թե շատ հա­վա­սա­րա­զոր քա­ղա­քա­կան դեմ­քեր, կա­ռա­վա­րումն ու ո­րո­շում­նե­րի ըն­դու­նու­մը կի­րա­կա­նաց­նի կո­լե­գիալ մար­մի­նը:
-Իշ­խա­նու­թյու­նը ցան­կա­նում է դա­դա­րեց­նել Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նա­խա­գա­հի լիա­զո­րու­թյուն­նե­րը, ու­ժա­յին կա­ռույց­նե­րի ղե­կա­վար­նե­րը հրա­ժեշտ տվե­ցին պաշ­տո­նին, ու այժմ օ­րի­նա­գիծ են ըն­դու­նում, ըստ ո­րի՝ այդ պաշ­տոն­նե­րը քա­ղա­քա­կա­նաց­վում են: Տպա­վո­րու­թյուն է, թե իշ­խա­նու­թյուն­նե­րը դիր­քերն ամ­րապն­դե­լու ու ա­մեն ինչ ի­րենց հար­մա­րեց­նե­լու խն­դիր ու­նեն:
-Ես ի­դեա­լիստ չեմ ու հակ­ված չեմ կար­ծե­լու, թե որևէ մե­կին կհա­ջող­վի կտ­րուկ լու­ծել կու­տակ­ված բո­լոր խն­դիր­ներն ու հար­ցե­րը, մյուս կող­մից, սա­կայն, նոր կա­ռա­վա­րու­թյու­նը չի ար­դա­րաց­նում հա­սա­րա­կու­թյան ակն­կա­լիք­ներն ու հակ­ված է, տե­ղա­յին խն­դիր­ներ լու­ծե­լով, այս պա­հին ըն­դա­մե­նը սե­փա­կան իշ­խա­նու­թյու­նը պա­հե­լուն: Քա­ղա­քա­գի­տու­թյան տե­սան­կյու­նից դա նոր­մալ է, բայց նա­խա­պես հռ­չա­կած նպա­տակ­նե­րից կա­ռա­վա­րու­թյու­նը շեղ­վել է գրե­թե 180 աս­տի­ճա­նով: Ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո կա­ռա­վա­րու­թյունն ԱԺ ներ­կա­յաց­րեց գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան կա­ռուց­ված­քի նա­խա­գի­ծը, ու ե­թե խն­դիր էր դր­ված փո­խել ու­ժա­յին մար­մին­նե­րի ու դրանց ղե­կա­վար­նե­րի կար­գա­վի­ճա­կը, ա­պա ի՞նչն էր խան­գա­րում դա նե­րա­ռել կա­ռա­վա­րու­թյան կա­ռուց­ված­քի մա­սին օ­րի­նագ­ծում: Ինչ վե­րա­բե­րում է ՍԴ-ին, ա­պա Ազ­գա­յին ժո­ղո­վը մի փոքր ու­շա­ցել է: Ե­թե պետք է կի­րա­ռեին Հրայր Թո­վմա­սյա­նի կամ մյուս­նե­րի վրա ճն­շում գոր­ծադ­րե­լու գոր­ծի­քը, դա պետք է ա­նեին հա­մա­պա­տաս­խան ո­րո­շու­մը կա­յաց­նե­լուց ա­ռաջ, ոչ հե­տո: Տպա­վո­րու­թյուն է, թե կա­ռա­վա­րու­թյու­նը ծրա­գիր չու­նի, գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հեր­թա­կա­նու­թյուն ու վե­րա­բաշ­խում չկա: Հաս­կա­նա­լի չէ՝ ինչ է ա­նում Ազ­գա­յին ժո­ղո­վը, ին­չով է օ­ժան­դա­կում կա­ռա­վա­րու­թյա­նը:
-ԱԺ-ն հայ­տա­րա­րել է Ընտ­րա­կան օ­րենս­գր­քի փո­փո­խու­թյուն­նե­րի շուրջ աշ­խա­տանք­նե­րի մեկ­նար­կի մա­սին: Ի՞նչ եք կար­ծում, այս ան­գամ իշ­խա­նու­թյուն­ներն ի­րա­պես բա­րե­փոխ­ված ԸՕ ու­նե­նա­լու բա­վա­րար կամք կու­նե­նա՞ն:
-Կամք, կար­ծում եմ, կու­նե­նան, հարցն այն է, թե ին­չը կփո­խեն ու ինչ կս­տա­նան, դա է կարևո­րը: Մենք վեր­լու­ծու­թյուն չու­նենք, թե Ընտ­րա­կան օ­րենս­գր­քե­րը թե՛ նախ­կի­նում, թե՛ հի­մա ի­րա­կան ինչ խն­դիր­ներ են ա­ռա­ջաց­րել, հս­տակ չէ՝ դրանք մեր ու­նե­ցած օ­րեն­սդ­րա­կան կար­գա­վո­րում­նե­րի՞ց, թե՞ մե­զա­նում առ­կա սո­ցիալ-մշա­կու­թա­յին ի­րո­ղու­թյուն­նե­րից են բխում: Կամ գու­ցե լավ ընտ­րու­թյուն­ներ ու­նե­նա­լու գաղտ­նի­քը լավ կր­թա­կան հա­մա­կարգ ու­նե­նա­լու, այլ ոչ թե ԸՕ-ի մե՞ջ է: Ո­րո­շում կա­յաց­նող­նե­րը հակ­ված են ստա­նա­լու այն­պի­սի կար­գա­վո­րում­ներ, ո­րոնք ի­րենց կօգ­նեն հնա­րա­վո­րինս հեշ­տու­թյամբ վե­րար­տադր­վել, և դա՝ բո­լոր իշ­խա­նու­թյուն­նե­րի ժա­մա­նակ: Կար­ծում եմ՝ ա­նակն­կալ ձևով օ­րի­նա­գիծ է ներ­կա­յաց­վե­լու, ա­նակն­կալ ձևով ըն­դուն­վե­լու է խոր­հր­դա­րա­նի կող­մից, ու ոչ բո­լոր կու­սակ­ցու­թյուն­նե­րը, քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, շա­հագր­գիռ այլ կա­ռույց­ներ են ներգ­րավ­ված լի­նե­լու այդ նա­խագ­ծի կամ վե­րա­նայ­ման, բա­րե­փոխ­ման գոր­ծըն­թա­ցում: Ինչ վե­րա­բե­րում է ա­վե­լի շատ ոչ թե գա­ղա­փա­րա­կան, այլ կշ­ռա­դատ­ված ընտ­րու­թյա­նը, ա­պա քա­ղա­քա­ցին պետք է գնա­հատ­ման ո­րո­շա­կի հա­մա­կարգ ու­նե­նա՝ հաս­կա­նա­լու հա­մար, թե թեկ­նա­ծուի տված խոս­տում­նե­րը որ­քա­նով են ի­րա­կա­նա­նա­լի: Մենք երբևէ չենք ու­նե­ցել նույն օ­րեն­սդ­րա­կան կար­գա­վո­րում­նե­րով անց­կաց­ված ընտ­րու­թյուն­ներ, քա­ղա­քա­ցուն մշ­տա­պես խա­ղի նոր կա­նոն­ներ են ա­ռա­ջարկ­վել, ու նրա հա­մար պարզ չէ՝ ու­մից ինչ պա­հան­ջել: Այդ իսկ պատ­ճա­ռով նոր ԸՕ ըն­դու­նե­լիս պետք է պայ­մա­նա­վոր­վել, որ, են­թադ­րենք, առն­վազն 20 տա­րի չենք վե­րա­նա­յե­լու այդ մո­դե­լը, որ­պես­զի կա­յա­նան ընտ­րա­կան ինս­տի­տուտ­ներն ու քա­ղա­քա­ցու՝ ո­րո­շում կա­յաց­նե­լու մո­տիվ­նե­րը: Դրա­նից հե­տո միայն կա­րող ենք խո­սել կշ­ռա­դատ­ված ընտ­րու­թյան մա­սին:
Զրույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ
Դիտվել է՝ 4569

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ