Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Տա­քուկ կա­բի­նետ­նե­րից հե­րոս­նե­րին քն­նա­դա­տե­լը բա­րո­յա­կան չէ

Տա­քուկ կա­բի­նետ­նե­րից հե­րոս­նե­րին քն­նա­դա­տե­լը բա­րո­յա­կան չէ
11.10.2019 | 01:33
Չգի­տեմ՝ մի­մյանց հետ կի­սած հացն ու­րա­նա՞լն է ա­վե­լի վատ, թե՞ ճա­նա­պարհ ան­ցած մար­դու ա­նու­նը շա­հար­կե­լը, բայց եր­կու երևույ­թի հա­մադ­րու­մը հաս­տատ ինչ-որ բա­նի մա­սին է գու­ժում: Ար­ցա­խի անվ­տան­գու­թյան խոր­հր­դի նախ­կին քար­տու­ղար, Ար­ցա­խի հե­րոս Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի հար­ցազ­րույ­ցից հե­տո հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյան «թավ­շե» գոր­ծիչ­ներն ա­մե­նա­տար­բեր պի­տակ­նե­րով վի­րա­վո­րում ու հան­դի­մա­նում են վեր­ջի­նիս: Մի մար­դու, ո­րի ան­ցած ռազ­մա­կան ու­ղու գո­նե 10 տո­կո­սը ե­թե ան­ցած լի­ներ այ­սօր­վա իշխ­նու­թյու­նը, ա­պա ա­մեն բան փոքր-ինչ այլ կլի­ներ: Օ­րեր ա­ռաջ, հա­ջակ­ցու­թյուն ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի, մի խումբ մար­դիկ՝ հա­սա­րա­կա­կան, քա­ղա­քա­կան, մշա­կու­թա­յին գոր­ծիչ­ներ, սպոր­տի և այլ ո­լորտ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, հայ­տա­րա­րու­թյուն էին տա­րա­ծել, ո­րում նշել էին նաև, թե գե­նե­րա­լի­տե­տին ի­րա­վա­կան ա­մե­նա­տար­բեր գոր­ծըն­թաց­նե­րի մեջ ներ­քա­շե­լը պատ­վա­բեր չէ: Ռազ­մա­կան ճա­նա­պարհ ան­ցած մարդ­կանց ՀՔԾ, քնն­չա­կան կո­մի­տե ու ի­րա­վա­պահ այլ կա­ռույց­ներ հրա­վի­րե­լը կար­ծես օ­րի­նա­չա­փու­թյուն է դար­ձել ըն­դա­մե­նը մի քա­նի կի­լո­մետր քայ­լած­նե­րի հա­մար: Երբ հա­սա­րա­կու­թյա­նը որևէ թե­մա­յից շե­ղե­լու կա­րիք կա, կարևոր մի դեմ­քի, ճա­նա­պարհ ան­ցած ազ­գա­յին հե­րո­սի կա­լա­նա­վո­րում, գործ են հա­րու­ցում կամ նրա հաս­ցեին ինչ-որ «ան­մեղ» հայ­տա­րա­րու­թյուն ա­նում և մի կողմ քաշ­վում: Հենց այն­պես չհի­շե­ցի ա­ղու­հաց կի­սե­լու մա­սին:
Այս օ­րե­րին Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նին «նախ­շել» է նաև Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյան խոր­հր­դի քար­տու­ղար Ար­մեն Գրի­գո­րյա­նը: Ծնուն­դով ստե­փա­նա­կերտ­ցի Գրի­գո­րյա­նը Բա­լա­սա­նյա­նի հար­ցազ­րույ­ցը խու­լի­գա­նու­թյուն է ո­րա­կել, ըստ երևույ­թին մո­ռա­նա­լով, որ հե­րո­սի հետ մեկ ան­գամ չէ, որ սե­ղան է նս­տել, հաց կի­սել: Երևի մո­ռա­ցել է, որ Ար­ցա­խի հե­րո­սը բո­լո­րիս հա­մար է կե­նաց-մա­հու պայ­քար մղել, ա­ռանց եր­կմ­տե­լու իր կյանքն է վտան­գե­լ ու հարկ ե­ղած դեպ­քում նո­րից ճա­կատ է մեկ­նե­լու: Ըն­դա­մե­նը քայ­լե­լով կա­ռա­վա­րա­կան փա­փուկ ա­թոռ­նե­րին բազ­մած­նե­րը պետք է հաս­կա­նան ու ըն­դու­նեն՝ պա­տե­րազ­մի բո­վով ան­ցած­նե­րի հետ հա­թա­թա­յի լե­զվով չի՛ կա­րե­լի խո­սել: Որ­քան էլ տաք-տաք կա­բի­նետ­նե­րից քն­նա­դա­տելն ու մար­դու ան­ցած ճա­նա­պար­հի վրա ստ­վեր գցե­լը պար­տադր­ված կամ հա­ճե­լի լի­նի, չծա­ռա­յած Ար­մեն Գրի­գո­րյա­նը, Ար­սեն Թո­րո­սյա­նը, Տիգ­րան Ա­վի­նյա­նը և այլք խղ­ճի առջև պետք է դեմ դի­մաց կանգ­նեն ու հարց տան ի­րենք ի­րենց՝ բա­րո­յա­կան ի­րա­վունք ու­նե՞ն քա­մահ­րան­քով խո­սե­լու գե­նե­րալ­նե­րի ու, առ­հա­սա­րակ, սպա­նե­րի մա­սին։ Պա­տաս­խա­նը, կար­ծում եմ, աք­սիո­մի պես միան­շա­նակ է՝ չու­նե՛ն:
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 2545

Մեկնաբանություններ