Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աղոթարան

Աղոթարան
18.10.2019 | 00:08

Կյանք տուր մեզ, Տե՛ր, ու էլ ավելի…
Այս ծանր պահին կյանք տուր մեզ,
կյանքի Աստված.
Տուր թաթախվենք Քո զորության մեջ,
ուր այնքան կյանք կա,
Քո զորությունը զարթնեցրու
մեր ոսկորների ու բջիջների մեջ.
Արի ու ապրեցրու…
Խոսիր մեզ հետ, Տե՛ր….
Արդարները Քո կարիքը չունեն.
Դու մեղավորների համար ես եկել…
Խոսիր մեզ հետ, Տե՛ր.
Ներիր, արթնացրու, ողորմա.
Քեզ ենք հուսացած:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2669

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ