Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Սա է փա­շի­ն­յա­նա­կան իշ­խա­նու­թ­յան ի­րա­կան դեմ­քը

Սա է փա­շի­ն­յա­նա­կան իշ­խա­նու­թ­յան ի­րա­կան  դեմ­քը
22.10.2019 | 00:17

Ներ­կա­յիս իշ­խա­նու­թյուն­նե­րի գի­տու­թյամբ, Հա­յաս­տա­նում, ա­վե­լի ո­րո­շա­կի` Երևա­նում է հայ­տն­վել օ­տա­րերկ­րա­ցի տրանս­վես­տիտ­նե­րի մի նոր «խմ­բա­քա­նակ», նախ­նա­կան տե­ղե­կու­թյուն­նե­րով` մեծ մա­սամբ Կու­բա­յից, կար­ծես Հա­յաս­տա­նում մինչ այդ ե­ղած օ­տա­րերկ­րա­ցի և տե­ղա­ցի այ­լա­սեր­ված­նե­րը քիչ էին:


Օ­րերս հա­մա­ցան­ցում հրա­պա­րակ­ված տե­սա­նյու­թը փաս­տեց` Երևա­նում օ­տա­րերկ­րա­ցի տրանս­վես­տիտ­ներն այս­տեղ ի­րենց այն­քան ա­զատ, ոս­տի­կա­նու­թյան և, ընդ­հան­րա­պես, իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից այն­քան պաշտ­պան­ված են զգում, որ հա­մար­ձակ­վել են ե­րե­կո­յան խմ­բով դուրս գալ Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րակ, հա­յոց մայ­րա­քա­ղա­քի սր­տում, հենց ՀՀ կա­ռա­վա­րու­թյան շեն­քի մոտ ցու­ցադ­րել ի­րենց` հա­վա­նա­բար մտա­ծե­լով, որ դա հենց այն վայրն է, որ­տեղ հա­ճա­խորդ գտ­նե­լու հա­վա­նա­կա­նու­թյունն ա­մե­նա­մեծն է… Այս տե­սա­նյու­թը վկա­յում է, թե մինչև ուր է հա­սել նրանց լկ­տիու­թյու­նը:


«Է­ս ա ձեր Նի­կո­լը, պո­ղոս­ներ, է­գուց, մյուս օ­րը ձեր է­րե­խե­քի հետ չեք կա­րո­ղա­նա­լու ձեր սե­փա­կան երկ­րի հրա­պա­րա­կում քայ­լել»,- միան­գա­մայն ար­դա­րա­ցի զայ­րույ­թով և, ե­թե այս չա­րի­քի դե­մը չառն­վի, մեզ սպա­սող մռայլ ա­պա­գան կամ ա­ղե­տա­լի վի­ճա­կը շատ ճիշտ պատ­կե­րաց­նե­լով ու գու­ժե­լով, ա­սում էր վե­րոն­շյալ տե­սա­նյու­թը նկա­րա­հա­նած ու մեզ ան­ծա­նոթ ե­րի­տա­սար­դը:
ՎԵ­ՏՕ հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան շարժ­ման ղե­կա­վար Նա­րեկ Մա­լյանն իր ֆեյս­բու­քյան է­ջում ա­վե­լի վաղ հան­դես էր ե­կել գրառ­մամբ` նշե­լով, որ Կու­բա­յից Հա­յաս­տան են ե­կել 14 տրանս­գեն­դեր­ներ, ո­րոնք ՁԻԱՀ վա­րա­կա­կիր­ներ են:
ԼԳԲՏ ան­ձանց նկատ­մամբ ներ­կա­յիս իշ­խա­նու­թյուն­նե­րի, մեղմ ա­սած, բա­րե­հաճ վե­րա­բեր­մուն­քը փաստ է, նա­խոր­դած մի շարք հրա­պա­րա­կում­նե­րում ներ­կա­յաց­րել ենք այս պն­դու­մը հիմ­նա­վո­րող հա­մա­պա­տաս­խան ա­պա­ցույց­ներ, բազ­մա­թիվ ա­պա­ցույց­նե­րի մի մասն էլ կներ­կա­յաց­նենք այս և ա­ռա­ջի­կա հրա­պա­րա­կում­նե­րում: Ա­հա­վա­սիկ ևս դրան­ցից մե­կը. ի­րա­վա­կան ակ­տե­րի նա­խագ­ծե­րի հրա­պա­րակ­ման միաս­նա­կան կայ­քում ս. թ. հոկ­տեմ­բե­րի 17-ից շր­ջա­նա­ռու­թյան մեջ է դր­վել «Ըն­տա­նի­քում բռ­նու­թյան կան­խար­գել­ման, ըն­տա­նի­քում բռ­նու­թյան են­թարկ­ված ան­ձանց պաշտ­պա­նու­թյան և ըն­տա­նի­քում հա­մե­րաշ­խու­թյան վե­րա­կան­գն­ման մա­սին» ՀՀ օ­րեն­քում (ըն­դգ­ծենք` կեղ­ծա­պա­տիր ան­վան­մամբ օ­րեն­քում) փո­փո­խու­թյուն­ներ և լրա­ցում­ներ կա­տա­րե­լու մա­սին ՀՀ աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րա­րու­թյան հե­ղի­նա­կած օ­րեն­քի նա­խա­գի­ծը, ո­րով ՀՀ օ­րեն­սդ­րու­թյուն է մտց­վում «զու­գըն­կեր» հաս­կա­ցու­թյու­նը: «Լույս» տե­ղե­կատ­վա­կան-վեր­լու­ծա­կան կենտ­րո­նի ղե­կա­վար Հայկ Այ­վա­զյա­նը «Ֆեյս­բուք»-ի իր է­ջում նշե­լով, որ հի­շյալ օ­րեն­քում փո­փո­խու­թյուն­ներ են ու­զում ա­նել, ո­րով ըն­տա­նի­քում բռ­նու­թյուն հա­մար­վե­լու է նաև բռ­նու­թյու­նը զու­գըն­կեր­նե­րի միջև, մաս­նա­վո­րա­պես գրել է. «Զու­գըն­կեր հաս­կա­ցու­թյու­նը սահ­ման­ված է որ­պես միևնույն ան­ձի հետ մտե­րիմ (այդ թվում՝ ին­տիմ) հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ գտն­վող անձ։


Նա­խագ­ծում չի նշ­վում զու­գըն­կեր­նե­րի սե­ռը, հետևա­բար դրանք կա­րող են լի­նել նաև նույն սե­ռի ան­ձինք։
Այ­սինքն միա­սե­ռա­կան զույ­գե­րին տր­վում է ըն­տա­նի­քի կար­գա­վի­ճակ»։
Այս­պի­սով փորձ է ար­վում միևնույն ան­ձի հետ մտե­րիմ (այդ թվում՝ ին­տիմ) հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ գտն­վող միա­սե­ռա­կան զույ­գին Հա­յաս­տա­նում օ­րեն­սդ­րու­թյամբ, ուղ­ղա­կիո­րեն թե ա­նուղ­ղա­կիո­րեն, տալ ըն­տա­նի­քի կար­գա­վի­ճակ, ին­չը հա­կա­սում է ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյա­նը, ո­րի 35-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սի հա­մա­ձայն, «Ա­մուս­նա­կան տա­րի­քի հա­սած կի­նը և տղա­մար­դը մի­մյանց հետ ի­րենց կամ­քի ա­զատ ար­տա­հայ­տու­թյամբ ա­մուս­նա­նա­լու և ըն­տա­նիք կազ­մե­լու ի­րա­վունք ու­նեն»: Այ­սինքն` այդ ի­րա­վուն­քը տր­ված է միայն վե­րոն­շյալ պայ­ման­նե­րին բա­վա­րա­րող կնո­ջը և տղա­մար­դուն, միա­սե­ռա­կան զույ­գե­րին կամ զու­գըն­կեր­նե­րին ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյամբ այդ ի­րա­վուն­քը տր­ված չէ, ինչ­պես նաև տր­ված չէ մար­դուն կեն­դա­նու հետ ա­մուս­նա­նա­լու ի­րա­վունք: Մինչ­դեռ այդ «ի­րա­վուն­քը» նույն­պես տր­ված է քրիս­տո­նեու­թյու­նից, բնու­թյու­նից ու բա­նա­կա­նից ար­դեն վա­ղուց­վա­նից ու խե­լա­հեղ ա­րա­գու­թյամբ հե­ռա­ցող, դե­պի ան­դունդ, դե­պի Սո­դոմ-Գո­մոր գնա­ցող Արևմուտ­քում, ո­րի ո­րոշ եր­կր­նե­րում այդ­պի­սի ա­մուս­նու­թյուն­ներն ար­դեն հա­մար­վե­լով մար­դու ի­րա­վունք, պաշ­տո­նա­պես գրանց­վում են:


ԼԳԲՏ ան­ձանց նկատ­մամբ ներ­կա­յիս իշ­խա­նու­թյուն­նե­րի, մեղմ ա­սած, բա­րե­հաճ վե­րա­բեր­մուն­քի ևս մեկ փաստ. Հայ­կա­կան ար­ժեք­նե­րի պաշտ­պա­նու­թյան «Կամք» հա­սա­րա­կա­կան նա­խա­ձեռ­նու­թյան հիմ­նա­դիր ու ղե­կա­վար Վա­հագն Չա­խա­լյա­նի տե­ղե­կաց­մամբ, «Կամ­քի նկատ­մամբ Սպի­տա­կում կա­տար­ված սադ­րան­քի առն­չու­թյամբ քնն­չա­կան մար­մի­նը դեռ մի բան էլ ի­րենց է փոր­ձում կան­չել քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան (իսկ ո՞վ է կաս­կա­ծում, որ վե­րին իշ­խա­նու­թյան կա­մոք…): Եվ սա` չնա­յած նրան, որ «Կամք» նա­խա­ձեռ­նու­թյու­նը դեռ ան­ցյալ ամս­վա ա­ռա­ջին տաս­նօ­րյա­կում ՀՀ ոս­տի­կա­նա­պետ Վա­լե­րի Օ­սի­պյա­նին և ԱԱԾ տնօ­րեն Ար­թուր Վա­նե­ցյա­նին հղել էր բաց նա­մակ, ո­րում մաս­նա­վո­րա­պես նշ­ված է. «Մե­ծար­գո պա­րո­նայք, 2019 թվա­կա­նի հու­լի­սի 18-ից ի վեր, ար­դեն 54 օր, հայ­կա­կան ար­ժեք­նե­րի պաշտ­պա­նու­թյան «Կամք» հա­սա­րա­կա­կան նա­խա­ձեռ­նու­թյունն սկ­սել է ստո­րագ­րա­հա­վաք՝ տխ­րահռ­չակ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի դեմ: Մենք այս 54 օ­րե­րի ըն­թաց­քում՝ օգտ­վե­լով մեր սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վուն­քից, հե­նա­կե­տեր ենք տե­ղադ­րել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ա­ռա­վել բա­նուկ փո­ղոց­նե­րում և հրա­վի­րել ան­ցորդ­նե­րին՝ միա­նալ մեր ստո­րագ­րա­հա­վա­քին: ՈՒ­րախ ենք տե­ղե­կաց­նե­լու, որ տաս­նյակ հա­զա­րա­վոր քա­ղա­քա­ցի­ներ ար­դեն իսկ ստո­րագ­րել են՝ պա­հան­ջե­լով չե­ղար­կել և հետ ու­ղար­կել կոն­վեն­ցիան:


Դժ­բախ­տա­բար, այս ըն­թաց­քում հա­րյու­րա­վոր սադ­րանք­ներ են տե­ղի ու­նե­ցել ստո­րագ­րա­հա­վա­քի մաս­նա­կից­նե­րի նկատ­մամբ, բա­ցի այդ՝ յոթ ան­գամ հար­ձա­կում­ներ են ի­րա­կա­նաց­վել մեր հե­նա­կե­տե­րի վրա: Դրանք տե­ղի են ու­նեն­ցել.
1. 2019 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 2-ին՝ Երևան քա­ղա­քի Հյու­սի­սա­յին պո­ղո­տա­յում,
2. 2019 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 7-ին՝ Երևան քա­ղա­քի Հյու­սի­սա­յին պո­ղո­տա­յում,
3. 2019 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 12-ին՝ Երևան քա­ղա­քի Հյու­սի­սա­յին պո­ղո­տա­յում,
4. 2019 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 15-ին՝ Գյում­րի քա­ղա­քում,
5. 2019 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 18-ին՝ Երևան քա­ղա­քի Հյու­սի­սա­յին պո­ղո­տա­յում,
6. 2019 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 24-ին՝ ՈՒ­ջան գյու­ղում,
7. 2019 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 6-ին՝ Սպի­տակ քա­ղա­քում։


Տե­ղի ու­նե­ցած հար­ձա­կում­նե­րի ձևն ու ո­ճը, հետզ­հե­տե ա­վե­լի կո­պիտ դառ­նա­լը և բա­զում այլ հան­գա­մանք­ներ մեզ թույլ են տա­լիս ան­վա­րան հայտ­նել, որ կա դա­րա­նա­կալ ուժ, ո­րը կազ­մա­կեր­պում է այս հար­ձա­կում­նե­րը՝ նպա­տակ ու­նե­նա­լով մեզ ա­հա­բե­կել և հիաս­թա­փու­թյան հասց­նել:
Արդ, սույ­նով մենք պա­հան­ջում ենք.
1. Ան­հա­պաղ ձեռ­նար­կել մի­ջո­ցա­ռում­ներ՝ պահ­պա­նե­լու սահ­մա­նադ­րա­կան կար­գը և ա­պա­հո­վե­լու մեր ի­րա­վունք­նե­րը:
2. Հե­տաքն­նել վե­րոն­շյալ դեպ­քե­րը, ի լույս բե­րել, օ­րեն­քի տա­ռին հա­մա­պա­տաս­խան ի­րա­վա­կան գնա­հա­տա­կան տալ և պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կել դա­րա­նա­կալ պատ­վի­րա­տու­նե­րին:
3. Ձեռ­նար­կել անհ­րա­ժեշտ մի­ջոց­ներ, որ­պես­զի հե­տա­գա բո­լոր ստո­րագ­րա­հա­վաք­նե­րի և այլ մի­ջո­ցա­ռում­նե­րի ըն­թաց­քում ա­պա­հով­վեն հա­սա­րա­կա­կան կար­գը և «Կամ­քի» ան­դամ­նե­րի ու մի­ջո­ցա­ռում­նե­րի մաս­նա­կից­նե­րի անվ­տան­գու­թյու­նը»:
Իշ­խա­նու­թյուն­նե­րը լռում են ՀՀ կա­ռա­վա­րու­թյան շեն­քի դի­մաց մարմ­նա­վա­ճա­ռու­թյան նպա­տա­կով (ըստ հի­շյալ տե­սա­նյու­թը նկա­րա­հա­նած ե­րի­տա­սար­դի) «աշ­խա­տան­քի» դուրս ե­կած օ­տա­րերկ­րա­ցի տրանս­վես­տիտ­նե­րի առն­չու­թյամբ, փոր­ձում են ՀՀ օ­րեն­սդ­րու­թյուն մտց­նել «զու­գըն­կեր» հաս­կա­ցու­թյու­նը ու դրա­նով այ­լա­սեր­ված­նե­րի միու­թյա­նը զար­տու­ղի ճա­նա­պար­հով ըն­տա­նի­քի կար­գա­վի­ճակ տալ, ինչ­պես նաև դյու­րաց­նել Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մը, զու­գա­հե­ռա­բար ռեպ­րե­սիվ մե­թոդ­նե­րով փոր­ձում են ճն­շել Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման դեմ հան­դես ե­կող­նե­րին: Այս ա­մե­նը կար­ծես քիչ է, ՀՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի (ԿԳՄՍ) նա­խա­րա­րու­թյունն էլ բու­հե­րում «Հա­յոց լե­զու», «Հայ գրա­կա­նու­թյուն» և «Հա­յոց պատ­մու­թյուն» ա­ռար­կա­նե­րի պար­տա­դիր դա­սա­վանդ­ման դեմ է դուրս ե­կել:
Բա­ցա­հայտ սա­տա­նիս­տա­կան քա­րոզ­չա­կան ուղղ­վա­ծու­թյուն ու­նե­ցող լե­հա­կան «Vader» ռոք խմ­բի սա­տա­նիս­տա­կան կա­տա­րում­նե­րը հրա­պա­րա­կայ­նո­րեն իբրև մշա­կույթ ներ­կա­յաց­րած, մշա­կույ­թում ա­զատ ստեղ­ծա­գոր­ծե­լու սահ­մա­նա­փա­կում­ներն ա­նըն­դու­նե­լի հա­մա­րած և տիկ­նի­կա­յին թատ­րո­նի տնօ­րե­նի հետ նման երևույթ­նե­րի, այ­սինքն` նշ­ված «մշա­կույ­թի» սահ­մա­նա­փա­կում­նե­րի դեմ հա­մա­տեղ պայ­քա­րե­լու մա­սին ի­րենց ո­րոշ­ման մա­սին հայ­տա­րա­րած Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի գլ­խա­վո­րած ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյունն իբրև ո­լոր­տում կա­ռա­վա­րու­թյան լիա­զոր մար­մին, ան­շուշտ, ոչ ա­ռանց նա­խա­րա­րի ի­մա­ցու­թյան ու հա­մա­ձայ­նու­թյան, ե­թե չա­սենք հենց նա­խա­րա­րի ցու­ցու­մով, մշա­կել է «Բարձ­րա­գույն կր­թու­թյան և գի­տու­թյան մա­սին» ՀՀ նոր օ­րեն­քի նա­խա­գիծ: Ե­թե նշ­ված նա­խա­գի­ծը, Աստ­ված մի ա­րաս­ցե, ըն­դուն­վի, պե­տա­կան և ոչ պե­տա­կան բու­հե­րի ոչ մաս­նա­գի­տա­կան ֆա­կուլ­տետ­նե­րում «Հա­յոց լե­զու», «Հայ գրա­կա­նու­թյուն» և «Հա­յոց պատ­մու­թյուն» ա­ռար­կա­նե­րի դա­սա­վան­դումն այլևս պար­տա­դիր չի լի­նե­լու, դրանց դա­սա­վանդ­ման նպա­տա­կա­հար­մա­րու­թյու­նը բուհն է ո­րո­շե­լու:


Ո՞Ւմ հաս­կա­նա­լի չէ, թե բու­հե­րի ոչ մաս­նա­գի­տա­կան ֆա­կուլ­տետ­նե­րում վե­րոն­շյալ ա­ռար­կա­նե­րի դա­սա­վան­դու­մը պար­տա­դի­րից ոչ պար­տա­դիր դարձ­նե­լու, նրա մայ­րե­նի լե­զուն, գրա­կա­նու­թյու­նը և պատ­մու­թյունն ան­կարևոր հա­մա­րե­լու նա­խա­ձեռ­նու­թյունն ի­րա­կա­նում ինչ նպա­տակ է հե­տապն­դում… Ախր մեզ ոչ թե իր լեզ­վին, գրա­կա­նու­թյա­նը, պատ­մու­թյա­նը տի­րա­պե­տող, իր ինք­նու­թյունն ի­մա­ցող, ազ­գա­յին ար­մատ­նե­րից չկտր­ված ու­սա­նող­ներ, այլ ման­կուրտ աշ­խար­հա­քա­ղա­քա­ցի­ներ են պետք: Նրանց կա­ռա­վա­րե­լը հեշտ է լի­նե­լու, ա­վե­լին` նրան­ցից շատ ա­վե­լի շա­տերն են, որ կա­տա­րե­լու, նույ­նիսկ դյու­րու­թյամբ կա­տա­րե­լու են օ­տար­նե­րի հրա­հանգ­ներն ու պա­հանջ­նե­րը:
«Ժո­ղո­վուրդ» օ­րա­թեր­թին ՀՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րի խոր­հր­դա­կան Սամ­վել Կա­րա­բե­կյա­նի տված պար­զա­բան­ման հա­մա­ձայն, վե­րոն­շյալ ա­ռար­կա­ներն իս­կա­պես պետք է հան­վեն բու­հե­րում պար­տա­դիր դա­սա­վանդ­ման են­թա­կա ա­ռար­կա­նե­րի ցան­կից, քա­նի որ դրանց պար­տա­դիր լի­նե­լը «հա­կա­սում է կր­թա­կան ծրագ­րե­րի կա­ռուց­ման, հիմ­նա­կան, այս­պես ա­սած, ժա­մա­նա­կա­կից սկզ­բուն­քին»:


Այս­պի­սով փորձ է ար­վում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան լե­զուն, մայ­րե­նի լեզ­վից բա­ցի, մար­դու ինք­նու­թյան նաև մյուս հե­նա­սյու­նե­րը` աշ­խար­հա­յացք ձևա­վո­րող սե­փա­կան պատ­մու­թյունն ու գրա­կա­նու­թյու­նը, բու­հե­րում երկ­րորդ պլան մղել: Ով­քե՞ր և որ­տե՞ղ են մշա­կել նա­խա­րա­րի խոր­հր­դա­կա­նի նշած սկզ­բունք­նե­րը… Այս­տե՞ղ, թե՞ ար­տերկ­րում, ա­վե­լի ո­րո­շա­կի` Արևմուտ­քում: Բո­լոր դեպ­քե­րում, բու­հե­րում վե­րոն­շյալ ա­ռար­կա­նե­րի պար­տա­դիր դա­սա­վան­դու­մը հա­կա­սում է հայ ժո­ղովր­դի թշ­նա­մու կամ թշ­նա­մի­նե­րի մշա­կած սկզ­բուն­քին, և ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը, Հա­յաս­տա­նի ներ­կա­յիս իշ­խա­նու­թյուն­նե­րը թող ի­րե՛նք պար­զա­բա­նեն` այդ թշ­նա­մի­նե­րը ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նու՞մ են, թե՞ ար­տերկ­րոմ, և նա­խա­րա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան պաշ­տո­նյա­նե­րը օ­տար թշ­նա­մու կա­մա­կա­տար­ներն են ըն­դա­մե­նը: Բնավ չենք զար­մա­նա, ե­թե հե­տա­գա­յում պարզ­վի, որ այդ «ժա­մա­նա­կա­կից սկզ­բունք­նե­րը» մշակ­վել են, ա­սենք, Սո­րո­սի հիմ­նադ­րա­մում, նրա հա­յաս­տա­նյան կա­ռույ­ցում, ԱՄՆ-ում կամ Հա­յաս­տա­նում ԱՄՆ-ի դես­պա­նա­տա­նը:


«Հրա­պա­րակ» օ­րա­թեր­թի մեր գոր­ծըն­կեր­նե­րից Է­դիկ Անդ­րեա­սյա­նը շատ ճիշտ է նկա­տել. «ՈՒ­զում եք ա­սել՝ ձեզ­նից ա­ռաջ մար­դիկ այդ­քա­նը չե՞ն հաս­կա­ցել, որ հա­յաս­տա­նյան բու­հե­րում նշ­ված ա­ռար­կա­նե­րի դա­սա­վան­դու­մը եր­կու կի­սա­մյակ պար­տա­դիր են դարձ­րել ու պա­հան­ջել, որ ու­սա­նող­նե­րը մի հատ էլ ստու­գարք հանձ­նեն: Մեկ էլ բլ­թաց­նում եք, թե հա­յոց լեզ­վի, հայ գրա­կա­նու­թյան և հա­յոց պատ­մու­թյան դա­սա­ժա­մե­րը խան­գա­րում են ժա­մա­նա­կա­կից կր­թա­կան ծրագ­րեր կազ­մե­լուն: Վայ, սու­տա­սան­ներ… Բա որ խան­գա­րում են, ին­չու՞ եք կա­շի­ներդ փր­կե­լու հա­մար ար­դա­րա­նում, թե ա­մեն ինչ մնա­լու է բու­հի հա­յե­ցո­ղու­թյա­նը՝ կու­զեն կդա­սա­վան­դեն, կու­զեն՝ չեն դա­սա­վան­դի: ՈՒ ե­թե ու­զե­նան դա­սա­վան­դել, ձեր ժա­մա­նա­կա­կից կր­թա­կան ծրագ­րե­րը չե՞ն տու­ժի»:


Ե­թե խնդ­րո ա­ռար­կա օ­րեն­քի նա­խա­գիծն ըն­դուն­վի, թող որևէ մե­կը չկաս­կա­ծի, որ բու­հե­րը, թերևս միայն չն­չին բա­ցա­ռու­թյամբ, ոչ մաս­նա­գի­տա­կան ֆա­կուլ­տետ­նե­րում «Հա­յոց լե­զու», «Հայ գրա­կա­նու­թյուն» և «Հա­յոց պատ­մու­թյուն» ա­ռար­կա­նե­րը հա­նե­լու են պար­տա­դիր դա­սա­վանդ­վող ա­ռար­կա­նե­րի ցան­կից: Դրանց փո­խա­րեն, ըստ բու­հե­րի և ֆա­կուլ­տետ­նե­րի մաս­նա­գի­տա­կան ուղղ­վա­ծու­թյան, ընդ­լայ­նե­լու են «Ֆի­զի­կա», «Քի­միա», «Կեն­սա­բա­նու­թյուն», «Ի­րա­վունք» և այլ ա­ռար­կա­նե­րի դա­սա­վանդ­ման դա­սա­ժա­մե­րը: Նույ­նիսկ այն բու­հե­րի ղե­կա­վար­նե­րը կամ ղե­կա­վա­րու­թյուն­նե­րը, ո­րոնք չեն ցան­կա­նա այդ­պես վար­վել, մր­ցակ­ցու­թյան պատ­ճա­ռով ստիպ­ված կլի­նեն այդ­պես վար­վել, քա­նի որ, ա­սենք, ֆի­զի­կոս, քի­մի­կոս, կեն­սա­բան, բժիշկ, ի­րա­վա­բան դառ­նալ ցան­կա­ցող­նե­րը հիմ­նա­կա­նում կդի­մեն ու կըն­դուն­վեն այն բու­հեր, որ­տեղ այդ և մաս­նա­գի­տա­կան այդ ա­ռար­կա­նե­րի ա­վե­լի շատ դա­սա­ժա­մեր են հատ­կաց­վում, դրանք ա­վե­լի խո­րու­թյամբ են դա­սա­վանդ­վում:


Վե­րոն­շյա­լի ար­դյուն­քում` մեր բու­հերն ա­վար­տած­նե­րի գե­րակ­շիռ մե­ծա­մաս­նու­թյունն ընդ­հա­նուր զար­գա­ցա­ծից կվե­րած­վի նեղ մաս­նա­գե­տի, կլի­նի իր լեզ­վից, մշա­կույ­թից, պատ­մու­թյու­նից գրե­թե կտր­ված, դրանց բա­վա­րար չտի­րա­պե­տող աշ­խար­հա­քա­ղա­քա­ցի, ո­րոնց կա­ռա­վա­րելն օ­տար­նե­րի հա­մար, ինչ­պես ար­դեն նշե­ցինք, հեշտ է լի­նե­լու: Այդ­պի­սի մաս­նա­գետ­նե­րի հա­մար ա­ռանձ­նա­պես մեծ չի լի­նե­լու տար­բե­րու­թյու­նը` ի­րենք, ա­սենք, անգ­լիա­ցի, ֆրան­սիա­ցի, գեր­մա­նա­ցի, ԱՄՆ-ի քա­ղա­քա­ցի՞ ֆի­զի­կոս, քի­մի­կոս կամ այլ մաս­նա­գետ են, թե՞ հայ և ՀՀ քա­ղա­քա­ցի: Օ­րերս հրա­վիր­ված մա­մու­լի ա­սու­լի­սում գրա­կա­նա­գետ Դա­վիթ Գաս­պա­րյա­նը, նկա­տի ու­նե­նա­լով յու­րա­քան­չյուր ժո­ղովր­դի հա­մար իր լեզ­վի, գրա­կա­նու­թյան, պատ­մու­թյան կարևո­րու­թյու­նը, շատ ճիշտ է ըն­դգ­ծել` «Սրանք ազ­գը պահ­պա­նե­լու այն հատ­կա­նի­շերն են, ո­րոն­ցով հա­յը հայ է, վրա­ցին՝ վրա­ցի, թուր­քը՝ թուրք», «բու­հում հա­յոց լե­զու, պատ­մու­թյուն ու գրա­կա­նու­թյուն անց­նե­լով, ու­սա­նողն աշ­խար­հա­յացք է ձևա­վո­րում»:


Շատ հնա­րա­վոր է, որ «Հա­յոց լե­զու», «Հայ գրա­կա­նու­թյուն» և «Հա­յոց պատ­մու­թյուն» ա­ռար­կա­նե­րի դա­սա­վանդ­ման փո­խա­րեն, մաս­նա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րի դա­սա­վանդ­ման ժա­մերն ա­վե­լաց­րած բու­հե­րը, ֆա­կուլ­տետ­ներն ա­վար­տած­նե­րը, որ­պես նեղ մաս­նա­գետ­ներ, ա­վե­լի լավ մաս­նա­գետ­ներ լի­նեն, ո­րոնց գե­րակ­շիռ մե­ծա­մաս­նու­թյան հա­մար, սա­կայն, բնավ տար­բե­րու­թյուն չի լի­նի` ի­րենց գի­տե­լիք­նե­րը հա­յին և Հա­յաս­տա­նի՞ն են ծա­ռա­յեց­նում, թե՞ օ­տա­րին և այլ պե­տու­թյուն­նե­րին: Ա­վե­լին. մեծ հա­վա­նա­կա­նու­թյամբ հենց օ­տա­րին կծա­ռա­յեց­նեն, քա­նի որ նրանք ա­վե­լի կվար­ձատ­րեն:


Այդ­պի­սի մաս­նա­գետ­նե­րը դեռ Հա­յաս­տա­նում օ­տար լե­զուն ա­վե­լի լավ կի­մա­նան, քան մայ­րե­նին, քա­նի որ օ­տար լե­զուն պար­տա­դիր ու­սու­ցա­նում ու դա­սա­վան­դում են և՛ դպ­րո­ցում, և՛ բու­հում (վաղն էլ է նույ­նը լի­նե­լու), իսկ «Հա­յոց լե­զու» ա­ռար­կան` միայն դպ­րո­ցում: Նրանք կնա­խընտ­րեն ապ­րել Եվ­րո­պա­յում, ԱՄՆ-ում, տն­տե­սա­պես ու գի­տու­թյամբ զար­գա­ցած այլ եր­կր­նե­րում. աշ­խար­հա­քա­ղա­քա­ցու հա­մար ի՞նչ տար­բե­րու­թյուն, հա­կա­ռա­կը` այն­տեղ ա­վե­լի լավ են վար­ձատ­րում, օ­տա­րի լե­զուն ա­վե­լի լավ գի­տեն, ի­րենց ազ­գի, ժո­ղովր­դի պատ­մու­թյու­նից ու մշա­կույ­թի կարևո­րա­գույն մա­սը կազ­մող գրա­կա­նու­թյու­նից էլ գրե­թե կտր­ված են: Ի վեր­ջո, այդ­պի­սի մաս­նա­գետ­ներն այն­տեղ հիմ­նա­կա­նում կա­մուս­նա­նան օ­տար­նե­րի հետ, ի­րենց ե­րե­խա­նե­րին կտան օ­տար կր­թու­թյան, մեր ժո­ղովր­դի ու­ծաց­ման օ­տար թշ­նա­մու ծրա­գիրն ա­վե­լի մեծ թա­փով կի­րա­գործ­վի:


Ի դեպ, այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի դեմ­քը, կար­ծում ենք, ճա­նա­չե­լի է ոչ միայն ի­րենց կա­տա­րած ու չկա­տա­րած գոր­ծո­ղու­թյուն­նե­րից, այդ իշ­խա­նու­թյու­նը ներ­կա­յաց­նող պաշ­տո­նյա­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից, ա­րարք­նե­րից, իսկ ո­րոշ դեպ­քե­րում` ան­գոր­ծու­թյու­նից, այլև ի­րենց մեր­ձա­վոր­նե­րի, ըն­կեր­նե­րի, մտե­րիմ­նե­րի… Հայտ­նի խոսք կա, ժո­ղովր­դա­կան հայտ­նի ի­մաս­տու­թյուն` «Ա­սա` ով է ըն­կերդ, ա­սեմ ով ես դու»: Այս ա­ռու­մով թերևս հատ­կան­շա­կան են ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նի մտե­րիմ­նե­րից մեր հան­րու­թյա­նը ոչ ան­հայտ Լյու­սի Քո­չա­րյա­նը և օ­րերս նրա կա­տա­րած հետևյալ ֆեյս­բու­քյան գրա­ռու­մը. «Սկ­սում եմ մտա­ծել, որ կու­սու­թյան պա­հով Հա­յաս­տա­նին կա­րող ա մի որևէ աբ­սուրդ լու­ծում փր­կել. որ ա­սենք թե 18-ը լրա­նա­լուն պես անխ­տիր բո­լոր աղ­ջիկ­նե­րի կու­սա­թա­ղան­թը բժշ­կա­կան մի­ջամ­տու­թյամբ հե­ռաց­վի։
ՈՒ խեղճ աղ­ջիկ­նե­րը պրծ­նեն էս կու­սու­թյան բո­լո­լա­յից։

Տղա­մար­դիկ էլ ի­րենց հեր­թին պրծ­նեն էդ ա­նաս­նա­կան «թե­մե­քից ու պա­նյատ­նե­րից»։


Մար­դիկ Հա­յաս­տա­նում ևս մի բա­զա­ռից ա­զատ­վեն, ո­րի թու­նե­լի վեր­ջը դեռ ոչ մի կերպ չի երևում»։
Մնում է, որ Ար­սեն Թո­րո­սյա­նը հանձն առ­նի Լյու­սի Քո­չա­րյա­նի նշած պար­տա­դիր բժշ­կա­կան մի­ջամ­տու­թյան օ­րի­նա­կա­նաց­ման, այն ՀՀ օ­րեն­սդ­րու­թյու­նում նե­րա­ռե­լու նա­խա­ձեռ­նու­թյու­նը, պատ­վաս­տում­նե­րը պար­տա­դիր դարձ­նե­լու միտքն ու­նե­ցո­ղից դա այն­քան էլ հե­ռու չէ: Սա­կայն շտա­պել պետք չէ, ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը մինչ այդ թավ­շյա լի­բե­ռաստ-գեն­դե­ռաստ­նե­րի, սո­րո­սա­կան-մո­րո­սա­կան­նե­րի «քա­ղա­քա­ցիա­կան», «հան­րա­յին» պա­հան­ջով ու ջա­տա­գո­վու­թյամբ դեռ հաս­նե­լու է մեր դպ­րոց­նե­րում «Սե­ռա­կան դաս­տիա­րա­կու­թյուն» ա­ռար­կա­յի պար­տա­դիր դա­սա­վանդ­մա­նը, ո­մանք հույս ու­նեն, որ դրա­նից հե­տո դպ­րո­ցա­վարտ պար­մա­նու­հի­նե­րի գի­տակ­ցու­թյու­նը կնա­խա­պատ­րաստ­վի ու նրանք ար­դեն կգի­տակ­ցեն կու­սա­թա­ղան­թի ա­վե­լոր­դու­թյու­նը:


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 6545

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ