Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իսրայելի նախագահը կառավարություն ձևավորելու մանդատ տվեց Բենի Գանցին

Իսրայելի նախագահը կառավարություն ձևավորելու մանդատ տվեց Բենի Գանցին
23.10.2019 | 12:49

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, հիմք ընդունելով սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքները, որոշել է կառավարության ձևավորման մանդատը վստահել «Կահոլ-Լավան» ցենտրիստական դաշինքի ղեկավար Բենի Գանցին, երբ հոկտեմբերի 21-ին գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրաժարվեց այդ մանդատից: «Հոկտեմբերի 22-ին Ռիվլինը հանդիպել է Կնեսետի բոլոր խմբակցությունների անդամների հետ, նրանց հետ քննարկել նոր թեկնածուի հարցը: Կուսակցությունների հետ խորհրդակցություններից հետո, որոնց դիրքորոշումն անփոփոխ է մնացել, նախագահը որոշել է կաբինետի ձևավորումը վստահել «Կահոլ-Լավանի» առաջնորդ Բենի Գանցին, մանդատի հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին»՝ հայտարարել է Իսրայելի նախագահի մամլո ծառայությունը:

Դիտվել է՝ 443

Մեկնաբանություններ