Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բաշար Ասադ. Դամասկոսը դեմ է իր տարածքների բռնագրավմանը՝ ցանկացած պատրվակով

Բաշար Ասադ. Դամասկոսը դեմ է իր տարածքների բռնագրավմանը՝ ցանկացած պատրվակով
23.10.2019 | 12:51

Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բաշար Ասադը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Պուտինը սիրիացի գործընկերոջը ներկայացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքները: Ասադը Պուտինին ասել է, որ Դամասկոսը դեմ է իր տարածքների բռնագրավմանը՝ ցանկացած պատրվակով, և նրանք, ովքեր հետապնդում են անջատողական նպատակներ, պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար: Սիրիայի նախագահը նաև հայտարարել է փախստականներին Սիրիա վերադարձնելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքով՝ Դամասկոսը կշարունակի պայքարը ահաբեկչության և օկուպացիայի դեմ Սիրիայի ամբողջ տարածքում ՝ իրավական բոլոր եղանակներով:

Դիտվել է՝ 458

Մեկնաբանություններ