Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իշխանության գծի մեջ «ֆեյքաբուծարան» է գործում

Իշխանության գծի մեջ «ֆեյքաբուծարան» է գործում
23.10.2019 | 12:54

«Փաստը» գրում է. «Ֆեյքերի», դրանցով աջակցող երևակայական թիմի իմիտացիա ստեղծելու թեմայի մասին հաճախ է խոսվում։ Բնականաբար, «ֆեյքացավից» ձերբազատված չէ նաև իշխանական թիմը, ինչը հաճախ ձևավորում է իրականության հետ աղերսներ չունեցող պատկեր, որին ժամանակի հետ սկսում են հավատալ հենց իշխանությունները: Թերթին այս առումով մի հետաքրքիր տեղեկատվություն է հայտնի դարձել, ըստ որի, իշխանության գծի մեջ «ֆեյքաբուծարան» է գործում Մոսկովյան փողոցում գտնվող մի գրասենյակում։ Թերթի զրուցակիցը, որ չցանկացավ հրապարակել իր անունը, մեզ հետ զրույցում նշեց, որ իր որդուն աշխատանքի տեղավորելու նպատակով իշխանավորներից մեկը միջնորդել է և տվել Մոսկովյան փողոցի վրա գտնվող այդ գրասենյակի հասցեն։


Երիտասարդը տեղում հասկացել է, որ իր գործը լինելու է «ֆեյք քշելը». տեղում աշխատանքները կոորդինացնող անձնավորությունն ասել է, որ էջը վարելու սկզբնական փուլում պետք է միայն «ընկերներ» հավաքագրի, յուրաքանչյուր նոր ընկերը գնահատվում է 1000 դրամ։ Երիտասարդն այդ աշխատանքից հրաժարվել է՝ հայտնելով, որ դա այն չէ, ինչի համար ինքը տարիներ շարունակ ուսում է ստացել»։

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ