Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պենտագոնը կասկածում է Թուրքիային Սիրիայում ռազմական հանցագործությունների մեջ

Պենտագոնը կասկածում է Թուրքիային Սիրիայում ռազմական հանցագործությունների մեջ
23.10.2019 | 12:59

ԱՄՆ ՊՆ նախարար Մարկ Էսպերը ասել է, որ Պենտագոնը ակտիվորեն զբաղվում է Սիրիայում Թուրքիայի կողմից ռազմական հանցագործություններին մասնակից լինելու հարցի հետաքննությամբ, հաղորդում է CNN-ը: Նրա խոսքերով՝ հետաքննության պատճառ են դարձել ԶԼՄ-ներում հաղորդագրությունները, որ նկարագրում են Թուրքիայի կողմից իրականացված իբր «սարսափելի գործողությունները»: Նա չի մանրամասնել, թե հատկապես որ հանցագործությունների մասին է խոսքը, սակայն հավելել է, որ եթե դա հաստատվի, Վաշինգտոնը Անկարային պաշտոնական մեղադրանք կներկայացնի:

Դիտվել է՝ 469

Մեկնաբանություններ