Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱԱԾ «ոչնչացված» փաստաթղթերը գտել են

ԱԱԾ «ոչնչացված» փաստաթղթերը գտել են
23.10.2019 | 13:00

«Ժողովուրդը» գրում է․ «Ի՞նչ ճակատագիր ունեցան ԱԱԾ-ում ոչնչացված փաստաթղթերը, որոնց մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարվա մայիսի 8-ին` իր գործունեության մեկամյակն ամփոփող ասուլիսի ընթացքում: «ԱԱԾ- ում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետև նախորդ իշխանությունները, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ նյութեր են ոչնչացրել», – ասաց վարչապետը:

Կատարվածը հանցագործություն որակելով` նա ավելացրել էր. «Ես իրավաբան չեմ, բայց իմ քաղաքական գնահատականն այն է, որ դա հանցագործություն է։ Էդ նյութերն իրենց սեփականությո՞ւնն էին, որ ոչնչացրել են։ Այդտեղ կարող էին լինել նյութեր բազմաթիվ բաների մասին։ Ուրվական գործ է, սա շատ լուրջ հետևանքների պետք է բերի»: Հայտարարությունից 5 ամիս անց «Ժողովուրդ» օրաթերթը գնացել է այս փաստաթղթերի հայտնաբերման գործի հետքերով: ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ – լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին հարցազրույցում հայտարարել է, որ դրանք ներքին շրջանառության փաստաթղթեր են եղել, որոնք բոլորը վերականգնվել են:


«Ես ասեմ, որ բոլոր փաստարկները փաստացի վերականգնված են և այդպիսի փաստարկում չկա, որ ….: Մի ծառայությունից մյուս ծառայություն է, չէ՞, գնում գրագրությունը, այդ իրենց ֆունկցիաներով ամեն ինչ վերականգնված է»,- վստահեցրել է ԱԱԾ փոխտնօրենը: Նրա խոսքով` որևէ քրեական գործ դրանցում չի եղել, բացառապես ներքին շրջանառության փաստաթղթեր են եղել: Առանց բացելու փաստաթղթերի բովանդակությունը, Ստեփան Մելքոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է, որ դրանց անհետացմանը վերաբերող ծառայողական քննության արդյունքներն, ըստ ամենայնի, շուտով կներկայացնեն հանրությանը»:

Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ