Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իսկ քեզ դեռ չե՞ն ձեր­բա­կա­լել

Իսկ քեզ դեռ չե՞ն ձեր­բա­կա­լել
25.10.2019 | 00:16

Երկ­րում շա­րու­նակ­վում է ի­րա­վա­կան հա­մա­կար­գի ա­պա­մոն­տա­ժու­մը, ռեպ­րե­սիա­նե­րը նոր թափ են հա­վա­քում. Քո­չա­րյա­նին մի պահ «մո­ռա­ցած» իշ­խա­նու­թյուն­նե­րի մոտ դեռ ո­չինչ չի ստաց­վում Հրայր Թով­մա­սյա­նին «բան­տե­լու» մա­սով: Ակն­հայտն այլ բան է. ի­րա­վի­ճակն ա­վե­լի է խո­րա­նա­լու բա­զում պատ­ճառ­նե­րով. բազ­միցս ենք անդ­րա­դար­ձել դրանց, մտա­հոգ շր­ջա­նակ­նե­րին հե­տաք­րք­րող հարցն էլ հետևյալն է. այն ա­մե­նը, ինչ կա­տար­վում է այ­սօր­վա Հա­յաս­տա­նում, ի­րա­վա­կան ան­կա­րո­ղու­թյա՞ն, փն­թիու­թյան ար­դյու՞նք, թե՞ լավ պլա­նա­վոր­ված ծրագ­րի ի­րա­կա­նա­ցում է:


Եր­կուսն էլ: Հաշ­վի առ­նենք` Հա­յաս­տա­նում հե­ղա­փո­խու­թյու­նը տե­ղի ու­նե­ցավ «անս­պա­սե­լի», չնա­յած դրա­նից ա­ռաջ լուրջ փոր­ձար­կում­ներ ե­ղել էին` «Է­լեկտ­րիկ Երևան», ՊՊԾ գն­դի գրա­վում, Սերժ Թան­կյա­նի հա­մերգ, որ­պես ճշգր­տում` «ո­գու» ու ծա­վա­լայ­նու­թյան:
Հայ էթ­նո­սը զգա­յա­կան է, սա­կայն «տա­ռա­պան­քի քա­ռու­ղի­նե­րով» ան­ցած նրա տե­սա­կը կար­միր նի­շեր չանց­նե­լու, չեր­կն­չենք ա­սել, տիե­զե­րա­կան բնույթ ու­նի.
ա) քա­ղա­քա­ցիա­կան բա­խում­նե­րի չի գնում.
բ) դժ­վար պա­հին խիստ ա­րագ միա­բան­վում, հա­մախ­մբ­վում է:
Աշ­խար­հը, մաս­նա­վո­րա­պես Մեծ Մեր­ձա­վոր Արևել­քը մար­շալ-պլա­նով վե­րա­դա­սա­վո­րե­լու աշ­խա­տանք շատ վա­ղուց սկ­սած «տի­րա­կալ­ներն» ան­կաս­կած Հա­րա­վա­յին Կով­կա­սը, ի մաս­նա­վո­րի Հա­յաս­տա­նը վե­րաձևե­լու նպա­տա­կայ­նու­թյունն ի­րաց­նե­լիս չէին կա­րող «խոր­քա­յին» վեր­լու­ծու­թյան չեն­թար­կել այս եր­կու բա­ղադ­րիչ­նե­րը՝ դրանք ջար­դե­լու, հա­յի «տիե­զերք» թա­փան­ցե­լու, այն­տեղ ձվադ­րե­լու հե­ռա­հար ծրագ­րով:


Այ­սօր հենց այդ գոր­ծըն­թա­ցի «պիկն» է Հա­յաս­տա­նում. ջար­դում են միաս­նու­թյու­նը, մա­շում էթ­նո­սի ներ­քին ուժն ու կո­րո­վը, ո­գու ամ­բող­ջու­թյան մեջ տրո­հում մտց­նում, որ­պես­զի կա­րո­ղա­նան ի­րենց գերն­պա­տակ­ներն ի­րա­կա­նաց­նել:
Գերն­պա­տակ­նե­րի մա­սին ևս շատ ենք խո­սել՝ պո­կել տա­րա­ծաշր­ջա­նը Ռու­սաս­տա­նից, դարձ­նել «ցոփ ա­րո­տա­վայր»` սե­փա­կան շա­հե­րի: Նկա­տենք` գոր­ծըն­թա­ցը հա­ջո­ղու­թյամբ ա­վարտ­վել է ՈՒկ­րաի­նա­յում, Վրաս­տա­նում, եր­կուսն էլ ար­դեն ռու­սա­կան ազ­դե­ցու­թյու­նից դուրս են: Չենք քն­նար­կե­լու Ղրի­մի, հի­մա էլ Լու­գանս­կի ու Դո­նեց­կի հար­ցե­րը, Աբ­խա­զիա­յինն ու Օ­սիա­յի­նը` նույն­պես:


Դառ­նա­լու ենք մեզ. հայ ո­գին մա­շե­լու գոր­ծըն­թա­ցը նույն­պես խիստ բա­րե­հա­ջող է ըն­թա­նում: Ընդ ո­րում, պլանն ի­րա­կա­նաց­նող տի­րա­կալ­նե­րը մետ­րի­կան դրել են «ա­մե­նա­հա­ջող» պեր­սո­նի վրա` հաշ­վի առ­նե­լով բո­լոր դե­տալ­նե­րը` ման­կու­թյուն, ամ­բի­ցիա, բա­րո­յա­կան զս­պա­նակ­նե­րի հետ զրո խն­դիր, «յան,» է­ներ­գիա­յի ազ­դե­ցու­թյան խոր տա­րա­ծա­կա­նու­թյուն, ա­մեն ին­չի հա­մար վիր­տուոզ բա­ցատ­րու­թյուն գտ­նե­լու ան­սահ­ման կա­րո­ղու­նա­կու­թյուն, ող­նա­շա­րի բո­լոր պա­րու­նակ­նե­րով իշ­խա­նու­թյա­նը կառ­չած լի­նե­լու մար­մաջ, բռ­նա­պե­տա­կան է­գո­ցենտ­րի­կու­թյան ա­ճուր­դա­վո­րում ու այդ­պես շա­րու­նակ:


Նրան նե­րում են և մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը, և՛ հայ հան­րու­թյու­նը (որ­քան էլ աբ­սուր­դա­յին` 37 թիվ հի­շեց­նող վեր­ջին ռեպ­րե­սիա­նե­րը իս­կա­պես ու կր­կին բարձ­րաց­րել են օր­վա իշ­խո­ղի վար­կա­նի­շը, ա­սել է` նրան խա­ղար­կող­նե­րի հաշ­վարկ­ներն ան­թե­րի են)։ Հան­րու­թյան մի մա­սը ող­ջու­նում է ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րի խե­լա­հեղ, ի­րա­վա­բա­նու­թյան հետ ոչ մի կապ չու­նե­ցող շղ­թան, մյուս մասն էլ հո­գե­պես մաշ­վում-հյուծ­վում է, դի­մադ­րո­ղա­կա­նու­թյու­նը կորց­նում, ո­րով­հետև չկան այն օա­զիս­նե­րը, պայ­քա­րի հա­մադ­րում­նե­րը, որ կկան­խեին այս ա­մե­նը:
Չկա հա­կընդ­դեմ պրո­յեկ­տը, չկան կա­տա­րող­նե­րը:

Իսկ չկա մեկ պարզ պատ­ճա­ռով. սա հեշտ պայ­քար չէ. սա, նախ և ա­ռաջ, որ­քան էլ քա­ղա­քա­կան-տա­րա­ծաշր­ջա­նա­յին, ի­րա­վա­կան և այլ կար­գի ա­ռար­կա­յա­կան դրսևո­րում­նե­րի հա­մակ­ցու­թյուն է, նույն­քան էլ հոգևոր պա­տե­րազմ է և հոգևոր պատ­րաստ­վա­ծու­թյուն է պա­հան­ջում:
Մեծ դեպ­րե­սիան ա­հա այս­պես է ա­ռա­ջա­նում։ Ժա­մա­նա­կին Եվ­րո­պա­յում էր այն «շր­ջում»` փո­խե­լով մար­դուն, նրա ա­րյան բա­ղադ­րու­թյու­նը, հի­մա «մեր կող­մե­րում» է:
Նյար­դե­րը տե­ղի՞ են տա­լիս։
Եր­բեմն` ա­յո, սա­կայն, մեծ հաշ­վով, էթ­նո­սը նաև մաքր­վում, բյու­րե­ղա­նում է այս հյու­ծող կռ­վում: ՈՒ տա­կը հաս­տատ ԲԱՆ մնա­լու է, որ­պես ի սկզ­բա­նե գոյ։ ՈՒ, ան­կախ մեր քայ­լե­րից, Բա­նը իր ու ոչ թե «իմ» քայլն ա­նե­լու է:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 3862

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ