Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ա­մեն ազգ իր տա­կանքն ու­նի, բայց հա­յի տա­կան­քը ոչ մի ազգ չու­նի»

«Ա­մեն ազգ իր  տա­կանքն ու­նի, բայց հա­յի տա­կան­քը ոչ մի ազգ չու­նի»
06.12.2019 | 01:36
Խոս­քը, ան­շուշտ, ոչ թե հա­յի, այլ հա­յու­թյան մեջ ապ­րող ու գոր­ծող, հա­յի ա­նուն ազ­գա­նուն կրող տա­կան­քի մա­սին է, ո­րը, ի­րոք, ան­մր­ցե­լի է, բայց ո­րի գե­նե­տիկ ինք­նու­թյու­նը կամ էու­թյու­նը բնավ հա­յի­նը չէ (ա­ռար­կող­նե­րը թող հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյու­նը լավ ու­սում­նա­սի­րեն):
Եվ, ա­հա, այդ տա­կան­քը, հատ­կա­պես «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն» կոչ­վա­ծից հե­տո, ակ­տի­վա­ցել է, ինչ­պես ա­սում են, ջրի ե­րես ե­լել, քա­նի որ փա­շի­նյա­նա­կան նոր Հա­յաս­տա­նում, ի­հար­կե, ոչ ա­ռանց ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի, նրա ու նրա վս­տա­հե­լի պաշ­տո­նյա­նե­րից ո­մանց շր­ջա­պա­տի մեղ­սակ­ցու­թյան, «հա­յու գենն» ա­տող­նե­րի հա­մար միան­գա­մայն նպաս­տա­վոր պայ­ման­ներ են ստեղծ­վել:
Կո­տայ­քի մար­զում, ինչ­պես ար­դեն հայտ­նի է, ս. թ. դեկ­տեմ­բե­րի 2-ին հեր­թա­կան սրբապղ­ծու­թյունն է կա­տար­վել. Պռո­շյան գյու­ղի Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի նա­հա­տակ­նե­րի պան­թեո­նում ան­հայտ ան­ձը կամ ան­ձինք կոտ­րել են պան­թեոն մուտք գոր­ծող ճա­նա­պար­հին տե­ղադր­ված եր­կա­թե սյու­նե­րը, ինչ­պես նաև պան­թեո­նը գի­շե­րա­յին ժա­մե­րին լու­սա­վո­րող մի քա­նի լապ­տեր­ներ: Վան­դա­լիզ­մի տվյալ դրսևո­րու­մը ոս­տի­կան­նե­րը դեռ չեն բա­ցա­հայ­տել:
«Սա միան­շա­նակ վան­դա­լիզմ է, մեծ ցավ ենք ապ­րում այս ա­մե­նին ա­կա­նա­տես լի­նե­լով: Այս ան­գամ ևս այս սր­բապղ­ծու­թյան հե­ղի­նակ­նե­րը թաքն­ված են, և հու­սով ենք՝ ոս­տի­կա­նու­թյու­նը կպար­զի և՛ այդ ան­ձանց ինք­նու­թյու­նը, և՛, ա­մե­նա­կարևո­րը, այն դր­դա­պատ­ճառ­նե­րը, ո­րոնք ստի­պում են նշյալ շր­ջա­նակ­նե­րին՝ ձեռք բարձ­րաց­նել մեր ար­ժեք­նե­րի վրա»,- Yerkir.am-ի հետ զրույ­ցում նշել է ՀՅԴ Պռո­շյա­նի կո­մի­տեի ներ­կա­յա­ցու­ցիչ Է­դուարդ Թով­մա­սյա­նը:
Այս տար­վա ապ­րի­լի 2-ին թա­լա­նե­ցին հե­րոս նա­հա­տակ­նե­րից Ար­մե­նակ ՈՒր­ֆա­նյա­նի մո­րաք­րոջ որ­դու և այ­լոց ավ­տո­մե­քե­նա­նե­րը, իսկ օ­գոս­տո­սի 1-ին հայտ­նի դար­ձավ, որ «Ե­ռաբ­լուր» զին­վո­րա­կան պան­թեո­նում պղ­ծել են Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի հե­րոս­նե­րի գե­րեզ­ման­նե­րը` շիր­մա­քա­րե­րի վրա սև ներկ հի­շեց­նող նյութ լց­նե­լով։
Պան­թեո­նում տե­ղի ու­նե­ցա­ծից հե­տո տե­ղե­կու­թյուն­ներ տա­րած­վե­ցին, որ նման սր­բապղ­ծու­թյան դրսևո­րում­ներ, «Ե­ռաբ­լուր»-ից բա­ցի, հայտ­նա­բեր­վել են նաև ո­րոշ գևրեզ­մա­նատ­նե­րում, սա­կայն մնա­ցել են չբա­ցա­հայտ­ված: Մաս­նա­վո­րա­պես` SHAMSHYAN.com-ն օ­գոս­տո­սի 1-ին ա­հա­զան­գեր էր ստա­ցել քա­ղա­քա­ցի­նե­րից, ո­րոնք հայտ­նել էին, որ նույն վայ­րա­գու­թյու­նը, ո­րը մի քա­նի օր ա­ռաջ հայտ­նա­բեր­վել էր Նու­բա­րա­շե­նի, Եղ­վար­դի, Զո­վու­նիի, գե­րեզ­մա­նոց­նե­րում, կա­տար­վել է նաև Դա­վի­թա­շեն վար­չա­կան շր­ջա­նի գե­րեզ­մա­նա­տա­նը։
2018 թ. հու­լի­սի վեր­ջին հայտ­նի դար­ձավ, որ ան­հայտ վան­դալ­ներն ամ­բող­ջու­թյամբ կոտր­տել, ոչն­չաց­րել են Ա­րա­գած լե­ռան հա­րա­վա­յին գա­գա­թին տե­ղադր­ված Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի հե­րոս­ներ Լեո­նիդ Ազ­գալ­դյա­նի, Թա­թուլ Կր­պե­յա­նի, Պետ­րոս Ղևոն­դյա­նի (Պե­տո), Մա­նու­կի, ինչ­պես նաև Շու­շիի ա­ռանձ­նա­կի գու­մար­տա­կի մար­տի­րոս­ված այլ հե­րոս­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող հու­շա­քա­րե­րը: Ան­հայ­րե­նիք այդ տա­կանք­նե­րը հու­շա­քա­րե­րի կտոր­նե­րը լց­րել էին Ա­րա­գա­ծի խառ­նա­րա­նի մեջ: Վան­դա­լիզ­մի հի­շյալ դրսևո­րու­մը հայտ­նա­բե­րել էին դե­պի Ա­րա­գա­ծի գա­գաթ ի­րենց ա­վան­դա­կան ուխ­տագ­նա­ցու­թյու­նը կա­տա­րող ՀՅԴ Շու­շիի ա­ռանձ­նա­կի գու­մար­տա­կի մի խումբ նախ­կին ա­զա­տա­մար­տիկ­ներ: Ա­րա­գած լե­ռան վրա կա­տար­ված հան­ցա­գոր­ծու­թյու­նը նույն­պես չբա­ցա­հայտ­ված­նե­րի թվին է պատ­կա­նում:
ՈՒ­շագ­րավ ու հատ­կան­շա­կան մի փաստ. Ինչ­պես ՀՀ ոս­տի­կա­նու­թյու­նը, այն­պես էլ քնն­չա­կան կո­մի­տեն ի­րենց պաշ­տո­նա­կան կայ­քե­րի լրա­հո­սում ան­գամ մեկ նա­խա­դա­սու­թյամբ չեն անդ­րա­դար­ձել Պռո­շյան գյու­ղի Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի նա­հա­տակ­նե­րի պան­թեո­նում կա­տար­ված վան­դա­լիզ­մին: Գու­ցե հի­մա ար­դեն ոչ թե հայ­կա­կա՞ն, այլ վան­դալ­նե­րի՞ ժա­մա­նակն է…
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 7524

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ