Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Տո­տա­լի­տար կայս­րութ­յան կենտ­րո­նում նա փա­ռա­բա­նում էր հա­յի ա­նու­նը»

«Տո­տա­լի­տար կայս­րութ­յան կենտ­րո­նում նա փա­ռա­բա­նում էր հա­յի ա­նու­նը»
06.12.2019 | 01:40

Դեկ­տեմ­բե­րի 2-ին լրա­ցավ նա­խորդ դա­րաշր­ջա­նի խո­շո­րա­գույն քան­դա­կա­գործ, ԽՍՀՄ ժո­ղովր­դա­կան նկա­րիչ, պրո­ֆե­սոր Նի­կո­լայ Նի­կո­ղո­սյա­նի (1918-2018 թթ.) ծնն­դյան 101-ա­մյա­կը: «Նի­կո­լայ Նի­կո­ղո­սյան մշա­կու­թա­յին հիմ­նադ­րա­մը» վար­պե­տի ծնն­դյան 101-ա­մյա­կի ա­ռի­թով հիմ­նադ­րա­մի ար­վես­տա­յին տա­րած­քում կազ­մա­կեր­պել էր հուշ-ե­րե­կո: Ցու­ցադ­րու­թյա­նը զու­գա­հեռ ար­վես­տա­բան Լի­լիթ Սարգ­սյա­նը ներ­կա­յաց­րեց «Նի­կո­լայ Նի­կո­ղո­սյան. խոր­հր­դա­յին ա­զա­տա­մի­տը» թե­մա­յով զե­կույց: Մինչ մի­ջո­ցա­ռու­մը զրու­ցել ենք ԼԻ­ԼԻԹ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ հետ:

-«Նի­կո­լայ Նի­կո­ղո­սյան» ցու­ցաս­րա­հում վար­պե­տի ժա­ռան­գու­թյան ո՞ր մասն է ներ­կա­յաց­ված:
-Նի­կո­լայ Նի­կո­ղո­սյա­նի ժա­ռան­գու­թյու­նը եր­կու մա­սի է բա­ժան­ված՝ մոս­կո­վյան հատ­ված և երևա­նյան: Երևա­նում նա մինչ այս տա­րի որևէ կերպ ցու­ցաս­րա­հով ներ­կա­յաց­ված չէր և ա­հա ամ­ռա­նը բաց­վեց այս ցու­ցաս­րա­հը, ո­րում ներ­կա­յաց­ված է մշ­տա­կան հա­վա­քա­ծու՝ վար­պե­տի ժա­ռան­գու­թյան երևա­նյան հատ­վա­ծից՝ քան­դակ, գե­ղան­կար, գրա­ֆի­կա և ո­րոշ անձ­նա­կան ի­րեր, որ բեր­վել են Մոսկ­վա­յից, վար­պե­տի հուշասե­նյա­կում պահ­պա­նե­լու հա­մար: Ի­հար­կե, սա շատ փոք­րիկ մասն է նրա գե­ղար­վես­տա­կան ժա­ռան­գու­թյան: Ցա­վոք, պե­տա­կա­նո­րեն և ա­վե­լի մեծ թան­գա­րան ստեղ­ծել չհա­ջող­վեց, և գոր­ծե­րի մեծ մա­սը ըն­տա­նի­քը ստիպ­ված էր տե­ղա­փո­խել Մոսկ­վա, որ հնա­րա­վոր լի­նի այն­տեղ պահ­պա­նել դրանք: Մի փոքր մա­սը մնաց այս­տեղ, ին­չը, ի­հար­կե, Նի­կո­ղո­սյան ըն­տա­նի­քի մե­ծա­գույն պարգևն է հա­յաս­տա­նյան մշա­կու­թա­յին հան­րու­թյա­նը:
-Կար­ծում եք՝ պետք է ստեղծ­վի հնա­րա­վո­րու­թյուն նրա ժա­ռան­գու­թյունն ամ­բող­ջու­թյամբ հայ­րե­նիք տե­ղա­փո­խե­լու՞:
-Ամ­բող­ջը՝ ոչ: Վար­պետն իր կյան­քի մեծ մասն ապ­րել է Մոսկ­վա­յում, այդ հս­կա­յա­կան ժա­ռան­գու­թյու­նը՝ մի թան­գա­րա­նի նյութ, ա­նի­մաստ է տե­ղա­փո­խե­լը:
-Լա՞վ են պահ­պան­վում այն­տեղ աշ­խա­տանք­նե­րը:
-Հրա­շա­լի, ըն­տա­նի­քի ջան­քե­րով այն­տեղ մի այն­պի­սի ցու­ցաս­րահ է ստեղծ­վել, ո­րի պայ­ման­նե­րին և մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան գոր­ծե­րի պահ­պա­նու­թյան տեխ­նի­կա­կան զին­վա­ծու­թյա­նը ցան­կա­ցած թան­գա­րան նա­խան­ձել կա­րող է: Ըն­տա­նի­քը ջանք չի խնա­յել վար­պե­տի այդ վիթ­խա­րի ժա­ռան­գու­թյու­նը պահ­պա­նե­լու հա­մար:
-Այ­սօր­վա մի­ջո­ցառ­ման մա­սին ի՞նչ կա­սեք:
-Այ­սօր վար­պե­տի ծնն­դյան տա­րե­դարձն է (դեկ­տեմ­բե­րի 2), նա դառ­նում է 101 տա­րե­կան: Մենք ան­ցյալ տա­րի հույս ու­նեինք, որ մինչև 100 տա­րե­կա­նը կապ­րի, բայց տա­րե­դար­ձից ա­միս­ներ ա­ռաջ հե­ռա­ցավ կյան­քից: Եվ հենց 100-ա­մյա­կի առ­թիվ բաց­վեց այս ցու­ցաս­րա­հը: Մենք այ­սօր պար­զա­պես հի­շում ենք վար­պե­տին, նշում նրա ծնն­դյան տա­րե­դար­ձը, և այ­սու­հետ նրա յու­րա­քան­չյուր տա­րե­դարձ թե՛ մոս­կո­վյան, թե՛ երևա­նյան Նի­կո­ղո­սյան ցու­ցաս­րահ­նե­րում ար­վես­տի տոն է լի­նե­լու:
-Բա­վա­կա­նա­չափ ճա­նա­չու՞մ ենք Նի­կո­լայ Նի­կո­ղո­սյա­նին, թե՞ ա­նե­լիք ու­նենք նաև այս ա­ռու­մով:
-Նա­յած՝ ով: Ցա­վոք, ե­րի­տա­սարդ սե­րուն­դը ան­ցյալ դա­րի ար­վես­տա­գետ­նե­րին շատ քիչ է ճա­նա­չում: Պետք է հան­րահռ­չակ­վի, մաս­սա­յա­կան ճա­շա­կը մի քիչ ա­վե­լի բարձ­րաց­վի, որ ե­րի­տա­սարդ­ներն ա­վե­լի շատ այ­ցե­լեն թան­գա­րան­ներ: Մենք այս­տեղ կր­թա­կան ծրագ­րեր ենք նա­խա­տե­սում: Յու­րա­քան­չյուր մի­ջո­ցա­ռում, թան­գա­րա­նա­յին յու­րա­քան­չյուր ցու­ցադ­րու­թյուն մի կր­թա­կան ծրագ­րի նյութ է, և հի­մա, ամ­բողջ աշ­խար­հում ըն­դուն­ված է որևէ ցու­ցադ­րու­թյան հի­ման վրա կր­թա­կան ծրագ­րեր ա­նե­լը, ո­րով­հետև, ար­վես­տը, ի վեր­ջո, մեծ լու­սա­վոր­չա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի նաև: Աշ­խա­տել է պետք, որ ե­րի­տա­սարդ­նե­րի ու­շադ­րու­թյու­նը մի քիչ շե­ղենք դե­պի մշա­կույթ, մի քիչ ա­վե­լի հոգևոր գի­տե­լի­քով հա­գեց­նենք նրանց:
-Նման խո­շոր ար­վես­տա­գետ­նե­րը կա­րո՞ղ են նաև հա­սա­րա­կան, քա­ղա­քա­կան խն­դիր­ներ լու­ծել, թե­կուզ եր­կու եր­կր­նե­րի միջև կա­մուրջ լի­նե­լու ա­ռու­մով:
-Ար­վես­տի և քա­ղա­քա­կա­նու­թյան կա­պի մա­սի՞ն եք հարց­նում: Ի­հար­կե, կա­մուրջ էր, ինչ-որ շր­ջան դա Խոր­հր­դա­յին Միու­թյուն էր, այն ժա­մա­նակ հան­րա­պե­տու­թյուն­նե­րի եղ­բայ­րու­թյուն էր, Հա­յաս­տա­նը Ռու­սաս­տա­նի գա­ղութն էր՝ այս­պես ա­սած: Սա շատ հա­կա­սա­կան, եր­կա­կի հարց է, այ, հետ­գա­ղու­թա­յին մեր դա­րաշր­ջա­նի տե­սան­կյու­նից երբ նա­յում ես, ա­յո, ի­հար­կե, կա­րող ենք կոշտ բնո­րո­շել, որ սա գա­ղու­թա­յին մշա­կույթ էր, բայց, միևնույն ժա­մա­նակ, երբ նա­յում ենք, թե ինչ­պի­սի ա­զատ ար­վեստ էր ստեղ­ծում Նի­կո­ղո­սյա­նը, տես­նում ենք, որ, փաս­տո­րեն, տո­տա­լի­տար այդ կայս­րու­թյան կենտ­րո­նում նա փա­ռա­բա­նում էր հա­յի ա­նու­նը, նաև հայ ար­վեստ էր ստեղ­ծում, մյուս կող­մից՝ դա նաև ազ­գա­յին ինք­նու­թյան հաս­տատ­ման դրսևոր­ման քայլ էր, իսկ Նի­կո­ղո­սյա­նը միշտ մնաց հայ բա­ռիս բո­լոր ի­մաստ­նե­րով, նույ­նիսկ մինչև վերջ ակ­ցեն­տով էր ռու­սե­րեն խո­սում, և հենց դրա­նով, իր այդ կո­լո­րի­տի շնոր­հիվ հայ­կա­կա­նու­թյունն էր հաս­տա­տում: Բայց, միևնույն ժա­մա­նակ, շատ ճա­նաչ­ված, հարգ­ված ու ըն­դուն­ված էր Մոսկ­վա­յում, խոր­հր­դա­յին ժա­մա­նակ՝ նաև մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում:
-Կա՞ն գոր­ծեր, որ կա­րե­լի է հա­մա­րել նրա այ­ցե­քար­տը: Կա­րո՞ղ եք ա­ռանձ­նաց­նել մի քա­նի­սը:
-Նախ և ա­ռաջ` Երևա­նի հու­շար­ձան­նե­րը: Այ­սօր շա­տե­րը Նի­կո­ղո­սյա­նի ա­նու­նը գու­ցե և չհի­շեն, բայց ե­թե ա­սենք՝ Նալ­բան­դյա­նի ար­ձան, բո­լո­րը գի­տեն, դա նշա­նա­յին հու­շար­ձանն է, նրա կեր­տած լա­վա­գույն գոր­ծե­րից է, նույ­նը կա­րող եմ ա­սել Չա­րեն­ցի, Գյում­րիում Ա­վե­տիք Ի­սա­հա­կյա­նի հու­շար­ձա­նի մա­սին: 2007-ին Մա­լա­թիա-Սե­բաս­տիա հա­մայն­քի պու­րա­կում կանգ­նեց­վեց Վա­հան Տե­րյա­նի չք­նաղ ար­ձա­նը, երևի թե նրա ուշ շր­ջա­նի վեր­ջին մեծ գոր­ծն է: Իսկ հաս­տո­ցա­յին, այ­սինքն, մանր գոր­ծերն այն­քան շատ են, որ դժ­վար է որևէ մե­կը ա­ռանձ­նաց­նել: Սո­վո­րա­բար քան­դա­կա­գոր­ծին ա­վե­լի շատ ճա­նա­չում են իր մո­նու­մեն­տալ գոր­ծե­րով, ո­րոնք մեծ հրա­պա­րակ­նե­րում են, հան­րու­թյան հա­մար և, կա­րե­լի է ա­սել, միշտ աչ­քի առջև:
Հ.Գ. Մոսկ­վա­յի «Դրեզ­դեն» պատ­կե­րաս­րա­հում դեկ­տեմ­բե­րի 4-ին բաց­վեց Նի­կո­լայ Նի­կո­ղո­սյա­նի ծնն­դյան 101-ա­մյա­կին նվիր­ված ցու­ցա­հան­դես: Մինչև դեկ­տեմ­բե­րի 10-ը շա­րու­նակ­վող «Նի­կո­լայ Նի­կո­ղո­սյան. գրա­ֆի­կա» ցու­ցա­հան­դե­սը կազ­մա­կերպ­վում է ՌԴ-ում ՀՀ դես­պա­նա­տան մշա­կու­թա­յին կենտ­րո­նի ա­ջակ­ցու­թյամբ: Ցու­ցա­հան­դե­սում ա­ռա­ջին ան­գամ ներ­կա­յաց­վե­լու են մաս­նա­վոր հա­վա­քա­ծու­նե­րից գրա­ֆի­կա­կան աշ­խա­տանք­ներ, ո­րոնք վար­պետն ա­րել է կյան­քի վեր­ջին տա­րի­նե­րին:
Զրույցը՝ Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆԻ
Լուսանկարը` Սերժ ԴԱՎԻԴՈՎԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5267

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ