Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հա՛մ դի­մադ­րում են, հա՛մ աշ­խա­տում

Հա՛մ դի­մադ­րում են, հա՛մ աշ­խա­տում
10.01.2020 | 00:16
Տարեսկզբին մեր հարևան երկ­րում՝ Ի­րա­նում, լար­վա­ծու­թյու­նը հա­սավ գա­գաթ­նա­կե­տին։ Ի­րան-ԱՄՆ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ծայ­րաս­տի­ճան սր­վե­ցին։ Թվում էր, թե Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը պետք է ան­մի­ջա­պես լծ­վեին մեր երկ­րի անվ­տան­գու­թյա­նը սպառ­նա­ցող հնա­րա­վոր մար­տահ­րա­վեր­նե­րի չե­զո­քաց­ման գոր­ծին, սա­կայն տա­նուլ տվե­ցինք հենց ա­ռա­ջին մար­տում։ «Խոց­վե­ցինք» վիր­տուալ անվ­տան­գու­թյան դաշ­տում. վար­չա­պե­տի ան­վամբ ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն տա­րած­վեց, ո­րը ­լայ­նո­րեն տի­րա­ժա­վոր­վեց և ադր­բե­ջա­նա­կան, և ի­րա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րով։ Որ­քան էլ կեղծ օգ­տա­տեր բռ­նեն, կա­լա­նա­վո­րեն (ում ան­ձի հետ կապ­ված, ի դեպ, ան­գամ Հա­յաս­տա­նում թե­րա­հա­վա­տու­թյուն կա), միևնույն է, փաստն այն է, որ մենք պայ­քա­րե­ցինք հետևան­քը վե­րաց­նե­լու դեմ։ Փո­խա­րե­նը դրա­նից ա­ռաջ Նի­կոլ Փա­շի­նյա­նը «տնայ­նա­գործ գեո­պո­լի­տիկ­նե­րին» նս­տեց­նում էր ի­րենց տե­ղը՝ հայ­տա­րա­րե­լով, որ հա­մա­պա­տաս­խան ինս­տի­տուտ­ներն ի­րենց գործն ա­նում են։ Թե այդ որ ինս­տի­տուտ­ներն էին ու որն էր դրանց գոր­ծը, այդ­պես էլ հայտ­նի չե­ղավ։ Բայց այդ թեժ օ­րե­րին մի քա­նի «ինս­տի­տու­տի» ղե­կա­վար­ներ բա­վա­կան հե­տաքր­քիր զբաղ­մունք էին գտել։ Օ­րի­նակ, խոր­հր­դա­րա­նի ղե­կա­վա­րը «Բեռ­նա», չէ՝ անձ­նագ­րով «Բեռ­նա­դել­լա Աստ­ղա­բույլ» ա­նու­նով շնի­կի նկար­ներ էր տա­րա­ծում Ֆեյս­բու­քում և մա­կագ­րում. «Մեր կյանքն էլ ա­ռաջ­վա­նը չի»։ Այն, որ ա­ռաջ­վա­նը չէ, բո­լորս ենք տես­նում ու հա­մոզ­վում, թե­կուզ միայն պարգևավ­ճար­նե­րի չափն աչ­քի տակ ու­նե­նա­լով, բայց ինչ էլ ժա­մա­նակ եք գտել մեր քթի տակ ըն­թա­ցող վտան­գա­վոր զար­գա­ցում­նե­րի ժա­մա­նակ գո­վազ­դե­լու սե­փա­կան շնի­կին։
Մինչ «տնայ­նա­գործ գեո­պո­լի­տիկ­նե­րը» շատ հրա­տապ ար­ձա­գան­քում էին և՛ ԱՄՆ-ից, և՛ Ի­րա­նից ստաց­վող տե­ղե­կու­թյուն­նե­րին, խո­սում հնա­րա­վոր վտանգ­նե­րից, «Բեռ­նա­յի» տե­րը, ո­րը հա­մա­տե­ղու­թյամբ նաև ԱԺ խոս­նակ է, մի բառ չա­սաց այս ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մա­սին։ Էլ չենք խո­սում խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյան մա­սին, ո­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից ո­մանք սո­ցիա­լա­կան ցան­ցում ան­գամ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան վտանգ­նե­րից խո­սող­նե­րի հան­դեպ էին ան­հան­դուր­ժող ու ան­բա­րե­կիրթ։ Չար­ժե ան­գամ խո­սել ԱԺ ար­տա­քին հանձ­նա­ժո­ղո­վի մա­սին, կար­ծես նման բան չի էլ ե­ղել։
Հա­ջորդ «ինս­տի­տու­տի» գլուխն այլ բա­նով էր խա­ռը. ԱԽՔ Ար­մեն Գրի­գո­րյանն այդ օ­րե­րին Ֆեյս­բու­քում գրա­ռում ա­րեց, թե նոր գիրք է գրում, որ­պես­զի «վե­րա­պատ­մի հե­ղա­փո­խու­թյան իր փոր­ձա­ռու­թյու­նը»։ Երկ­րի անվ­տան­գու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րից մե­կը հույս է հայտ­նում, որ հե­ղա­փո­խու­թյան 2-ա­մյա­կին գիր­քը պատ­րաստ կլի­նի, բայց ոչ մի խոսք չի ա­սում, թե մինչ այդ ին­չի մեջ է թաղ­ված տա­րա­ծաշր­ջա­նը, ու ինչ է ա­նում Հա­յաս­տա­նը։ Գու­ցե ո­րոշ ժա­մա­նակ անց պատ­մա­բան­նե՞րն էլ «քայ­լող հե­ղա­փո­խա­կան­նե­րի» կա­ռա­վար­ման փոր­ձա­ռու­թյան մա­սին ու­շագ­րավ ար­ձա­նագ­րում­ներ ներ­կա­յաց­նեն հան­րու­թյան դա­տին։ Ա­սենք, ի՞նչ էր ա­նում Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյան խոր­հուր­դը, երբ տա­րա­ծաշր­ջա­նը նոր պա­տե­րազ­մի շե­մին էր։ Ո­չի՛նչ, ըն­դա­մե­նը մեկ տա­րի ա­ռաջ փո­ղոց ու խաչ­մե­րուկ փա­կած ԱԽ քար­տու­ղարն իր փոր­ձա­ռու­թյան մա­սին գիրք էր գրում։
Իսկ Նի­կոլ Փա­շի­նյանն ի­րեն սա­րե­րին ու բլին­չիկ­նե­րին էր տվել, միայն թե Ի­րանն ու ԱՄՆ-ը ի­րար հետ լե­զու գտ­նեն։ Կարևորն այն է, որ ինս­տի­տուտ­ներն աշ­խա­տում են։ Բայց հե­տո հի­շում ենք, որ ըն­դա­մենն ա­միս­ներ ա­ռաջ Փա­շի­նյանն ար­ձա­նագ­րեց, թե պե­տա­կան ողջ հա­մա­կար­գը հե­ղա­փո­խու­թյա­նը դի­մադ­րում է։ Հի­մա ի՞նչ, դի­մադ­րո՞ղ ինս­տի­տուտ­ներն են աշ­խա­տում։ Շատ հե­տաքր­քիր իշ­խա­նու­թյուն է՝ հա՛մ դի­մադ­րում է, հա՛մ աշ­խա­տում։ Դրա հա­մար էլ Հա­յաս­տա­նում ա­մե­նա­լուրջ խն­դիր­նե­րից մե­կը, ըստ Փա­շի­նյա­նի, զու­գա­րան­ներն են։ Ի՞նչ կա­սեք, ինս­տի­տուտ­ներ։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 3463

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ