Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ե՛վ-և՛»-ի դա­րաշր­ջա­նը մեզ հա­մար ա­վարտ­վում է. ար­տա­քին քա­ղա­քա­կան մարմ­նա­վա­ճա­ռու­թ­յու­նը այլևս պա­հան­ջարկ չի վա­յե­լե­լու»

«Ե՛վ-և՛»-ի դա­րաշր­ջա­նը մեզ հա­մար ա­վարտ­վում է. ար­տա­քին քա­ղա­քա­կան մարմ­նա­վա­ճա­ռու­թ­յու­նը այլևս պա­հան­ջարկ չի վա­յե­լե­լու»
10.01.2020 | 00:27

2020-ը մեր տա­րա­ծաշր­ջա­նում բա­վա­կան լար­ված սկս­վեց, ա­մեն վայր­կյան թե­ժա­ցող զար­գա­ցում­նե­րը ստի­պում են ա­չալր­ջո­րեն հետևել ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին ու հա­վա­սա­րակ­շիռ մո­տե­ցում ցու­ցա­բե­րել։ Տա­րես­կզ­բին՝ հուն­վա­րի 3-ի գի­շե­րը, ԱՄՆ նա­խա­գահի հրա­մա­նով ա­մե­րի­կյան օ­դու­ժը Ի­րա­քում սպա­նեց Ի­րա­նի ա­մե­նաազ­դե­ցիկ ու հե­ղի­նա­կա­վոր զին­վո­րա­կան­նե­րից մե­կին՝ հա­տուկ ստո­րա­բա­ժան­ման հրա­մա­նա­տար, գե­նե­րալ Քա­սեմ Սո­լեյ­մա­նիին: ԱՄՆ-Ի­րան փո­խա­դարձ սպառ­նա­լիք­ներն օր օ­րի ա­վե­լի վտան­գա­վոր են դառ­նում։ Հա­յաս­տա­նի ար­տա­քին գե­րա­տես­չու­թյու­նը հայ­տա­րա­րեց, որ բա­ցա­ռա­պես խա­ղաղ մի­ջոց­նե­րով ի­րադ­րու­թյու­նը պի­տի լից­քա­թա­փել։ «Հա­յաս­տա­նը կշա­րու­նա­կի սեր­տո­րեն հա­մա­գոր­ծակ­ցել իր բո­լոր գոր­ծըն­կեր­նե­րի հետ՝ ի շահ տա­րա­ծաշր­ջա­նա­յին կա­յու­նու­թյան և անվ­տան­գու­թյան»,-փո­խան­ցեց արտ­գործ­նա­խա­րա­րու­թյու­նը, իսկ Նի­կոլ Փա­շի­նյանն ան­գամ սար բարձ­րա­ցավ ու կող­մե­րին խա­ղա­ղու­թյուն և կա­յու­նու­թյուն ցան­կա­ցավ՝ ձեռ­քի հետ էլ ի­րա­վի­ճա­կը վեր­լու­ծող­նե­րին հա­մա­րեց «տնայ­նա­գործ գեո­պո­լի­տիկ­ներ» ու իր ո­ճին հա­վա­տա­րիմ՝ նրանց ի­րենց «տե­ղը նս­տեց­րեց»։ Ցա­վոք, այս ա­մե­նից ոչ մեզ սպառ­նա­ցող վտանգ­նե­րը նվա­զե­ցին, ոչ էլ տա­րա­ծաշր­ջա­նում լար­վա­ծու­թյու­նը թու­լա­ցավ։ Փո­խա­րե­նը պարզ դար­ձավ, որ տե­ղե­կատ­վա­կան անվ­տան­գու­թյան տե­սան­կյու­նից էլ մեր ղե­կա­վա­րու­թյու­նը շատ խո­ցե­լի է. այդ լար­ված ի­րա­վի­ճա­կում Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­նու­նից Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյան ա­ռի­թով ԱՄՆ-ին շնոր­հա­վո­րա­կան ու­ղերձ տա­րած­վեց։ Իսկ եփ­վող կաթ­սա հի­շեց­նող մեր տա­րա­ծաշր­ջա­նում ա­մեն վայր­կյան կա­րող են այն­պի­սի զար­գա­ցում­ներ լի­նել, ո­րոնք մեզ հա­մար ոչ թե վիր­տուալ, այլ ի­րա­կան անվ­տան­գու­թյան խն­դիր­ներ ստեղ­ծեն, ին­չին դեռ մեծ հարց է, թե որ­քան է պատ­րաստ Հա­յաս­տա­նը։ Ի­րան-ԱՄՆ առ­ճա­կատ­ման մա­սին զրու­ցե­ցինք «Ա­դեկ­վադ» կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ ԱՐ­ԹՈՒՐ ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱ­ՆԻ հետ։

-ԱՄՆ-ի օ­դու­ժի կող­մից Ի­րա­նի ազ­դե­ցիկ գե­նե­րա­լի սպա­նու­թյունն օր օ­րի սրում է այդ եր­կր­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Ձեր դի­տարկ­մամբ, ին­չու՞ հենց հի­մա ԱՄՆ-ը նման քայլ կա­տա­րեց։
-Որ­քան էլ պա­րա­դոք­սալ հն­չի, շատ կարևոր է հաս­կա­նալ, որ նման քայ­լի է գնա­ցել ոչ թե ԱՄՆ-ը, այլ ԱՄՆ-ի նա­խա­գա­հը: Հի­շեց­նեմ, որ վեր­ջին ա­միս­նե­րի ըն­թաց­քում ի­րար հետևից, գրե­թե ան­դա­դար հրա­ժա­րա­կան­ներ են տա­լիս այդ երկ­րի ա­ռա­ջին դեմ­քե­րը, նե­րա­ռյալ արտ­գործ­նա­խա­րա­րը և պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը: Ա­վե­լին, նա­խա­գահ Թրամ­փի նախ­կին թի­մա­կից­նե­րը, թի­մը լքե­լուն պես, սկ­սում են նրան շատ սուր քն­նա­դա­տել: Հենց այս պա­հին ըն­թա­նում է Թրամ­փի պաշ­տո­նազ­րկ­ման գոր­ծըն­թա­ցը, որ­տեղ, ի դեպ, ցուց­մունք տա­լու ցան­կու­թյուն է հայտ­նել վեր­ջերս հրա­ժա­րա­կան տված, նա­խա­գա­հի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան խոր­հր­դա­կան Բոլ­թո­նը: Ակն­հայտ է, որ, կա­յա­ցած ինս­տի­տուտ­ներ ա­սե­լով, ա­ռա­ջին հեր­թին պետք է հաս­կա­նալ հենց ԱՄՆ-ը, որն ու­նի ա­մուր ու կեն­սու­նակ ինս­տի­տու­ցիո­նալ հա­մա­կարգ: Այ­սօր ստեղծ­վել է մի ի­րա­վի­ճակ, երբ (ինչ­պես Հա­յաս­տա­նում է) Պեն­տա­գո­նից, պետ­դե­պից մինչև, ա­սենք, ՀՀ-ում ԱՄՆ դես­պա­նա­տուն, աշ­խա­տում են գերպ­րո­ֆե­սիո­նալ կադ­րեր, ո­րոնք ստիպ­ված են ի­րենց քայ­լե­րը տե­ղա­վո­րել վերևից իջ­նող հատ­վա­ծայ­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում կամ դուրս գալ հա­մա­կար­գից ու խո­սել ի­րա­կա­նաց­վող քա­ղա­քա­կա­նու­թյան դեմ:
Թրամփն ի սկզ­բա­նե ե­ղել և շա­րու­նա­կում է լի­նել ա­մե­րի­կյան իս­թեբ­լիշ­մեն­թի հետ կապ չու­նե­ցող քա­ղա­քա­կան գոր­ծիչ: Նա, կա­րե­լի է ա­սել, ա­մե­րի­կյան քա­ղա­քա­կան դաշ­տի պար­տի­զան է: Ըստ այդմ, Ձեր հար­ցին պա­տաս­խա­նե­լու հա­մար, ես այն պետք է վե­րաձևա­կեր­պեմ՝ ին­չու՞ Թրամ­փը դի­մեց նման քայ­լի:
Այս քայ­լը, որն ան­մի­ջա­պես դար­ձավ քն­նա­դա­տու­թյան թի­րախ ոչ միայն աշ­խար­հով մեկ, այլև ա­մե­րի­կյան քա­ղա­քա­կան և փոր­ձա­գի­տա­կան բո­լոր հոս­քե­րի հա­մար, ըստ էու­թյան, մո­տեց­րել է Թրամ­փին իր նա­խընտ­րա­կան խոս­տու­մը կա­տա­րե­լուն: Իսկ Թրամ­փի հիմ­նա­կան խոս­տում­նե­րից մեկն այն էր, որ նա դուրս է բե­րե­լու ա­մե­րի­կյան զոր­քե­րը Ի­րա­քից և Սի­րիա­յից: Ե­թե հա­մադ­րենք գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյունն այն սադ­րիչ ու­ղերձ­նե­րի հետ, ո­րոնք հն­չե­ցին սպա­նու­թյու­նից հե­տո, ակն­հայտ է, որ Թրամ­փի հիմ­նա­կան նպա­տակն էր իր դեմ միա­վո­րել մեր­ձա­վո­րարևե­լյան հնա­րա­վո­րինս շատ ու­ժե­րի, և պետք է ըն­դու­նենք, որ դա նրան հա­ջող­վում է: Ե­թե անհ­րա­ժեշ­տու­թյուն լի­նի, նա, կար­ծում եմ, մշա­կու­թա­յին օ­բյեկտ­ներ ոչն­չաց­նե­լու իր հայտ­նի և ա­ռա­ջին հա­յաց­քից ան­հե­թեթ թվա­ցող սպառ­նա­լիքն էլ կա­րող է ի­րա­կա­նաց­նել:
Թրամ­փը և նրան իշ­խա­նու­թյան բե­րած թի­մը ո­րո­շել են, որ ԱՄՆ-ն այլևս չպի­տի ստանձ­նի աշ­խար­հի ոս­տի­կա­նի դե­րը, և նրանք հետևո­ղա­կա­նո­րեն մո­տե­նում են այդ նպա­տա­կին՝ թե Արևե­լյան Ա­սիա­յում, թե Լա­տի­նա­կան Ա­մե­րի­կա­յում և թե, ինչ­պես տես­նում եք, Մեր­ձա­վոր Արևել­քում: Շու­տով հեր­թը կհաս­նի նաև Եվ­րո­պա­յին... Միա­ցյալ զո­րա­խումբ ստեղ­ծե­լու մա­սին խո­սող Մակ­րո­նը և այլ եվ­րո­պա­ցի­ներ հենց դրան են պատ­րաստ­վում:
-Ի­րա­նի խոր­հր­դա­րա­նը ԱՄՆ-ի բա­նակն ու Պեն­տա­գո­նը ճա­նա­չել է ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կերպ­չու­թյուն։ Ին­չի՞ կա­րող է հան­գեց­նել նման մո­տե­ցու­մը։
-Այս դի­մադ­րու­թյան ար­դյուն­քը մե­ծա­պես կախ­ված է նե­րա­մե­րի­կյան քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րից: Ի­րա­կան էս­կա­լա­ցիա կա­րող է տե­ղի ու­նե­նալ, ե­թե Թրամ­փին ընդ­դի­մա­ցող գլո­բա­լիստ­նե­րին հա­ջող­վի ո­րո­շա­կի հա­ջո­ղու­թյուն­նե­րի հաս­նել Վա­շինգ­տո­նում, ին­չը, ըստ իս, ի­րա­տե­սա­կան չէ: Հետևա­բար պետք է ակն­կա­լել ա­մե­րի­կյան ու­ժե­րի նա­հանջ Ի­րա­քում և ողջ Մեր­ձա­վոր Արևել­քում, դրանց աս­տի­ճա­նա­բար դուրս բե­րու­մով: Ի­րա­նի խոր­հր­դա­րա­նի կող­մից ա­հա­բեկ­չա­կան կա­ռույց ճա­նաչ­վելն ա­վե­լի շուտ դի­վա­նա­գի­տա­կան քայլ էր, ա­ռան­ձին վերց­րած այս փաս­տը մեծ դեր չի խա­ղա­լու զար­գա­ցում­նե­րի մեջ:
-Այս հար­ցում Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը քն­նա­դա­տող­նե­րից էիք նաև Դուք։ Մինչ­դեռ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց. «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում կան ինս­տի­տուտ­ներ, ով­քեր ի վի­ճա­կի են հետևել ի­րա­վի­ճա­կին, վեր­լու­ծել զար­գա­ցում­նե­րը, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում ի­րա­կա­նաց­նել ի­րա­վի­ճա­կից բխող քայ­լեր, և անհ­րա­ժեշտ բո­լոր հանձ­նա­րա­րա­կան­նե­րը տր­ված են: Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը, ՀՀ քա­ղա­քա­ցին և մեր երկ­րում գտն­վող մե­ծա­թիվ զբո­սաշր­ջիկ­ներն ապ­րում են բնա­կա­նոն կյան­քով: Իսկ տնայ­նա­գործ գեո­պո­լի­տիկ­նե­րին, ով­քեր ու­զում են խու­ճապ տա­րա­ծել, մի խոր­հուրդ կտամ՝ հան­գիստ նս­տեք տեղ­ներդ»: Ի՞նչ ո­րա­կում կտաք այս ար­ձա­գան­քին, և ընդ­հան­րա­պես այս ի­րա­վի­ճա­կում ի՞նչ պի­տի ա­ներ ու ա­նի Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը։
-Իմ ինք­նա­սի­րու­թյու­նը վի­րա­վո­րում են Նի­կոլ Փա­շի­նյա­նի խոս­քե­րը մեկ­նա­բա­նե­լու վե­րա­բե­րյալ հար­ցե­րը: Ես դա կա­րող եմ ինձ թույլ տալ հեգ­նան­քով լի ֆեյս­բու­քյան ստա­տուս­նե­րով ու մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րով, հա­ճախ ոչ ցեն­զու­րա­յին լեք­սի­կո­նով, բայց թույլ տվեք զերծ մնամ «Ի­րա­տե­սի» է­ջե­րում իմ­պո­տենտ-քա­ղա­քա­կան-ջայ­լա­մա­յին խոս­քեր մեկ­նա­բա­նե­լուց:
-Ի­րան-ԱՄՆ առ­ճա­կա­տու­մը տա­րա­ծաշր­ջա­նում ի՞նչ վտանգ­նե­րի կա­րող է հան­գեց­նել, Հա­յաս­տանն ու Ար­ցախն ի՞նչ սպառ­նա­լիք­նե­րի, մար­տահ­րա­վեր­նե­րի առջև կա­րող են կանգ­նել։
-Ես հա­մա­ձայն չեմ կան­խա­կալ գո­յու­թյուն ու­նե­ցող այն տե­սա­կե­տին, թե այս ա­մենն Ի­րան-ԱՄՆ դի­մա­կա­յու­թյան հա­մա­տեքս­տում է տե­ղի ու­նե­նում: Ոչ, սա ըն­դա­մենն ա­մե­րի­կյան ար­տա­քին քա­ղա­քա­կան դոկտ­րի­նի փո­փո­խու­թյան ար­դյունք է: ԱՄՆ-ը դուրս է գա­լիս բազ­մա­թիվ տա­րա­ծաշր­ջան­նե­րից և դա, ան­շուշտ, ո­րո­շա­կի մար­տահ­րա­վեր­ներ է պա­րու­նա­կում մեզ հա­մար: Մենք այլևս չենք կա­րո­ղա­նա ա­պա­վի­նել, այս­պես կոչ­ված, կոմպ­լե­մեն­տա­րիզ­մին, երբ բա­լան­սա­վո­րում էինք մեր անս­կզ­բունք ու հա­ճախ ան­բա­րո ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը Արևել­քի ու Արևմուտ­քի հա­կադ­րու­թյան վրա: Դա այլևս չի ստաց­վի, պետք է կա­ռու­ցել մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի նոր դոկտ­րին, ո­րը կհիմն­վի եր­կա­րա­ժամ­կետ շա­հե­րի, երկ­կողմ ընդ­հան­րու­թյան և ոչ թե եր­րորդ կող­մի հա­կադ­րու­թյան վրա: «Ե՛վ-և՛»-ի դա­րաշր­ջա­նը մեզ հա­մար ա­վարտ­վում է. ար­տա­քին քա­ղա­քա­կան մարմ­նա­վա­ճա­ռու­թյու­նը այլևս պա­հան­ջարկ չի վա­յե­լե­լու:
Սա իր հետքն է թող­նե­լու հայ­կա­կան պե­տու­թյուն­նե­րի տն­տե­սա­կան, ներ­քա­ղա­քա­կան և ար­տա­քին քա­ղա­քա­կան դաշ­տե­րի վրա: Ի­հար­կե, ա­ռա­ջին հեր­թին դա զգաց­վե­լու է ար­ցա­խյան կար­գա­վոր­ման բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում, և ի­րա­կա­նում ար­դեն զգաց­վել է: Ե­թե ապ­րի­լյան պա­տե­րազ­մի ա­վար­տին ՀՀ նա­խա­գա­հը մեկ­նել էր Գեր­մա­նիա, ա­պա հա­ջորդ բախ­ման ա­վար­տին մեզ դժ­վար այն­տեղ սպա­սող լի­նի:
-Դուք Ձեր ֆեյս­բու­քյան գրա­ռում­նե­րով բա­վա­կան հան­գա­մա­նո­րեն ներ­կա­յաց­րել եք, թե ի­րա­կա­նում այս զար­գա­ցում­ներն աշ­խար­հում որ ու­ժե­րին են ձեռն­տու, ինչ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հետևանք են։ Այ­նու­հան­դերձ, Ձեր կար­ծի­քով, ո՞ր պե­տու­թյուն­նե­րը կա­րող են շա­հած դուրս գալ այս ի­րա­վի­ճա­կից և ո՞ր ազ­գե­րը կկա­րո­ղա­նան ան­կո­րուստ դի­մա­նալ ժա­մա­նա­կի փոր­ձու­թյա­նը։
-Աշ­խար­հում տե­ղի ու­նե­ցո­ղը մարդ­կա­յին տե­սա­կի, հա­սա­րա­կար­գե­րի է­վո­լյու­ցիոն հեր­թա­կան փուլ է: Տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րը սրըն­թաց զար­գա­նում են` ի­րենց հետևում թող­նե­լով քա­ղա­քա­կան և տն­տե­սա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րը: Տե­ղի ու­նե­ցող և դեռ տե­ղի ու­նե­նա­լիք ճգ­նա­ժա­մե­րը կոչ­ված են լրաց­նե­լու մարդ­կու­թյան քա­ղա­քա­գի­տա­կան և տն­տե­սա­կան մտ­քի հետ ընկ­նե­լը տեխ­նո­լո­գիա­կան մտ­քից:
Շա­հած են դուրս գա­լու այն պե­տու­թյուն­նե­րը, ո­րոնք հի­մա ա­ռա­վե­լա­գույնս մո­տիկ են կամ կձգ­տեն մո­տե­նալ տեխ­նոկ­րա­տա­կան և մե­րի­տոկ­րա­տա­կան հա­սա­րա­կար­գեր ու­նե­նա­լուն, ո­րոնց տն­տե­սու­թյուն­նե­րը կու­նե­նան մեծ պլա­նա­յին բա­ղադ­րիչ: Սնան­կա­նա­լու են բո­լոր նրանք, ով­քեր հեն­վում են ա­զատ շու­կա­յի, ժո­ղովր­դա­վա­րու­թյան, մար­դու ի­րա­վունք­նե­րի և այլ ա­նախ­րո­նիզմ դար­ձող գա­ղա­փար­նե­րի վրա: Ա­ռան­ձին կու­զե­նա­յի շեշ­տել, որ ա­ռաջ են շարժ­վե­լու նրանք, ով­քեր կկա­րո­ղա­նան գի­տակ­ցել հոգևո­րի գե­րա­կա­յու­թյու­նը նյու­թա­կա­նի նկատ­մամբ:
Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 5428

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ