Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նա­խիջևա­նի հետ ես կապ­ված եմ պոր­տա­լա­րով

Նա­խիջևա­նի հետ ես կապ­ված եմ պոր­տա­լա­րով
17.01.2020 | 01:10

Զրու­ցում են գրող, հրա­պա­րա­կա­խոս ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ և հա­յա­գետ, Հա­յաս­տա­նի մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ, ՀՀ նա­խա­գա­հի 2011 թ. մր­ցա­նա­կի դափ­նե­կիր ԱՐ­ԳԱՄ ԱՅՎԱ­ԶՅԱ­ՆԸ:

ԴԱ­ՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳ­ՍՅԱՆ- Պա­րոն Այ­վա­զյան, Ձեր գի­տա­կան ամ­բողջ գոր­ծու­նեու­թյու­նը հիմ­նա­կա­նում խար­սխ­ված է նա­խիջևա­նյան խն­դիր­նե­րի վրա և, ե­թե փոր­ձեմ հա­մա­պար­փակ գնա­հա­տա­կան տալ, ա­պա Նա­խիջևա­նի պատ­մամ­շա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան մա­սին տե­ղե­կատ­վու­թյան գո­յու­թյան հա­մար մենք պար­տա­կան ենք գլ­խա­վո­րա­պես Ձեզ: Անհ­նար է պատ­կե­րաց­նել այդ տա­րա­ծաշր­ջա­նի պատ­մամ­շա­կու­թա­յին նկա­րա­գիրն ա­ռանց Ձեր ծան­րակ­շիռ ներ­դր­ման: Ցա­վոք, հա­յոց հի­նա­վուրց Նա­խիջևանն այ­սօր աս­պա­տակ­ված է պան­թուր­քա­կան ար­շա­վան­քի մո­լե­ռանդ ջա­հա­կիր­նե­րի կող­մից և մեզ հա­մար վե­րած­վել է լու­սան­կար­չա­կան ու գի­տա­հե­տա­զո­տա­կան տե­սա­կան հի­շո­ղու­թյան: Ի՞նչն է Ձեզ կա­պել Նա­խիջևա­նի հետ ու գի­տա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի անս­պառ ուժ նե­րար­կել, և ար­դյոք հնա­րա­վո՞ր է գո­նե հիմ­նա­կա­նում թե­ման սպառ­ված հա­մա­րել:
ԱՐ­ԳԱՄ ԱՅ­ՎԱ­ԶՅԱՆ -Նախ պի­տի փաս­տեմ, որ այ­սօ­րի­նակ հար­ցե­րին ան­ցած տաս­նա­մյակ­նե­րում անդ­րա­դար­ձել եմ բազ­մա­թիվ հար­ցազ­րույց­նե­րում, ինչ­պես նաև 2007-ին հրա­տա­րակ­ված «Նա­խիջևան գրա­կան էս­սե­ներ, հե­տա­զոտ­ման ու­ղեգ­րու­թյուն­ներ» ստ­վա­րա­ծա­վալ (800 էջ) հա­տո­րում։ Նախ պա­տաս­խա­նեմ վեր­ջին հար­ցադր­մանդ. Նա­խիջևա­նի ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը այս պա­հի դրու­թյամբ ամ­բող­ջա­կան չեն և չէին կա­րող լի­նել, ո­րով­հետև այն, ինչ հա­ջող­վել է կա­տա­րել այդ ուղ­ղու­թյամբ խոր­հր­դա­յին, այս­պես կոչ­ված, ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մու­թյան պայ­ման­նե­րում, ար­վել է մեծ ար­գելք­ներ և բար­դու­թյուն­ներ հաղ­թա­հա­րե­լով և հե­ռու է ամ­բող­ջա­կան լի­նե­լուց, քան­զի նա­խիջևա­նյան պատ­մա­կան ի­րա­կա­նու­թյունն անս­պառ է, իսկ մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյու­նը` վիթ­խա­րի: Նա­խիջևա­նի հետ ես կապ­ված եմ պոր­տա­լա­րով, այն­տեղ իմ ար­մատ­ներն են, ո­րոնք, հու­սամ, շի­վեր կտան մի օր և կվե­րըն­ձյուղ­վեն։
Ես ծն­վել եմ Նա­խիջևա­նի պատ­մա­կան Շա­հա­պոնք գա­վա­ռա­մա­սի Ա­րինջ գյու­ղում՝ 72,5 տա­րի ա­ռաջ։ Այն­պես որ այն­քան էլ ե­րի­տա­սարդ չեմ։ Չնա­յած, իմ օ­րի­նա­կով կա­րող եմ փաս­տել, որ մար­դը մարմ­նով է ծե­րա­նում և ոչ թե հո­գով, ե­թե նպա­տակ­ներ ու­նի իր առջև, ինք­նա­հանձ­նա­րա­րա­կան­ներ, իսկ այս պա­րա­գա­յում՝ գերն­պա­տակ։ Դա, ար­դարև, այդ­պես է։ Իմ ծնն­դա­վայ­րը զուտ հա­յաբ­նակ էր և գտն­վում էր Նա­խիջևան-Սի­սիան մայ­րու­ղուց ըն­դա­մե­նը 2 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա։ Թաղ­ված էր հնար­մատ ու հրա­շա­լի խա­ղո­ղի այ­գի­նե­րի մեջ: Բնակ­չու­թյու­նը 140-150 տուն էր։ Ա­րին­ջի հրա­շա­լի խա­ղողն ու գի­նին մեծ հռ­չակ էին վա­յե­լում ոչ միայն մեր տա­րած­քում, այև ամ­բողջ Զան­գե­զու­րում։ Դա մաս­նա­վո­րա­պես կհի­շեն տա­րեց զան­գե­զուր­ցի­նե­րը։ Քան­զի վեր­ջին­նե­րիս զգա­լի մա­սն ա­մեն տա­րի մեր գյու­ղի գի­նին էր գնում։ Մեր գյու­ղա­ցի­նե­րից յու­րա­քան­չյուրն ա­մեն տա­րի թո­րում էր 3-4 հա­զար լիտր գի­նի, 300-500 լիտր խա­ղո­ղի օ­ղի։ 1960-70-ա­կան թվա­կան­նե­րին մեր գյու­ղի խա­ղողն ու գի­նին մի­ջազ­գա­յին մի քա­նի ցու­ցա­հան­դես­նե­րում ար­ժա­նա­ցել են ա­ռաջ­նա­կարգ տե­ղե­րի ու պարգևնե­րի։ Միով բա­նիվ, ճիշտ և ճիշտ պատ­մա­հայր Մով­սես Խո­րե­նա­ցու ա­սած Գի­նե­վետ Գողթն գա­վա­ռի գի­նե­վետ բնա­կա­վայր, ո­րը, թերևս, Գող­թան գա­վա­ռից հե­ռու էր 60-70 կի­լո­մետր։ Իսկ գի­նու և օ­ղու այս­պի­սի ա­ռա­տու­թյու­նը բնակ­չու­թյա­նը, ո­րը օգ­տա­գոր­ծում էր միշտ և չա­փա­վոր, ինք­նին ու­րա­խու­թյուն ու կեն­սախն­դու­թյուն էր հա­ղոր­դում։
Հայրս ծա­ռա­յող էր՝ վի­ճա­կա­գիր, մայրս՝ շար­քա­յին կոլ­տն­տե­սու­հի։ Ցա­վոք, մի քա­նի տա­րի ա­ռաջ եր­կուսն էլ հրա­ժեշտ տվե­ցին երկ­րա­յին կյան­քին: Բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք էինք՝ ե­րեք եղ­բայր և ե­րեք քույր։ Ես ե­րե­խա­նե­րի ա­վագն եմ։ Հայրս շրջ­կենտ­րո­նի վի­ճա­կագ­րա­կան վար­չու­թյու­նում էր աշ­խա­տում և Շահ­բուզ շրջ­կենտ­րո­նում գտն­վող աշ­խա­տա­վայ­րը հաս­նե­լու հա­մար ա­մեն օր քայ­լե­լով անց­նում էր չորս կի­լո­մետր տա­րա­ծու­թյուն։ Աշ­նան ու ձմ­ռան ա­միս­նե­րի ե­րե­կո­նե­րին հայրս բո­լո­րիս, այդ թվում նաև պա­պիս ու տա­տիս հա­մար, հա­ճա­խա­կի բարձ­րա­ձայն հատ­ված­ներ էր կար­դում Խո­րե­նա­ցու, Բու­զան­դի պատ­մու­թյուն­նե­րից, նաև հայ­կա­կան ժո­ղովր­դա­կան հե­քիաթ­ներ։ Տա­նը ու­նեինք բա­վա­կա­նին հա­րուստ գրա­դա­րան, ո­րը հայրս հարս­տաց­նում էր նո­րա­նոր գր­քե­րով Երևան կամ Նա­խիջևան ա­մեն մի այ­ցե­լու­թյու­նից հե­տո։ Ան­կեղծ ա­սած, այն ժա­մա­նակ շատ բան չէի հաս­կա­նում Խո­րե­նա­ցու, Բու­զան­դի, Կո­րյու­նի և մեր մյուս մա­տե­նա­գիր­նե­րի եր­կե­րից։ Պապս և հայրս այդ ըն­թեր­ցում­նե­րի ըն­թաց­քում եր­բեմն վի­ճա­բա­նում էին այդ պատ­մու­թյուն­նե­րի հա­ղոր­դած ա­ռան­ձին տե­ղե­կու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ։ Դրանք յու­րա­տե­սակ բա­նա­վե­ճեր էին, ո­րոնք ու­ղեկց­վում էին պատ­մա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հան­պատ­րաս­տի քն­նար­կում-պար­զա­բա­նում­նե­րով։
Դպ­րոց հա­ճա­խել եմ վեց տա­րե­կա­նից՝ 1953 թվա­կա­նին: Այն տա­րի­նե­րին դա ան­թույ­լատ­րե­լի էր։ Հի­շում եմ, որ մեկ շա­բաթ շա­րու­նակ ա­մեն օր ու­սու­ցի­չը հենց ա­ռա­ջին ժա­մից ինձ հե­ռաց­նում էր դա­սա­րա­նից և տուն ու­ղար­կում։ Մի օր էլ ա­սաց, որ շատ պն­դե­րես եմ և ստիպ­ված են օ­րեն­քը խախ­տել՝ չս­պա­սե­լով յոթ տա­րե­կանս լրա­նա­լուն ինձ ըն­դու­նել դպ­րոց։ Սո­վո­րել եմ լավ, ա­ռա­ջա­դեմ ա­շա­կերտ էի։ 6-7-րդ դա­սա­րա­նից ար­դեն հա­յե­րեն և ադր­բե­ջա­նե­րեն թղ­թակ­ցու­թյուն­ներ եմ ու­ղար­կել թեր­թե­րին։ Որ­քան էլ տա­րօ­րի­նակ թվա, իմ ա­ռա­ջին թղ­թակ­ցու­թյու­նը տպագր­վել է 1961 թ. ապ­րի­լին՝ Նա­խիջևա­նի մար­զա­յին ադր­բե­ջա­նե­րեն «Արևել­քի դուռ» թեր­թում։ Ի մի­ջի այ­լոց, ադր­բե­ջա­նե­րեն սո­վո­րել եմ ինք­նու­րույն, ո­րը հե­տա­գա­յում շատ օգ­տա­կար ե­ղավ ինձ հա­մար։ Հա­յե­րեն ա­ռա­ջին թղ­թակ­ցու­թյունս տպագր­վել է Բաք­վի «Կո­մու­նիստ» թեր­թի 1961 թ. հու­լի­սի 1-ի հա­մա­րում։ Այն­պես որ, մինչև դպ­րոցն ա­վար­տելս, ակ­տի­վո­րեն թղ­թակ­ցել եմ վե­րոն­շյալ մա­մու­լին, Նա­խիջևա­նի և Բաք­վի ռա­դիո­յի հա­յե­րեն ռա­դիո­հա­ղոր­դում­նե­րին, ո­րի հա­մար ստա­նում էի բա­վա­կա­նա­չափ հո­նո­րար։ Միով բա­նիվ, լրագ­րո­ղի մաս­նա­գի­տու­թյու­նը դպ­րո­ցա­կան տա­րի­նե­րի հաս­տա­տուն և հիմ­նա­վոր ե­րա­զանքս էր:
Միջ­նա­կարգ դպ­րո­ցում մենք օ­տար լեզ­վի դա­սըն­թաց չու­նեինք ու, թեև 1964 թ. Երևա­նի պետ­հա­մալ­սա­րա­նի ժուռ­նա­լիս­տի­կա­յի բաժ­նի ըն­դու­նե­լու­թյան քն­նու­թյուն­նե­րը՝ հա­յոց լե­զու և գրա­կա­նու­թյուն գրա­վոր ու բա­նա­վոր, պատ­մու­թյուն ա­ռար­կա­նե­րից հանձ­նե­ցի բարձր գնա­հա­տա­կան­նե­րով, սա­կայն իմ ընտ­րած մաս­նա­գի­տու­թյան հա­մար պար­տա­դիր հա­մար­վող օ­տար լեզ­վի քն­նու­թյա­նը ձա­խող­վե­ցի։ Իմ թա­խան­ձանք­նե­րը քն­նող դա­սա­խո­սին մնա­ցին ան­պա­տաս­խան։ Այդ ժա­մա­նակ, ան­շուշտ, ան­չափ զայ­րա­ցած ու հիաս­թափ­ված էի, սա­կայն, ինչ­պես ա­սում են, ճա­կա­տա­գի­րը մի դուռ փա­կեց, բայց մեկ ու­րի­շը բա­ցեց. մի քա­նի տա­րի հե­տո, երբ սկ­սե­ցի զբաղ­վել Նա­խիջևա­նով, ե­րախ­տա­գի­տու­թյամբ հի­շե­ցի ինձ չըն­դա­ռա­ջած և մեր­ժած դա­սա­խո­սին։ Այ­լա­պես, ե­թե նա բա­վա­րա­րեր խնդ­րանքս, ա­պա հաս­տա­տա­պես կըն­դուն­վեի բուհ և քիչ հա­վա­նա­կան է, որ հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նա­յի ամ­բող­ջո­վին նվիր­վե­լու Նա­խիջևա­նի ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րին: Ինչևէ, 1964 թվա­կա­նից միայ­նակ հայ­տն­վե­ցի Երևա­նում և մշ­տա­կան բնա­կու­թյուն հաս­տա­տե­ցի: Ծնող­ներս ա­մե­նա­վեր­ջին­նե­րից էին, որ հե­ռա­ցան մեր պա­պե­նա­կան բնօր­րա­նից: Դա 1983 թվա­կա­նին էր: Նրանք տե­ղա­փոխ­վե­ցին Մա­սի­սի շր­ջա­նի ներ­կա­յիս Նո­րա­բաց գյու­ղը: Իսկ ես, զին­ծա­ռա­յու­թյու­նից հե­տո, հե­ռա­կա կար­գով ա­վար­տե­ցի Խ. Ա­բո­վյա­նի ան­վան ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի մշա­կույ­թի ֆա­կուլ­տե­տը։
Դ. Մ. Ս. -Ան­կեղծ ա­սած, խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին, երբ հնա­րա­վո­րու­թյուն կար Նա­խիջևա­նի տա­րած­քով Մեղ­րի գնա­լու, ո­րը գե­րա­դա­սե­լի էր, ո­րով­հետև ա­մե­նա­կարճ ճա­նա­պարհն էր, ես մի քա­նի ան­գամ փոր­ձել եմ մուտք գոր­ծել Ա­գու­լիս և իմ աչ­քով տես­նել նա­յոց մշա­կու­թա­յին այդ հզոր կենտ­րո­նը, սա­կայն ա­մեն ան­գամ ի հայտ են ե­կել ար­գելք­ներ տա­րա­տե­սակ ան­ձանց և ծա­ռա­յու­թյուն­նե­րի կող­մից: Այն տպա­վո­րու­թյունն ու­նեմ, թե Թու­րա­նի մեծ ե­րա­զան­քի ար­շա­վի կարևո­րա­գույն կենտ­րոն էր ըն­կալ­վում այն պան­թուր­քա­կան գի­շա­տիչ­նե­րի կող­մից: Եվ տպա­վո­րու­թյունս այն­պի­սին է, թե որ­քան ան­տես­ված է ե­ղել և է ներ­կա­յումս Նա­խիջևանն ու նա­խիջևա­նյան հիմ­նախն­դի­րը հայ­կա­կան կող­մից, ա­վե­լի քան մեծ հե­տաք­րք­րու­թյուն են ցու­ցա­բե­րում այդ ուղ­ղու­թյամբ թուրք- ա­զե­րիա­կան ու­ժե­րը:
Ա. Ա. -Նա­խիջևա­նով իմ զբաղ­վե­լը երևի թե և՛ ներ­քուստ, և՛ ի վե­րուստ էր նա­խա­տես­ված։ Այ­լա­պես, ա­վե­լի ճիշտ, հաս­տա­տա­պես ի վի­ճա­կի չէի լի­նի հաղ­թա­հա­րե­լու բազ­մա­տե­սակ ու բազ­մա­զան բնա­կան և ա­վե­լի շատ ար­հես­տա­կա­նո­րեն ստեղծ­ված դժ­վա­րու­թյուն­ներն ու ար­գելք­նե­րը։ 1965-1987 թթ. ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, երբ ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ կա­տա­րե­լու նպա­տա­կով ա­նընդ­մեջ մեկ­նում էի Նա­խիջևան, լե­ցուն էի մի ա­ռանձ­նա­կի ե­ռան­դով և ան­կա­սե­լի մղու­մով ու ցան­կու­թյամբ։ Թեև 1988 թ. հայտ­նի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից հե­տո, ա­ռայ­սօր, այլևս հնա­րա­վոր չէ Նա­խիջևան մեկ­նե­լը, սա­կայն նույն ե­ռանդն ու ցան­կու­թյու­նը, բա­րե­բախ­տա­բար, պահ­պան­վել են։ Խոս­տո­վա­նեմ, որ մինչև հի­մա էլ ի­րա­պես չեմ հաս­կա­նում, թե դա ինչ մղում ու ձգ­տում էր և է, քան­զի Նա­խիջևա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի՝ տե­ղա­կան գյուղ­խոր­հուրդ­նե­րի, անվ­տան­գու­թյան մար­մին­նե­րի, ոս­տի­կա­նու­թյան, շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րի կող­մից բազ­միցս են­թարկ­վել եմ զա­նա­զան բռ­նու­թյուն­նե­րի, ձեր­բա­կա­լում­նե­րի և այլն և այլն։ Այդ խո­չըն­դոտ­նե­րի ու ա­րարք­նե­րի ո­րոշ դր­վագ­ներ հի­շա­տակ­ված են իմ վե­րոն­շյալ «Նա­խիջևան. գրա­կան էս­սե­ներ, հե­տա­զոտ­ման ուղ­ղեգ­րու­թյուն­ներ» գր­քում։ Մեկ ան­գամ այդ դժ­վա­րու­թյուն­նե­րի մա­սին նշել եմ և ու­զում եմ այս­տեղ ևս ա­սել, որ Նա­խիջևա­նի տա­րած­քում հա­մա­րյա թե գոր­ծել եմ հե­տա­խույ­զին բնո­րոշ հատ­կա­նիշ­նե­րով։ Եվ ա­սա­ծիս մեջ չկա չա­փա­զան­ցու­թյան ոչ մի նշույլ։
Ցան­կա­նում եմ ըն­դգ­ծել, որ այդ տա­րի­նե­րի դժ­վա­րին աշ­խա­տանք­նե­րիս ըն­թաց­քում ապ­րել եմ եր­ջան­կու­թյան բա­զում պա­հեր։ Հատ­կա­պես սկզբ­նա­կան շր­ջա­նում, երբ Ազ­գա­յին գրա­դա­րա­նում և Մաշ­տո­ցյան Մա­տե­նա­դա­րա­նում, պատ­կե­րա­վոր ա­սած, գի­շեր-ցե­րեկ, ու­սում­նա­սի­րում էի բազ­մաբ­նույթ գրա­կա­նու­թյան, մա­մու­լի բազ­մա­հա­զար է­ջեր և հան­դի­պում գրա­ռում­ներ Նա­խիջևա­նին ու նրա բնա­կա­վայ­րե­րին վե­րա­բե­րող դար­ձյալ բազ­մաբ­նույթ հի­շա­տա­կում­նե­րի։ Այդ եր­ջա­նիկ պա­հե­րը կա­տա­րյալ էին դառ­նում, երբ գրա­կա­նու­թյան մեջ ար­ձա­նագր­ված այս կամ այն հու­շար­ձանն ու վի­մա­գի­րը, բե­կոր­նե­րը հայտ­նա­բե­րում էի տե­ղում։ Գերհ­զոր և ա­ռա­վել քան եր­ջա­նիկ էի, երբ ար­ձա­նագ­րում, չա­փագ­րում ու լու­սան­կա­րում էի գրա­վոր աղ­բյուր­նե­րում չնշ­ված ու չհի­շա­տակ­ված մեծ ու փոքր հու­շար­ձան­ներն ու մա­սունք­նե­րը։ Այդ պա­հե­րին, ինչ­պես ա­սում են, աշ­խարհն իմն էր, քան­զի հա­յա­գի­տու­թյու­նը հարս­տաց­վում էր նո­րա­հայտ գան­ձե­րով ու ի­րե­ղեն ա­պա­ցույց­նե­րով։ Իսկ այդ­պի­սիք, ի­րոք, հա­զա­րա­վոր­ներն էին՝ անվ­նաս ու ա­վեր­ված, խոշ­տանգ­ված ու եղծ­ված, լու­ռու­մունջ, խո­սուն, օգ­նու­թյուն ա­ղեր­սող, պա­հա­պան ձեռ­քի ու խնամ­քի կա­րոտ… Եր­ջան­կու­թյունս բազ­մա­պատկ­վում էր, երբ հա­ջո­ղաց­նում էի փաս­տագ­րածս նյու­թե­րը բա­րե­հա­ջող անվ­նաս դուրս բե­րել Նա­խիջևա­նի տա­րած­քից և ինձ հա­մար ա­մեն ին­չից թանկ գնա­հատ­վող այդ նյու­թե­րը տուն հասց­նել։ Այդ ժա­մա­նակ ի­րա­պես գե­րեր­ջա­նիկ էի, որ այդ նյու­թե­րը, ո­րոնք, ինչ­պես նշե­ցի, օր առ օր, ա­միս առ ա­միս և տա­րեց­տա­րի հա­վաք­վե­լով տաս­նյակ հա­զար­ներ կդառ­նան և, ի­րոք, դրանք հրա­տա­րակ­վե­լով հարս­տաց­րին Նա­խիջևա­նի վե­րա­բե­րյալ գիր ու գրա­կա­նու­թյունն ու մեր ու­նե­ցած գի­տե­լիք­նե­րը և այ­սօր էլ ճա­նա­պարհ են բռ­նել դե­պի ա­պա­գա սե­րունդ­նե­րը։
Դ.Մ.Ս. -Այդ եր­կա­րա­մյա և վտան­գա­վոր, ես կա­սեի, հա­ճախ կյան­քին սպառ­նա­ցող գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում պե­տա­կան որևէ ա­ջակ­ցու­թյուն ստա­ցե՞լ եք: Հս­տա­կեց­նեմ` բա­րո­յա­կան, թե նյու­թա­կան ա­ռու­մով։
Ա. Ա. -Հար­ցին պա­տաս­խա­նեմ ըն­դա­մե­նը մեկ բա­ռով՝ ոչ։ Չեմ ու­նե­ցել ոչ մե­կը և ոչ էլ մյու­սը։ Այդ ա­մե­նը սկ­սել ու շա­րու­նա­կել եմ ինք­նու­րույն, ա­ռանց որևէ մե­կի ուղ­ղորդ­ման կամ հանձ­նա­րա­րու­թյան։ Իմ ստա­ցած աշ­խա­տա­վար­ձը, մա­մու­լի և ա­ռան­ձին գր­քե­րի հրա­տա­րա­կու­թյու­նից, հե­ռուս­տա­տե­սու­թյան ու ռա­դիո­յի հա­ղոր­դում­նե­րից ստա­ցած հո­նո­րար­ներս գրե­թե ամ­բող­ջու­թյամբ ծա­ռա­յեց­րել եմ այդ աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­նե­լու նպա­տա­կին՝ քիչ թե շատ անհ­րա­ժեշտ ու բա­վա­րար մի­ջոց­ներ ու­նե­նա­լուն (նա­խիջևա­նյան եր­թու­ղի­նե­րի, տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի վճա­րում­ներ, մե­ծա­քա­նակ լու­սան­կար­չա­կան ժա­պա­վեն­ներ ու ֆո­տոթղ­թեր, սլայդ­ներ, ֆո­տո­սար­քեր գնե­լու և այլն)։
1979 թ., երբ աշ­խա­տում էի ՀՍՍՀ Մի­նիս­տր­նե­րի խոր­հր­դին ա­ռըն­թեր պատ­մու­թյան և մշա­կույ­թի գլ­խա­վոր վար­չու­թյու­նում որ­պես ա­վագ տե­սուչ, ա­պա հու­շար­ձան­նե­րի պահ­պա­նու­թյան, այ­նու­հետև աղ­բյու­րա­գի­տու­թյան և հրա­տա­րակ­չա­կան աշ­խա­տանք­նե­րի բաժ­նի վա­րիչ, Նա­խիջևան և Ա­գու­լիս մեկ­նե­լու հա­մար մի քա­նի ան­գամ ստա­ցել եմ 2-3 օր­վա գոր­ծուղ­ման գու­մար­ներ։ Տե­ղին է նշել նաև իմ ման­կա­վարժ տիկ­նոջ բա­րեն­պաստ դե­րա­կա­տա­րու­թյան մա­սին. նրա ծով համ­բե­րու­թյունն ու հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը, ըն­տա­նե­կան խն­դիր­նե­րի, ե­րե­խա­նե­րի բազ­մա­թիվ հոգ­սերն իր ու­սե­րին կրե­լու և իմ նա­խիջևա­նյան զր­կանք­նե­րի ար­ժեքն ու գի­նը ի­րա­պես հաս­կա­նա­լու ու բա­րո­յա­պես ա­ջակ­ցե­լու ի­րո­ղու­թյու­նը։ Այս մա­սին ա­ռա­ջին ան­գամ չէ, որ գրել-խոս­տո­վա­նել եմ։ Ե­թե չու­նե­նա­յի ըն­տա­նե­կան ա­ջակ­ցու­թյուն և ըմ­բռ­նում, ա­պա հաս­տա­տա­պես չէի կա­րո­ղա­նա իմ այս ա­ռա­քե­լու­թյունն ի­րա­կա­նաց­նել։ Հա­մոզ­ված եմ, որ դու ևս հաս­տա­տա­պես հա­մա­միտ ես, որ նման ա­ջակ­ցու­թյան և ըմբ­ռն­ման բա­ցա­կա­յու­թյան պայ­ման­նե­րում ու պատ­ճա­ռով թե ան­ցյա­լում, թե այ­սօր, հա­րյու­րա­վոր ար­վես­տա­գետ­ներ, գրող­ներ և, գիտ­նա­կան­ներ, առ­հա­սա­րակ, մտա­վոր աշ­խա­տան­քով զբաղ­ված տա­ղանդ­ներ ի վի­ճա­կի չեն ե­ղել ի­րենց ողջ ու­նա­կու­թյուն­նե­րով և հնա­րա­վո­րու­թյամբ գոր­ծե­լու։ Այն­պես որ, այդ տե­սա­կե­տից ես այն եր­ջա­նիկ­նե­րի շար­քում եմ, ո­րոնց կա­նայք թև ու թի­կունք են նրանց։
Նշեմ, որ դժ­վա­րու­թյուն­նե­րի դի­մա­կա­յել եմ ոչ միայն հի­շա­տա­կածս ճա­կա­տում: Խո­չըն­դոտ­նե­րի հա­ճախ հան­դի­պել եմ նաև գր­քե­րիս հրա­տա­րակ­ման գոր­ծում: Օ­րի­նակ, 1981 թ., երբ հրա­տա­րա­կում էի «Памятники армянской архитектуры Нахи­че­ванской АССР» աշ­խա­տու­թյունս, և «Հա­յաս­տան» հրա­տա­րակ­չու­թյան տնօ­րի­նու­թյու­նը խո­չըն­դոտ­ներ էր ստեղ­ծում, ինձ մե­ծա­պես օգ­նեց, կամ, ա­վե­լի ճիշտ, ուղ­ղա­կի ան­բե­կա­նե­լի հանձ­նա­րա­րու­թյուն տվեց ՀՍՍՀ Մի­նիս­տր­նե­րի խոր­հր­դի նա­խա­գա­հի ա­ռա­ջին տե­ղա­կալ Ա­լեք­սան Կի­րա­կո­սյա­նը, ո­րի հետ հե­տա­գա­յում՝ 1987-88 թթ., երբ նա գլ­խա­վո­րում էր Հու­շար­ձան­նե­րի պահ­պա­նու­թյան գլ­խա­վոր վար­չու­թյու­նը, որ­տեղ ես աշ­խա­տում էի որ­պես բաժ­նի վա­րիչ, հա­մա­տեղ քն­նար­կել և մա­սամբ ի­րա­կա­նաց­րել ենք մի շարք ծրագ­րեր, զրու­ցել-խոր­հել ազ­գա­յին-մշա­կու­թա­յին բազ­մա­թիվ հիմ­նախն­դիր­նե­րի, օ­րըս­տօ­րե թափ առ­նող ար­ցա­խյան շարժ­ման և այլ հար­ցե­րի շուրջ։
Ա­կա­դե­միա­յի «Պատ­մա­բա­նա­սի­րա­կան հան­դե­սում» 1971 թ., իմ ա­ռա­ջին գի­տա­կան հոդ­վա­ծի հրա­տա­րա­կու­մից հե­տո, ինձ մաս­նա­գի­տա­կան մի շարք ուղ­ղու­թյուն­ներ է տվել, խոր­հուրդ­նե­րով մշ­տա­պես և ան­շա­հախ­նդ­րո­րեն օգ­նել, իմ գր­քե­րը խմ­բագ­րել է մի հիա­նա­լի անձ­նա­վո­րու­թյուն՝ ՀՀ ԳԱԱ թղ­թա­կից ան­դամ Մու­րադ Հաս­րա­թյա­նը, ո­րը ճար­տա­րա­պե­տու­թյան գծով ե­ղել ու մնում է իմ շատ սի­րե­լի և հար­գար­ժան ու­սու­ցի­չը։
Դ. Մ. Ս. -Ե­թե հի­շո­ղու­թյունս չի դա­վա­ճա­նում, Ձեր գր­քե­րից մե­կի գրա­խո­սա­կանն եմ կար­դա­ցել Հաս­րա­թյա­նի հե­ղի­նա­կու­թյամբ, որ­տեղ նա շատ բարձր է գնա­հա­տել հատ­կա­պես Նա­խիջևա­նի թե­մա­յով ձեր գոր­ծու­նեու­թյու­նը:
Ա. Ա. -Ա­յո, նա մշ­տա­պես՝ մաս­նա­գի­տա­կան իր ա­մե­նա­տես աչ­քով, հետևել և մինչև հի­մա էլ քա­ջա­լե­րում է իմ հրա­պա­րա­կում­նե­րը, ար­ձա­նագ­րել է, որ «Մաս­նա­գետ­ներն ու ըն­թեր­ցող հա­սա­րա­կայ­նու­թյու­նը Ա. Այ­վա­զա­նին են պար­տա­կան Նա­խիջևա­նի տա­րած­քում կան­գուն հայ­կա­կան բեր­դե­րի, ե­կե­ղե­ցի­նեե­րի, խաչ­քա­րե­րի, գր­չու­թյան կենտ­րոն­նե­րի հե­տա­զոտ­ման և նյու­թե­րի հրա­պա­րակ­ման հա­մար: Սկզ­բում գի­տա­կան ամ­սագ­րե­րում ա­ռան­ձին հոդ­ված­նե­րով, ա­պա գր­քե­րով Ա. Այ­վա­զյա­նը մեզ ծա­նո­թացրց հայ ար­վես­տի, ճար­տա­րա­պե­տու­թյան մի ինք­նա­տիպ ու խիստ հե­տաք­րք­րա­կան դպ­րո­ցի նվա­ճում­նե­րին՝ փաս­տո­րեն վե­րաց­նե­լով մեր մշա­կույ­թի պատ­մու­թյան մեջ մի «սպի­տակ բիծ» (1986):

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3647

Մեկնաբանություններ