Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թ­յունն ա­հա­վոր մեծ թա­փի մեջ է»

«Տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թ­յունն ա­հա­վոր մեծ թա­փի մեջ է»
24.01.2020 | 04:40

Ար­դեն եր­կու տար­վա իշ­խա­նու­թյու­նը, որ խոս­տա­ցել էր տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյուն ա­նել, այ­սօր ոչ թե մարդ­կանց կյանքն ա­վե­լի բա­րե­կե­ցիկ է դարձ­րել, այլ իր մա­կե­րե­սա­յին ու չմ­տած­ված ո­րո­շում­նե­րով շա­տե­րի կյանքն է բար­դաց­րել։ Սկզ­բում կա­յաց­նում են ո­րո­շում, հե­տո հան­րա­յին մեծ բո­ղո­քի ճնշ­ման տակ հաս­կա­նում, թե ինչ ժա­մա­նա­կավ­րեպ, շա­հագր­գիռ կող­մե­րի ի­րա­վունք­նե­րը հաշ­վի չառ­նող հրա­հանգ­ներ են ի­ջեց­րել։ Հի­մա ո՞րն է, ի վեր­ջո, այդ տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը, երբ նախ­կի­նի պես նույն օ­լի­գար­խը, կնե­րեք, սե­փա­կա­նա­տերն իր տե­ղում է, տն­տե­սա­կան ար­մա­տա­կան ոչ մի բա­րե­փո­խում տե­ղի չի ու­նե­ցել, իսկ ո­լոր­տա­յին զար­գաց­ման մա­սին խո­սելն ան­գամ ա­նի­մաստ է։ Բնա­կա­նա­բար այս քն­նա­դա­տու­թյու­նը ոչ միայն հա­ճե­լի չէ, այլև ա­նըն­դու­նե­լի է իշ­խա­նա­կան­նե­րի հա­մար, ին­չի վկա­յու­թյունն է նաև մեր այս զրույ­ցը «Իմ քայ­լը» խոր­հր­դա­րա­նա­կան խմ­բակ­ցու­թյան ան­դամ, տն­տե­սա­գետ ԳԵ­ՎՈՐԳ ՊԱ­ՊՈ­ՅԱ­ՆԻ հետ։

-Ո՞ր փու­լում է տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը, որ մար­դիկ դրա «կե­նա­րար» ազ­դե­ցու­թյու­նը չեն զգում։ Դրան զու­գա­հեռ, այ­սօր շատ հա­ճախ տար­բեր խն­դիր­նե­րով մար­դիկ ճա­նա­պարհ են փա­կում, կա­ռա­վա­րու­թյան շեն­քի դի­մաց ակ­ցիա­ներ են ա­նում։ Ե­թե ա­մեն ինչ այդ­քան լավ է, ին­չու՞ են նրանք բո­ղո­քում։
-Տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյունն ըն­թաց­քի մեջ է։ Ե­թե ըն­թաց­քի մեջ չլի­ներ, ու­սու­ցիչ­նե­րի՝ 12 տա­րի ա­ռաջ վեր­ջին ան­գամ բարձ­րաց­ված աշ­խա­տա­վար­ձը չէր բարձ­րա­նա, ՀՀ զին­վո­րը կշա­րու­նա­կեր խա­շած ցո­րեն ու­տել, ոչ թե բորշչ, կոմ­պոտ, մեղր։
-Չա­փա­զան­ցում եք, զին­վո­րին վա­ղուց խա­շած ցո­րե­նով չեն կե­րակ­րում։
-Ե­թե տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյուն չլի­ներ, մեր բա­նա­կը կշա­րու­նա­կեր Սերժ Սարգ­սյա­նի ժա­մա­նակ­վա 80-ա­կան­նե­րի զեն­քով, ոչ թե «ՍՈՒ-30 ՍՄ»-նե­րով զին­վել։ Զին­վո­րա­կան­նե­րի աշ­խա­տա­վար­ձը մինչև 30 տո­կոս չէր բարձ­րա­նա, թո­շա­կը, նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձը չէին բարձ­րա­նա, փր­կա­րար­նե­րը 145 հա­զա­րի փո­խա­րեն 80 հա­զար դրամ կս­տա­նա­յին։ Այ­սինքն, այս ա­ռու­մով ընդ­դի­մա­խոս­նե­րի դե­մա­գո­գիան չեմ ըն­դու­նում, ո­րով­հետև տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյունն ա­հա­վոր մեծ թա­փի մեջ է։ Դրա մա­սին է խո­սում նաև 2019-ին ՀՆԱ-ի՝ վեր­ջին 12 տար­վա ըն­թաց­քում ա­մե­նա­մեծ ա­ճը՝ 7,6 տո­կոս։ Վե­րա­դառ­նանք ակ­ցիա ա­նող քա­ղա­քա­ցի­նե­րին, օ­րի­նակ, մսա­վա­ճառ­նե­րին։ Նրանք ա­սում են, թե թո­ղեք ա­նա­սու­նը ծա­ռի տակ, հո­ղի մեջ մոր­թեմ, դնեմ «Զլի» մեջ, որ ե­րեկ քար էր թա­փում, տա­նեմ Երևան ու վա­ճա­ռեմ։ Մենք էլ ա­սում ենք՝ չէ, ա­վե­լի լավ է մի քա­նի ղա­սաբ­ներ սրա­նից տու­ժեն, բայց Հա­յաս­տա­նի 2,9 մլն քա­ղա­քա­ցի­նե­րը շա­հեն։ Ա­նաս­նա­պահ­նե­րից մեկն ա­սում է՝ ե­թե իր կովն ընկ­նի ձորն ու սատ­կի, ի՞նչ ա­նի։ Պի­տի թա­փի, ի՞նչ պի­տի ա­նի, չպի­տի տա­նի ու «Գու­մի» շու­կա­յում վա­ճա­ռի։ Հա­յաս­տա­նի 100-հա­զա­րա­վոր քա­ղա­քա­ցի­նե­րի ա­ռող­ջու­թյունն ա­վե­լի կարևոր է։ Սպան­դա­նոց­նե­րի մի­ջո­ցով մենք վերջ կդ­նենք նաև է­շի, ձիու, շան մսի, սատ­կած ա­նա­սու­նի վա­ճառ­քին։ Բա­ցի մի քա­նի ղա­սաբ­նե­րից, այս ո­րո­շու­մը բո­լո­րը ող­ջու­նում են։
-Բայց, ինչ­պես ա­սա­ցիք, ե­թե ան­գամ «մի քա­նի ղա­սաբ» է տու­ժում այդ ո­րոշ­ման պատ­ճա­ռով, ճիշտ չէ՞ր լի­նի նախ հա­մա­պա­տաս­խան նա­խադ­րյալ­ներ ստեղ­ծել, հե­տո նման ո­րո­շում կա­յաց­նել։
-Պայ­ման­ներ ստեղծ­ված են, Հա­յաս­տա­նում կան տաս­նյակ սպան­դա­նոց­ներ, շա­տերն էլ ստեղծ­ման գոր­ծըն­թա­ցում են։ Ե­թե ինչ-որ մե­կի մտ­քով ան­ցել է, որ այդ ղա­սաբ­նե­րի մի­ջո­ցով սպան­դա­նոց­նե­րի գոր­ծը պի­տի վերց­նի իր ձեռ­քը, ա­սեմ, որ Սերժ Սարգ­սյա­նի ժա­մա­նակ­ներն ան­ցել են, էլ չեն գա­լու։ Սպան­դա­նոց­ներ լի­նե­լու են հա­րյուր­նե­րով, տե­րե­րը՝ ևս։ Որևէ մե­կի մտ­քով չանց­նի, որ Հա­յաս­տա­նում մե­նաշ­նորհ­ներ կլի­նեն։
-Ինչ­պես երևում է, իշ­խա­նու­թյունն այս հար­ցում հետ­նա­հանջ չի ցան­կա­նում ա­նել, ա­սել է՝ ա­նաս­նա­բույծ­նե­րի բո­լոր մտա­հո­գու­թյուն­ներն ան­տե­ղի՞ են։
-Հետ­նա­հանջ լի­նե­լու է 100-հա­զա­րա­վոր քա­ղա­քա­ցի­նե­րի ա­ռող­ջու­թյան հաշ­վին։
-Ա­սում եք՝ կա­ռա­վա­րու­թյու­նը աշ­խա­տա­վար­ձեր է բարձ­րաց­րել, թո­շակն է ա­վե­լաց­րել, բայց ե­կեք, դրանք հա­մե­մա­տու­թյան մեջ տես­նենք։ Տա­րես­կզ­բից ու­ժի մեջ է մտել ԵԱՏՄ-ի նոր մաք­սա­տուր­քը, 700 ապ­րանք թան­կա­ցել է, գա­զի սա­կագ­նի հա­վա­նա­կան բարձ­րաց­ման մա­սին է խոս­վում, այս ա­մե­նը, բնա­կա­նա­բար, շղ­թա­յա­կան թան­կա­ցում­նե­րի է հան­գեց­նե­լու, իսկ մի քա­նի հա­զա­րով ա­վե­լաց­րած թո­շակն ու աշ­խա­տա­վար­ձը ի՞նչ խն­դիր կա­րող են լու­ծել։
-Հա­յաս­տա­նում վեր­ջին 4-5 տա­րի­նե­րի ա­մե­նա­ցածր գնաճն է ար­ձա­նագր­վել՝ 1,4 տո­կոս, դրա փո­խա­րեն 7 տո­կոս աշ­խա­տա­վար­ձի աճ է ե­ղել։ Իսկ մաք­սա­տուր­քե­րի ա­վե­լա­ցու­մը զրո­յա­կան ազ­դե­ցու­թյուն է ու­նե­նա­լու՝ ըն­դա­մե­նը 0,1-0,2 տո­կոս։ Թան­կա­ցում­ներ չկան, ո­րով­հետև մր­ցակ­ցու­թյունն է ա­վե­լա­ցել։ Այ, սա է տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը, հենց այս հան­գա­ման­քից ել­նե­լով էլ ա­ռա­ջի­կա­յում Հա­յաս­տա­նում տն­տե­սա­կան մեծ բում է լի­նե­լու։
-Պա­րոն Պա­պո­յան, ինձ թվում է Դուք Հա­յաս­տա­նի մա­սին չեք խո­սում, բայց ա­ռաջ անց­նե­լով, հե­տաքր­քր­վեմ՝ ներդ­րում­նե­րի բում էլ էիք ա­սում, դա ի՞նչ ե­ղավ։
-Ընդ­հա­նուր ներդ­րում­նե­րը 2019-ին 26,5 տո­կո­սով ա­վե­լի շատ են ե­ղել, քան 2018-ին, իսկ 2018-ին էլ ա­վե­լի շատ է ե­ղել, քան 2017-ին։ Հա­յաս­տա­նում ընդ­հա­նուր ներդ­րում­նե­րը պատ­մա­կան ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կին են ե­ղել 2019-ին, պա­հուս­տա­յին մի­ջոց­նե­րը պատ­մա­կան ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կին են ե­ղել 2019-ին։ Հա­յաս­տանն իր պատ­մու­թյան ըն­թաց­քում ֆի­նան­սատն­տե­սա­կան վի­ճա­կով ա­մե­նա­կա­յուն և ա­մե­նա­բարձր ռե­զերվ­ներն է ու­նե­ցել նա­խորդ տա­րի։
-Այս տա­րի նա­խա­տե­սել եք 4,9 տո­կոս տն­տե­սա­կան աճ. չգի­տեմ՝ հարց­նե՞մ, թե՞ չէ. սա՞ էլ է պատ­մա­կան ցու­ցա­նիշ։
-Հայ­տա­րա­րել ենք 4,9 տո­կոս, բայց նպա­տա­կա­կետ ենք դրել նվա­զա­գույ­նը 6-7 տո­կոս տն­տե­սա­կան աճ։
-Ին­չու՞ Ձեր նշած այս բա­ցա­ռիկ ի­րա­վի­ճա­կը Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցին չի զգում։
-Մենք նա­խընտ­րում ենք հայ­տա­րա­րել 5 տո­կոս, բայց ա­նել 8 տո­կոս, քան նախ­կին իշ­խա­նու­թյան պես հայ­տա­րա­րել 8 տո­կոս, բայց ա­նել 1 տո­կոս։
-Դուք բա­ցա­ռիկ պատ­մա­կան ցու­ցա­նիշ­ներ եք ար­ձա­նագ­րում, ե­կել եք փո­խե­լու ա­մեն ինչ, ին­չու՞ եք շա­րու­նակ հի­շում նախ­կին­նե­րին։
-Փո­խում ենք, բայց շա­տե­րը ներ­կա­յաց­նում են նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի շա­հը, պի­տի ցույց տալ նրանց, թե ով են ե­ղել ու ինչ են ա­րել։ Երբ նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի շա­հը ներ­կա­յաց­նող հա­րյու­րա­վոր լրատ­վա­մի­ջոց­ներ, կնե­րեք, քա­րոզ­չա­մի­ջոց­ներ այլ բան են ա­սում, պի­տի հի­շեց­նել ո­րոշ բա­ներ։
-Է­լի լրատ­վա­մի­ջոց­նե՞րն են թի­րա­խում։
-Երբ լրատ­վու­թյուն չես տա­լիս, այլ քա­րոզ­չու­թյուն ես ա­նում, դա ար­դեն լրատ­վա­մի­ջոց չէ։
-Հա­պա իշ­խա­նու­թյա­նը ծա­ռա­յող լրատ­վա­մի­ջոց­ներն ի՞նչ են։
-Ես չգի­տեմ իշ­խա­նու­թյա­նը ծա­ռա­յող որևէ լրատ­վա­մի­ջոց։ Գու­ցե կու­զեի այդ­պի­սին լի­ներ, բայց չկա։
-Պա­րոն Պա­պո­յա՜ն, Ձեր կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րին պատ­կա­նող թերթն էլ մո­ռա­ցաք։ Դա ա­նե­լու բա՞ն է։
-Քա­րոզ­չա­մի­ջոց­նե­րը պար­զա­պես հայ­հո­յանք, վի­րա­վո­րանք են տա­րա­ծում, ոչ թե լրատ­վու­թյուն։
-Դուք ձեր մեղ­քի բա­ժի­նը չե՞ք տես­նում այդ­պի­սի մթ­նո­լոր­տի ձևա­վոր­ման մեջ։ «Թա­վի­շով» ե­կած իշ­խա­նու­թյունն ան­հան­դուր­ժող է յու­րա­քան­չյուր այ­լա­կար­ծու­թյան հան­դեպ։
-Թա­վի­շով էլ շա­րու­նա­կում է, դրա հա­մար ո­րոշ մարդ­կանց թվում է, թե ի­րենց ա­մեն ինչ կա­րե­լի է։
-Այդ ու՞մ է ա­մեն ինչ կա­րե­լի։
-Կան մար­դիկ ու քա­րոզ­չա­մի­ջոց­ներ, ո­րոնք խոս­քի ա­զա­տու­թյու­նը շփո­թել են լկ­տիու­թյան հետ։
-Մեկ-մեկ էլ ձեր աչ­քի «փու­շը» տե­սեք, պա­րոն Պա­պո­յան։ Կա­րե­լի է եր­կար բա­նա­վի­ճել այս հար­ցում, բայց վե­րա­դառ­նանք մեր տն­տե­սա­կան «հրաշ­քին». հի­մա ող­բեր­գու­թյուն սար­քե՞նք, թե՞ ոչ, երբ գա­զի գի­նը թան­կա­նա։
-2020-ին սահ­մա­նին գա­զի գի­նը չի թան­կա­նա, իսկ ապ­րի­լից ինչ կլի­նի, բա­նակ­ցու­թյուն­ներ են ըն­թա­նում, չեմ ու­զում ող­բեր­գա­կան կան­խա­տե­սում­ներ ա­նել։ Նախ­կի­նում էլ գա­զի գի­նը թանկ է ե­ղել, պար­զա­պես մենք դա վճա­րել ենք Հա­յաս­տան-Ի­րան գա­զա­մու­ղով, Հրազ­դա­նի ՋԷԿ-ի 5-րդ է­ներ­գաբ­լո­կով։
-Բայց դա կա­րո՞ղ է ար­դա­րա­ցում լի­նել նոր թան­կաց­ման հա­մար։
-Ոչ, պար­զա­պես ո­րոշ դե­մա­գոգ­նե­րի հի­շեց­նում եմ այս մա­սին, որ նախ­կի­նում գա­զի գի­նը է­ժան չի ե­ղել։ Հի­մա «Գազպ­րո­մը» մեզ այն­քան հիմ­նա­վոր բա­ցատ­րու­թյուն պի­տի ներ­կա­յաց­նի, որ հա­մոզ­ված լի­նենք, թե դրա­նից ՀՀ քա­ղա­քա­ցին ան­գամ շա­հե­լու է։ Հա­կա­ռակ պա­րա­գա­յում որևէ փո­փո­խու­թյուն չի լի­նի։ «Գազպ­րո­մի» հիմ­նա­վո­րում­նե­րը հո հա­լած յու­ղի տեղ չե՞նք ըն­դու­նե­լու, դրանք շատ ծան­րակ­շիռ պի­տի լի­նեն։
Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 5872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ