Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով ստեղծվել է Բալթյան երկրների հայոց թեմը

Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով ստեղծվել է Բալթյան երկրների հայոց թեմը
24.01.2020 | 22:58

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ այսօրվա Հայրապետական կոնդակով Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հայկական եկեղեցական համայնքների՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից առանձնացումով ստեղծվել է Բալթյան երկրների հայոց թեմը: Նորաստեղծ թեմի առաջնորդ է նշանակվել Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Դիտվել է՝ 752

Մեկնաբանություններ