Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ալեն Սիմոնյանը կոպտորեն խախտել է էթիկայի կանոնները

Ալեն Սիմոնյանը կոպտորեն խախտել է էթիկայի կանոնները
24.01.2020 | 23:04

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խախտել է ԱԺ պատգամավորի էթիկայի պահպանման օրենսդրական պահանջները և քաղաքացու նկատմամբ, ով չի հարում իր քաղաքական հայացքներին, անվայելուչ արտահայտություններ կատարել՝ հաղորդագրություն է տարածել Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը:


Իրավիճակը շտկելու փոխարեն, ԱԺ փոխխոսնակը փորձել է հրաժարվել իր արարքից: Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը ուսումնասիրություն է կատարել ֆեյսբուքյան օգտատեր Նանե Արզումանյանի գրառման կապակցությամբ և արձանագրել, որ Ալեն Սիմոնյանը, ցուցաբերելով անհանդուրժողականություն քաղաքական այլ հայացքներ կրող քաղաքացու նկատմամբ, նրան հրապարակայնորեն վիրավորել է: Նանե Արզումանյանի գրառման տակ, որտեղ քաղաքացին քննադատել է Ալեն Սիմոնյանին և նրա վարքը Ազգային ժողովում, մեկնաբանությունների բաժնում, դիմելով իր համակիրներին, գրել է. «Շան տեղ մի դիր, մեր զրուցակիցը իրանք չեն»։ Ավելի ուշ, այս մեկնաբանության կապակցությամբ լրագրողների հարցին պատասխանելիս, Ալեն Սիմոնյանն ավելի վատ դրության մեջ է հայտնվել: ԱԺ փոխնախագահը հիշատակել է, որ նշված մեկնաբանություններում իր կողմից ասված է եղել` «ծիտիկներին շան տեղ պետք չի դնել», հետևաբար, ըստ Ա.Սիմոնյանի, անհնար է պնդել, որ այս խոսքերն ուղղված են եղել Նանե Արզումանյանին կամ ընդհանրապես որևէ անձի: «Եթե մարդիկ կան, որ ծիտիկների հետ կապված ուզում են դիմել, ինչ է ասել եմ՝ շան տեղ չդնեն, ես դեմ չեմ, թող դիմեն, կարող են նաև ՄԱԿ-ին դիմել և կենդանիների պաշտպանության որոշ կազմակերպությունների», - ահա թե ինչպիսին են ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի պատկերացումները` քաղաքական բանավեճի ընթացքում ակնհայտորեն և բոլորին հասկանալի անձանց հասցեին իր իսկ կողմից հնչեցված արտահայտությունների համար պատասխանատվություն ստանձնելու մասին:


Ազգային հակակոռուպցիոն խորհուրդն արձանագրում է, որ Ալեն Սիմոնյանը խախտել է ԱԺ պատգամավորի էթիկայի պահպանման օրենսդրական պահանջները, այն է` չի ցուցաբերել հարգալից վերաբերմունք այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվել է իր լիազորություններն իրականացնելիս կամ առօրյա կյանքում: Խորհուրդը նաև գտնում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձին հարիր չէ պատասխանատվությունից խուսափելու համար բառախաղերի վրա հենվելը և պատասխանատվության կանչվելու պարագայում` խուսանավելու նմանատիպ անհեռանկար եղանակ ընտրելը:


Խորհուրդը համապատասխան եզրակացություն է ուղարկել ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններին՝ «ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու միջնորդությամբ:

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ