Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էրդողանը Մերկելի հետ մտադիր է քննարկել Լիբիայի հարցը

Էրդողանը Մերկելի հետ մտադիր է քննարկել Լիբիայի հարցը
24.01.2020 | 23:08

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է Ստամբուլ ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել Լիբիայի հարցը:

«Հուսով եմ, որ տիկին Մերկելի հետ կքննարկենք մեր երկկողմ հարաբերությունները, Լիբիայում տիրող իրավիճակը և արդյունքի կհասնենք», - հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում թուրք-գերմանական համալսարանի նոր մասնաշենքի բացմանը: Մերկելի խոսքով՝ թուրք-գերմանական համալսարանը Բեռլինի և Անկարայի համագործակցության լավագույն ցուցանիշն է:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ