Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արթուր Մանուկյան. 100 հազար մարդ սխալվել է մի քանի անգամ՝ իր ձայն տալով ԲՀԿ-ին

Արթուր Մանուկյան. 100 հազար մարդ սխալվել է մի քանի անգամ՝ իր ձայն տալով ԲՀԿ-ին
24.01.2020 | 23:10

Ես գտնում եմ, որ 100 հազար մարդ սխալվել է ԲՀԿ-ին ձայն տալով՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը, ըստ նրա խորհրդարանը ԲՀԿ-ի տեղը չէ:


«Մարդիկ բիզնեսմեններ են չէ, թող զբաղվեն բիզնեսներով: Երբ մարդը բիզնեսով է զբաղվում, վտանգներ են առաջանում: Ենթադրենք մարդն ունի հէկ, և մենք քննարկում ենք հէկ-երի մասին օրենք. պարզ է՝ ինքն իր շահերն է պահելու: Օբյեկտիվության դատչիկ՝ ցուցիչ չկա, որ տեսնես ինքը օբյեկտիվ է, թե սուբյեկտիվ»,-մանրամասնեց պատգամավորը: Արթուր Մանուկյանն ասաց, որ ընտրողների կամքին չի բռնանում, ասում է, որ սխալվել են: Անդրադառնալով դիտարկմանը, որ ԲՀԿ-ն խորհրդարանի հնաբնակներից է՝ Արթուր Մանուկյանն ասաց. «Ես իմ կյանքում լիքը սխալներ եմ արել, նրանք (ընտրողները) մի քանի անգամ սխալվել են, ինչ կա դրա մեջ: Այո՛, սխալվել եք սիրելի հայրենակիցներ, ԲՀԿ-ին ընտրող սիրելի՛, հայրենակիցներ: Այո՛, իմ կարծիքով՝ սխալվել եք, գուցե ես եմ հենց հիմա սխալվում »,-ասաց նա:

Դիտվել է՝ 939

Մեկնաբանություններ