Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արմեն Սարգսյանը հանդիպել է Մահմուդ Աբասի հետ, այցելել Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար

Արմեն Սարգսյանը հանդիպել է Մահմուդ Աբասի հետ, այցելել Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար
25.01.2020 | 16:57

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ Ռամալայում հանդիպել է Պաղեստինի Ազգային իշխանության նախագահ Մահմուդ Աբասի հետ և
երախտագիտություն է հայտնել Պաղեստինի Ազգային իշխանության նախագահին, կառավարությանն՝ այն ամենի համար, ինչ նրանք անում են հայ եկեղեցու համար։ Նա նշել է, որ Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի՝ Հայ Առաքելական եկեղեցու կողմից տնօրինվող հատվածը ոչ միայն պատմության, քրիստոնեության մաս է, այլ նաև Հայաստանի մաս, հայ մշակույթի, ժառանգության մաս, և ամենակարևորը՝ հայ եկեղեցու մասն է: «Շնորհակալ ենք հայկական հոգևոր-պատմական ժառանգության, քրիստոնեական արժեքների պահպանմանը ձեր աջակցության համար», - ասել է Արմեն Սարգսյանը: Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար, որտեղ շրջել են, մոմ վառել, ունկնդրել հայ հոգևորականների շարականը և նրանց հետ աղոթք հնչեցրել առ Աստված:
Երուսաղեմի Հայոց պատրիարքության լուսարարապետ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը ողջունել է Հայաստանի նախագահի և տիկնոջ այցը սուրբ քաղաք՝ Բեթղեհեմ և նշել, որ ազգային մեծ հպարտություն է հայերի այստեղ գտնվելը:


Սուրբ Ծննդյան տաճարի՝ Հայ Առաքելական եկեղեցու կողմից տնօրինվող հատվածում հոգևորականների հետ զրույցում նախագահ Արմեն Սարգսյանը ասել է․ «21-րդ դարի սկզբին ձեր առաքելությունը, որ սկսել եք հարյուրավոր տարիներ առաջ, նույն արժեքը, նույն նշանակությունն ունի այն օրվանից սկսած, երբ Հիսուս Քրիստոսը ծնվեց այստեղ: Աշխարհն ավելի ու ավելի է Աստծո հավատքի և մարդկային արժեքների գնահատման կարիքն ունենում: Ձեր արածը հենց դա է՝ նվիրում Աստծուն և մարդկային արժեքների պահպանում, որը ես շատ բարձր եմ գնահատում: Այստեղ պատմական, հոգևոր հայկական շունչ կա և, մտնելով այս տաճար, իսկապես, զգում ես հայկական ներկայությունը»: Նախագահի խոսքով՝ «շատ էական է, որ ամեն ինչ անենք Սուրբ Էջմիածին և Երուսաղեմ կապն ավելի խորացնելու և ավելի կենդանի դարձնելու համար, միաժամանակ, ավելի խորանա ու ամրանա ձեր կապը հայրենիքի հետ»: Ուրբաթ օրը Հայաստանի նախագահը նաև դասախոսությամբ է հանդես եկել Հոլոնի տեխնոլոգիական համալսարանում։


«Մեր ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն: Երկուսս էլ շատ հին ժողովուրդ ենք, տարհանվել ենք մեր հայրենիքից, պայքարել ենք մեր երկիրը, մշակույթը և ինքնությունը պահպանելու համար: Մենք երկուսս էլ կորցրել ենք մեր պետականությունը հարյուրավոր տարիներ առաջ ու այն ձեռք բերել, մենք երկուսս էլ անցել ենք մեծ մարդկային ողբերգության միջով: 1915-ին Հայոց ցեղասպանությունը խլել է 1,5 միլիոն հայի կյանք, ոչնչացրել հայ հասարակությունն Օսմանյան կայսրությունում։ Ի հետևանք՝ մեծ սփյուռք է ձևավորվել:
Իսրայել այցիս նպատակն էր իմ և իմ ժողովրդի կողմից հարգանքի տուրք մատուցել Հոլոքոսթի զոհերի հիշատակին: Մեր երկու ժողովուրդներն ապացուցել են, որ կյանքն ավելի ուժեղ է, քան մահը: Այս աշխարհում չի կարող լինել այնպես, որ որևէ մեկը մեր մասին մտածելիս խոսի մահվան մասին։ Նրանք պետք է մտածեն ապրելու, կյանքի մասին», - ասել է Հայաստանի նախագահը։

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ