Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նիկոլ Փաշինյան. Մի դարձեք հիբրիդային հեղաշրջման երազանքով ապրող արտաքին և ներքին ուժերի ֆորպոստ

Նիկոլ Փաշինյան. Մի դարձեք հիբրիդային հեղաշրջման երազանքով ապրող արտաքին և ներքին ուժերի ֆորպոստ
25.01.2020 | 17:05

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում անդրադարձավ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին: «Փաստ համար առաջին՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ՍԴ մենք այսօր չունենք: Եվ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է, որ ՍԴ նախագահին պետք է ընտրի ՍԴ-ն իր կազմից, բայց այսօր մենք ունենք ԱԺ կողմից ընտրված ՍԴ, և հիմա պարզվեց, որ ԱԺ կողմից ՍԴ նախագահը, ըստ պաշտոնապես առաջադրված մեղադրանքի, ընտրվել է պաշտոնեական կեղծիքի արդյունքում: Այդ պաշտոնեական կեղծիքի արդյունքում օկուպացվել է ՍԴ-ն մի անձի և խմբի կողմից: Եվ այդ խումբը ՀՀ նախկին կոռումպացված իշխանությունն է: Ձեր կարծիքով՝ մենք ուղղակի դիտորդի կարգավիճակո՞ւմ պետք է հետևանք այս ամենին: Ինչ պետք է, այն էլ անելու ենք», ասաց նա: Փաշինյանն ասաց, որ ինքն ուզում է, որ Հայաստանում իրապես լինի անկախ դատական համակարգ, որ նախկին կոռուպցիոն համակարգի մնացուկները մաքրվեն: «ՍԴ գործող նախագահը, խոսելով վաղ կենսաթոշակի օրենքի ու ՍԴ անդամների մասին, ասում է՝ նրանք հերոս մարդիկ են: Դուխ է տալիս էլի: Ես ուզում եմ հասկանամ՝ էդ ո՞ւմ դեմ պայքարի, հանուն ինչի՞ պայքարի են նրանք հերոս: Սեփական ժողովրդի դեմ պայքարի հերոսներ, պատկերացնո՞ւմ եք: Էդ ո՞ւմ դեմ է պայքարում ՍԴ-ն, հանուն ինչի՞, հանուն Հայաստանում իրավական ու ժողովրդավարական պետությա՞ն, լո՞ւրջ: Բայց 2013-ի նախագահական ընտրությունները, բա ՀՀ բոլոր ժամանակների կեղծված խորհդարանական ընտրությունները, բա 1996-ի կեղծված նախագահական ընտրությունները, բա 1998-ի կեղծված նախագահական ընտրությունները, բա 2003-ի կեղծված նախագահական ընտրությունները, բա 2008-ի կեղծված նախագահական ընտրությունները: Հանուն ընտրակեղծիքների մողվող պայքարի հերսի կոչո՞ւմ է շնորհում ՍԴ նախագահը:


Մենք ասում ենք՝ ՍԴ հարգելի անդամներ, խնդրում ենք ձեզ մի պայքարեք սեփական ժողովրդի ու երկրի ապագայի դեմ: Մի դարձեք հիբրիդային հեղաշրջման երազանքով ապրող արտաքին և ներքին ուժերի ֆորպոստ: Հիմա այս փուլում մենք այդպիսի խնդրանքով հանդես ենք եկել՝ դիմելով ՍԴ հարգելի անդամներին: Եվ հարուցված է քրեական գործ ՍԴ նախագահի պաշտոնն օկուպացնելու դեպքի առիթով»,- ասաց Փաշինյանը: Նա ասաց, որ հույս ունի՝ ՍԴ անդամները չեն մտնի սեփական երկրի ու ժողովրդի դեմ պատերազմելու՝ ոմանց օրակարգի մեջ:

Դիտվել է՝ 523

Մեկնաբանություններ