Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ալեն Սիմոնյան. Հրայր Թովմասյանն առաջարկը փոխանցել է Արթուր Վանեցյանի միջոցով

Ալեն Սիմոնյան. Հրայր Թովմասյանն առաջարկը փոխանցել է Արթուր Վանեցյանի միջոցով
28.01.2020 | 00:46

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում պատմել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը զանգել է իրեն, որ փոխանցի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի առաջարկը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ 2019-ի սկզբին Հրայր Թովմասյանը Վանեցյանի միջոցով հայտնել է, որ պատրաստ է ամեն ձևով աշխատել իշխանությունների համար: Սիմոնյանը կասկած ունի, որ այդ պահին, երբ Վանեցյանը խոսում էր իր հետ, միացված էր նաև բարձրախոսը, և հնարավոր է, Վանեցյանի մոտ էր նաև Թովմասյանը: Սիմոնյանի խոսքով, դրանից մի քանի օր անց անսպասելի գրկախառնության արժանացավ Հրայր Թովմասյանից, որն ասաց՝ նորմա՞լ ա հիմա ամեն ինչ: Սիմոնյանը նշեց, որ ասել է՝ «Նորմալ ա, ասացի: Հասկացա, որ դա մեր խոսակցության շարունակությունն էր»: Ալեն Սիմոնյանը լուրջ չի վերաբերվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից վարչապետի նոր թեկնածու փնտրելու մասին Արթուր Վանեցյանի առաջարկին: «Անլուրջ եմ վերաբերում առաջարկին, որովհետև վարչապետը ոչ միայն կուսակցության, այլև ամբողջ ժողովրդի թեկնածուն է, որովհետև ընտրվել է հարյուր հազարավոր մարդկանց կողմից: Պարոն Վանեցյանին առաջարկում եմ դուրս գալ փողոց, Օպերայի հարակից հրապարակում այդ առաջարկը անել, և տեսնել, թե քաղաքացիներն ինչպես կարձագանքեն»,- ասաց Սիմոնյանը: Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնում Վանեցյանի նշանակմանը, Ալեն Սիմոնյանը նշեց, որ Վանեցյանի թեկնածությունն ինքն է առաջարկել վարչապետին, և այսօր ցավում է, որ նման իրավիճակ է ստեղծվել:

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ