Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՀՀ նախագահը մեդալներ և շքանշաններ հանձնեց հայրենիքի պաշտպանության գործի նվիրյալ զինծառայողներին

ՀՀ նախագահը մեդալներ և շքանշաններ հանձնեց հայրենիքի պաշտպանության գործի նվիրյալ զինծառայողներին
28.01.2020 | 00:46

Նախագահ Արմեն Սարգսյանը բանակի օրվա առթիվ մեդալներ և շքանշաններ հանձնեց հայրենիքի պաշտպանության գործի նվիրյալ զինծառայողներին՝ նրանց շնորհավորելով ՀՀ Զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը պարգևները հանձնեց հունվարի 27-ին, ՀՀ նախագահի նստավայրում: «Բանակի օրն առանձնահատուկ է բոլորիս համար: Այդ առիթով ուզում եմ շնորհավորել բոլոր պարգևատրված ազատամարտիկներին, զինվորներն, սպաներին, բժիշկներին։ Բանակի օրը չենք կարող ևս մեկ անգամ չհիշել հազարավոր հայորդիներին, որոնք իրենց կյանքը տվեցին այսօր հզոր ազգային բանակ ունենալու երազանքին, իրենց կյանքը տվեցին Մեծ հայրենականում, Արցախյան ազատամարտում»,- ասաց Սարգսյանը:


Նախագահը ներկաներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհած անձանց հիշատակը: «Ընդամենը 28 տարի առաջ ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց օրենք ՀՀ պաշտպանության նախարարության մասին։ Այսօր ունենք հզոր բանակ, և այդ պատմական շրջադարձային իրադարձության փայլուն վկայություններն են Սարդարապատի, Ղարաքիլիսայի փայլուն հաղթանակները, 75 տարի է անցել, և չենք կարող չհիշել Հայրենական պատերազմում հայ ժողովրդի հսկա ներդրումը, հայերը պայքարել են ֆաշիզմից ազատվելու, Ֆրանսիան, Եվրոպան ազատագրելու համար: Հայ ազգը տվել է Խորհրդային Միության հերոսներ, 60-ից ավելի գեներալ, հինգ մարշալ։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է հպարտ լինի այս կապակցությամբ»,- նշեց Արմեն Սարգսյանը: Նախագահը շեշտեց նաև Արցախյան ազատամարտում հայ ժողովրդի տարած հաղթանակն ու պայքարը, որը հիմք դրեց հայոց բանակի ստեղծմանը:

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ