«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Ասում են...

Ասում են...
31.01.2020 | 10:52

...թե «Իմ քայ­լը» Նի­կոլ Փա­շի­նյա­նի` Կա­պա­նից ար­ձա­կած հրո­վար­տա­կի` ընդ­դեմ Հրայր Թով­մա­սյան, «ան­հա­մա­չափ» գր­չա­յին հար­ված, լսել է Ստե­փա­նա­վա­նում, երբ «է­լի­տան» մաս­նակ­ցում էր Սու­րեն Պա­պի­կյա­նի հո­րեղ­բոր հո­գե­հան­գս­տի ա­րա­րո­ղու­թյա­նը: «Է­լի­տան» ա­հա­վոր ըն­կր­կել, զար­մա­ցած մի­մյանց են նա­յել` «է­լի ի՞նչ է հո­րի­նել»՝ մտա­ծել են: Ողջ գի­շեր Փա­շի­նյա­նը հինգ րո­պեն մեկ ռե­ժի­մով SMS-նե­րով «հա­խուռն» «ռմ­բա­կո­ծել» է իր թի­մա­կից­նե­րին` ով ինչ պի­տի ա­սի, ինչ խո­սի «չա­րիք» դար­ձած Թով­մա­սյա­նի և նրա «գրի­չի» մա­սին: «Ա­մե­նասև» գոր­ծը բա­ժին է հա­սել Ա­լեն Սի­մո­նյա­նին. նա հա­մա­ժա­մա­նա­կյա պետք է «ցուց­մունք» տար և՛ Թով­մա­սյա­նի, և՛, հատ­կա­պես, Վա­նե­ցյա­նի «մա­սով»։ Իսկ ընդ­հա­նուր հաշ­վով թի­րա­խը ե­ղել են «Հրա­պա­րակ» թերթն ու նրա խմ­բա­գի­րը. Նի­կո­լը սի­րում է վրե­ժի «տե­սա­րան­ներ»: Ի դեպ, թի­մում ո­մանք (Ա­րա­րատ Միր­զո­յան, Տիգ­րան Ա­վի­նյան) շատ վա­ղուց ի­րենց հե­ռու են պա­հում Նի­կո­լից. սկ­սել են ոչ միայն կա­պեր հաս­տա­տել ընդ­դի­մա­դիր­նե­րի հետ, այլև որևէ կերպ չմաս­նակ­ցել-չար­ձա­գան­քել Նի­կո­լի «հա­խուռն, տա­րե­րա­յին» «զա­մաշ­կե­քին»:

Դիտվել է՝ 19946

Մեկնաբանություններ