«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Արդեն զա­վեշ­տա­լի է

Արդեն զա­վեշ­տա­լի է
21.02.2020 | 00:23
Հան­րաք­վեն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար կա­ռա­վա­րու­թյու­նը Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վին կհատ­կաց­նի 2 մի­լիարդ 553,049 հա­զար դրամ, 660 մի­լիոն դրամ էլ՝ հան­րաք­վեի քվեար­կու­թյան ժա­մա­նակ առն­վազն 1500 տե­ղա­մա­սե­րից քվեար­կու­թյան ըն­թաց­քի և քվեար­կու­թյան ար­դյունք­նե­րի ամ­փոփ­ման գոր­ծըն­թա­ցի տե­սան­կա­րա­հան­ման և միա­ժա­մա­նա­կյա հա­մա­ցան­ցա­յին հե­ռար­ձակ­ման գոր­ծըն­թացն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով։ Այն ԿԸՀ-ին, ո­րի նա­խա­գա­հը նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի ժա­մա­նակ­նե­րից պաշ­տո­նա­վա­րող Տիգ­րան Մու­կու­չյանն է, ո­րին ընդ­դի­մա­դի­րի «մուն­դի­րով» Փա­շի­նյա­նը հա­զար ան­գամ քն­նա­դա­տել է։ Այս ա­մե­նը զա­վեշ­տա­լի է նաև մեկ այլ դի­տան­կյու­նից. մի «նախ­կին» կազ­մա­կեր­պում է ընտ­րա­կան գոր­ծըն­թաց, որ­պես­զի հե­ռաց­նի մյուս «նախ­կի­նին»։ Տես­նես ո՞րն է տար­բե­րու­թյու­նը այդ եր­կու «նախ­կին­նե­րի», որ մե­կին ազ­գո­վին հե­ռաց­նում ենք, մյու­սին՝ ապ­սպ­րում զբաղ­վել դրա­նով։
Գոր­ծա­ռու­թա­յին տե­սան­կյու­նից էլ շատ զա­վեշ­տա­լի ի­րա­վի­ճակ է ստեղծ­վել։ Հա­յաս­տա­նի բո­լոր ընդ­դի­մա­դիր գոր­ծիչ­նե­րը, այդ թվում` Նի­կոլ Փա­շի­նյա­նը, մշ­տա­պես դժ­գո­հել են, որ ՍԴ-ն վա­վե­րաց­րել է կեղծ­ված ընտ­րու­թյուն­նե­րը։ Ի­րա­կա­նում ՍԴ-ն ըն­դա­մե­նը հա­մադ­րել է ԿԸՀ-ի տրա­մադ­րած պաշ­տո­նա­կան տե­ղե­կույթն ընտ­րու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ և ո­րո­շում կա­յաց­րել։ Այ­սինքն, ե­թե կեղծ­վել է, հաս­տատ ոչ ՍԴ-ում։ Այս­քա­նից հե­տո շատ հե­տաքր­քիր է՝ ո՞րն է Տիգ­րան Մու­կու­չյա­նի «գրավ­չու­թյու­նը», որ իշ­խա­նու­թյու­նը հենց նրան է վս­տա­հում հան­րաք­վեի անց­կա­ցու­մը։
Ի դեպ, այս վս­տա­հու­թյամբ իշ­խող մե­ծա­մաս­նու­թյու­նը նաև օ­րի­նա­կա­նաց­նում է նախ­կի­նում անց­կաց­ված այն բո­լոր ընտ­րու­թյուն­նե­րը, ո­րոնք Տիգ­րան Մու­կու­չյա­նի «քա­վո­րու­թյամբ» են վա­վե­րաց­վել։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 12937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ