Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը
21.02.2020 | 00:38
Այս ան­գամ կփոր­ձենք քն­նար­կել հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի փորձ­նա­կան կի­րա­ռու­թյան հե­ռան­կա­րը՝ Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի մե­կա­կան բնա­կա­վայ­րե­րում: Ժա­մա­նա­կին աշ­խար­հի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը ո­րո­շել էինք սկ­սել Շի­րա­կի մար­զի Սառ­նաղ­բյուր գյու­ղից՝ ստա­նա­լով հայ­րե­նի­քի նվի­րյալ գյու­ղա­պետ Հրաչ Ա­ճե­մյա­նի հա­մա­ձայ­նու­թյու­նը: Ծրա­գի­րը չսկս­վեց մեկ անն­շան պատ­ճա­ռով. փող չկար, ֆի­նա­նսա­վո­րու­մը չգ­տանք: Հի­մա կար­ծես թե պա­հանջ­վող գու­մա­րը կա: «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մը 2019 թվա­կա­նին նպա­տա­կա­յին գու­մար­ներ է հան­գա­նա­կել՝ Հա­յաս­տա­նի ե­րեք մար­զե­րում ու Ար­ցա­խում արևա­յին գոր­ծը ա­ռաջ տա­նե­լու հա­մար: Մենք էլ կփոր­ձենք օգտ­վել այդ գու­մար­նե­րից, ին­չը կլի­նի և ար­դա­րա­ցի, և կարևոր ո­լոր­տի զար­գաց­ման հա­մար: Որ­տե՞ղ և ինչ­պես ծախ­սել այդ գու­մար­նե­րը, ե­թե ոչ Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի վրա: Մեր տրա­մադ­րու­թյան տակ մի այս­պի­սի ո­րո­շում կա, ո­րը կներ­կա­յաց­նեմ բառ առ բառ:
«ՀՀ Շի­րա­կի մար­զի Ա­նի հա­մայ­նքի ա­վա­գա­նի
Ո­րո­շում 13
24 հուն­վա­րի 2020 թվա­կան
«Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մին ա­ռա­ջար­կու­թյուն ներ­կա­յաց­նե­լու մա­սին
Քն­նար­կե­լով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Շի­րա­կի մար­զի Ա­նի հա­մայ­քի Սառ­նաղ­բյուր բնա­կա­վայ­րի վար­չա­կան ղե­կա­վա­րի՝ «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով հայ­կա­կան մշակ­ման արևա­յին կա­յան­նե­րով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Շի­րա­կի մար­զի Ա­նի հա­մայն­քի Սառ­նաղ­բյուր բնա­կա­վայ­րը հե­լիո­ֆի­կաց­նե­լու նպա­տա­կով «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մին ա­ռա­ջար­կու­թյուն ներ­կա­յաց­նե­լու մա­սին դի­մու­մը և ղե­կա­վար­վե­լով «Տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մա­սին» Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օ­րեն­քի 18-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սի 42-րդ կե­տի դրույթ­նե­րով.
Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Շի­րա­կի մար­զի Ա­նի հա­մայն­քի ա­վա­գա­նին ո­րո­շում է`
ա­ռա­ջար­կու­թյուն ներ­կա­յաց­նել «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մին՝ հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Շի­րա­կի մար­զի Ա­նի հա­մայ­նքի Սառ­նաղ­բյուր բնա­կա­վայ­րը հայ­կա­կան մշակ­ման արևա­յին կա­յան­նե­րով հե­լիո­ֆի­կաց­նե­լու նպա­տա­կով:
Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Շի­րա­կի մար­զի Ա­նի հա­մայն­քի ղե­կա­վար՝ Ա. Գևոր­գյան»։
Միան­գա­մից ա­սեմ, որ Ա­նի հա­մայն­քի ե­րի­տա­սարդ ղե­կա­վա­րի ո­րո­շու­մը հա­մար­ձակ է, ճիշտ է ու տե­ղին: Չեմ թաքց­նի, այն ար­վել է իմ ներ­կա­յաց­րած «Աշ­խար­հի հե­լիո­ֆի­կա­ցիան սկ­սենք Շի­րա­կի մար­զի Սառ­նաղ­բյուր գյու­ղից ու Ար­ցա­խից» ծրագ­րի քն­նարկ­ման ար­դյուն­քում: Ա­վա­գա­նին ըն­դու­նել է, որ այն կօգ­նի, ա­ռա­ջին հեր­թին, լու­ծե­լու Ա­նի հա­մայն­քի տն­տե­սա­կան ու սո­ցիա­լա­կան չլուծ­ված խն­դիր­նե­րը՝ կազ­մա­կեր­պե­լով հայ­կա­կան մշակ­ման արևա­յին կա­յան­նե­րի ար­տադ­րու­թյու­նը՝ փոքր սե­րիա­յով և դրանց կի­րա­ռու­թյու­նը Սառ­նաղ­բյու­րում՝ տնե­րի (գյու­ղում կա 810 տուն), դպ­րո­ցի (496 դպ­րո­ցա­կան­նե­րով), ման­կա­պար­տե­զի (120 ե­րե­խա և ևս 40 ե­րե­խա, ո­րոնց հա­մար ա­ռայժմ տեղ չկա, գյու­ղը դե­մոգ­րա­ֆիա­յի խն­դիր­ներ չու­նի, մշ­տա­կան աճ է տա­լիս՝ ա­պա­գա զին­վոր­ներ ծնե­լով ու կր­թե­լով նաև հա­յոց բա­նա­կի հա­մար) ջե­ռուց­ման հա­մար: Կա­րե­լի է մտա­ծել արևա­յին է­լեկտ­րա­կա­յան­նե­րի, ջե­ռուց­վող գո­մե­րի, ա­րևա­յին է­ներ­գիա­յով աշ­խա­տող սպան­դա­նոց­նե­րի, արևա­յին է­ներ­գիա­յով աշ­խա­տող պա­հա­ծո­նե­րի գոր­ծա­րան­նե­րի ստեղծ­ման, գո­մաղ­բից բիո­գազ ու բիո­հու­մուս (օր­գա­նիկ գյու­ղատն­տե­սու­թյան հա­մար) և հա­զար ու մի այլ կի­րա­ռա­կան խն­դիր­նե­րի մա­սին: Սառ­նաղ­բյու­րում կա գյու­ղի ջրամ­բա­րից ո­ռոգ­ման ջրի բարձ­րաց­ման խն­դի­րը, որն ա­ռայժմ ի­րա­կա­նաց­վում է 70 և 340 կՎտ հզո­րու­թյամբ եր­կու պոմ­պե­րով:
Սառ­նաղ­բյու­րը Հա­յաս­տա­նի գե­ղա­տե­սիլ վայ­րե­րից է, որ­տեղ կա­րող են զար­գա­նալ և է­կո­տու­րիզ­մը, և ա­ռող­ջա­րա­նա­կան տու­րիզ­մը:
Այս­տեղ են գտն­վում 8-րդ դա­րի Կար­միր վան­քը, ո­րի մոտ 1918 թվի մա­յի­սին կա­սեց­վել է թուր­քա­կան զոր­քե­րի ա­ռաջ­խա­ղա­ցու­մը, 5-րդ դա­րի Սուրբ Հա­կոբ ե­կե­ղե­ցին, հի­նա­վուրց ա­վե­տա­րա­նը, 19-րդ դա­րի գոր­ծող ե­կե­ղե­ցին: Այս­տեղ են գտն­վում սա­ռը, բա­ցար­ձակ մա­քուր և բու­ժիչ ջրե­րով հայտ­նի բազ­մա­թիվ աղ­բյուր­ներ: Հայ­րե­նա­կան պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին այս­տեղ են բուժ­վել տար­բեր հի­վան­դու­թյուն­նե­րով տա­ռա­պող մար­դիկ:
Տու­րիզ­մի զար­գաց­ման տե­սա­կե­տից կարևոր կլի­նի արևա­յին խո­հա­նո­ցի հի­ման վրա սր­ճա­րան­նե­րի և արևա­յին «մոր­ժա­յին» լո­ղա­վա­զան­նե­րի գոր­ծար­կու­մը: Սառ­նաղ­բյու­րը տա­ղան­դա­վոր ու հայ­րե­նա­սեր մարդ­կանց ծնն­դա­վայր է, տվել է մի շարք պե­տա­կան ու ռազ­մա­կան գոր­ծիչ­ներ, բազ­մա­թիվ գիտ­նա­կան­ներ, գրող­ներ, մար­զիկ­ներ, ին­ժե­ներ­ներ (նաև տո­ղե­րիս հե­ղի­նա­կին), բժիշկ­ներ:
Պետք է հաս­կա­նալ, որ աշ­խար­հի հե­լիո­ֆի­կա­ցիան ան­խու­սա­փե­լի է, վաղ, թե ուշ այն սկս­վե­լու և ա­րա­գո­րեն տա­րած­վե­լու է աշ­խար­հով մեկ, բազ­մա­թիվ ա­ռում­նե­րով ճիշտ կլի­ներ, որ այն սկս­վեր Սառ­նաղ­բյու­րից և Ար­ցա­խի որևի­ցե գյու­ղից: Դա կարևոր կլի­ներ քա­ղա­քա­կան նկա­տա­ռում­նե­րից ել­նե­լով՝ հաշ­վի առ­նե­լով է­կո­լո­գիա­կան ան­հե­տաձ­գե­լի խն­դիր­նե­րի լուծ­ման ու մարդ­կու­թյան գո­յու­թյու­նը պահ­պա­նե­լու հրա­մա­յա­կա­նը, ո­րը, որ­քան էլ ցա­վոտ լի­նի, ու­նի լուծ­ման մեկ հու­սա­լի ճա­նա­պարհ. դա արևա­յին է­ներ­գիա­յի նպա­տա­կա­յին ու մաս­սա­յա­կան օգ­տա­գոր­ծումն է կեն­ցա­ղում, գյու­ղատն­տե­սու­թյան մեջ (օր­գա­նիկ գյու­ղատն­տե­սու­թյուն) և ար­դյու­նա­բե­րու­թյու­նում, ո­րը մենք բնու­թագ­րել ենք մեկ ընդ­հա­նուր տեր­մի­նով՝ կո­չե­լով այն հե­լիո­ֆի­կա­ցիա: Հե­լիո­ֆի­կա­ցիա­յի այ­լընտ­րան­քը չկա, գո­յու­թյուն չու­նի, հույս ու­նեմ, որ շատ շու­տով մենք դա կա­պա­ցու­ցենք Սառ­նաղ­բյու­րի օ­րի­նա­կով:
Տե­սեք, թե ինչ է կա­տար­վում Ավ­ստ­րա­լիա­յում, Եվ­րո­պա­յում ու հա­մայն աշ­խար­հում՝ կլի­մա­յի փո­փո­խու­թյան պատ­ճա­ռով: Կլի­մա­յի փո­փո­խու­թյու­նը, ըստ ճա­պո­նա­ցի գիտ­նա­կա­նի 2019 թվի հրա­պա­րակ­ման, հան­դի­սա­նում է մարդ­կու­թյան գո­յու­թյա­նը սպառ­նա­ցող վտանգ­նե­րից երկ­րոր­դը ՝ ա­տո­մա­յին պա­տե­րազ­մից հե­տո: Իմ կար­ծի­քով, այս­տեղ կա­րե­լի է տե­ղե­րի փո­փո­խու­թյան կա­տա­րել՝ ա­ռա­ջին տո­ղով նշե­լով կլի­մա­յի փո­փո­խու­թյու­նը և, դրա հետ կապ­ված է­կո­լո­գիա­կան ա­ղե­տը: Ա­տո­մա­յին պա­տե­րազ­մը, ճիշտ է, ա­ռա­վել վտան­գա­վոր է, ո­րով­հետև մարդ­կու­թյան հար­ցե­րը կլուծ­վեն միան­գա­մից ու խիստ ցա­վոտ ձևով, բայց, ա­մեն դեպ­քում, այն կան­խար­գե­լե­լի պրո­ցես է, ո­րով­հետև ան­խու­սա­փե­լիո­րեն տու­ժե­լու են դրանց նա­խա­ձեռ­նող­նե­րը, ա­ռա­ջին հեր­թին: Դա է այն հիմ­նա­կան պատ­ճա­ռը, որ 3-րդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մը տե­ղի չի ու­նե­նում. չնա­յած ա­տո­մա­յին գեր­տե­րու­թյուն­նե­րի գեր­պատ­րաստ­վա­ծու­թյա­նը, ա­ռա­ջին հար­վա­ծը շա­հե­կան դարձ­նե­լու էյ­ֆո­րիա­յին, այս հար­ցում ռիս­կի գնա­լը դժ­վար է:
Կլի­մա­յի փո­փո­խու­թյան վտան­գը «սկս­վե­լու» կա­րի­քը չու­նի, այն ար­դեն սկս­վել է ու հա­ջո­ղու­թյամբ, դան­դա­ղո­րեն, բայց հաս­տա­տուն քայ­լե­րով ա­ռաջ է տա­նում մարդ­կու­թյան դան­դաղ մահ­վան գոր­ծը, ար­դեն կան ա­ռա­ջին ախ­տան­շան­նե­րը։ Ո՞րն է ել­քը: Ել­քը մեկն ու միակն է. պետք է սկ­սել եր­կր­նե­րի ու աշ­խար­հա­մա­սե­րի հե­լիո­ֆի­կա­ցիան: Հարց՝ ի՞նչն է պատ­ճա­ռը, որ այդ­քան պարզ ու ակն­հայտ պրո­ցե­սը դեռևս չի սկս­վում նույ­նիսկ է­ներ­գե­տիկ ռե­սուրս­նե­րից զուրկ և հե­լիո­ֆի­կա­ցիա­յի գա­ղա­փա­րի հայ­րե­նի­քը հան­դի­սա­ցող Հա­յաս­տա­նում: Ի­րոք, հե­լիո­ֆի­կա­ցիա­յի գա­ղա­փա­րը ծն­վել է Հա­յաս­տա­նում, ու բո­լոր նա­խադ­րյալ­նե­րը կա­յին այն ի­րա­գոր­ծե­լու և է­կո­լո­գիա­կան ա­ղե­տից խու­սա­փե­լու, մարդ­կու­թյա­նը գո­յատևե­լու ճիշտ ճա­նա­պարհ ցույց տա­լու հա­մար: Աշ­խար­հի հե­լիո­ֆի­կա­ցիան կա­րող էր սկս­վել Սառ­նաղ­բյու­րից դեռևս 2008 թվի հուն­վա­րի 19-ին, երբ այդ գա­ղա­փարն ու ծրա­գիրն ան­մի­ջա­կա­նո­րեն, ու­ղիղ աչ­քե­րին նա­յե­լով ներ­կա­յաց­րի ՀՀ ա­պա­գա նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նին: Բայց չե­ղավ։ Իսկ ին­չու՞ այդ պրո­ցե­սը չսկ­սել 2020 թվից, երբ դրա ֆի­նան­սա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը կան: Բայց այս­տեղ էլ հար­ցերն ու հար­ցա­կան­նե­րը շատ են, այլ նկա­տա­ռում­ներ կան, որ­տեղ գլ­խա­վոր դե­րը կա­րող է տր­ված լի­նել նո­րին մե­ծու­թյուն կո­ռուպ­ցիա­յին: Այդ հիմ­նադ­րա­մում արևա­յին է­ներ­գիա­յի տակ հաս­կա­նում են միայն արևից է­լեկտ­րա­կան է­ներ­գիա ստա­նա­լու աշ­խար­հում քաջ հայտ­նի ու շատ ծեծ­ված տար­բե­րա­կը՝ ֆո­տո­վոլ­տա­յին է­լե­մենտ­նե­րի կի­րառ­մամբ: Սա ճա­նա­պարհ չէ, մեր, ա­ռանց այդ էլ հյուծ­ված, տն­տե­սու­թյու­նը դրա­նից շատ բան չի ստա­նա, աշ­խար­հում ոչ մե­կին դրա­նով չես զար­մաց­նի ու հրա­պու­րի:
Ս.թ. փետր­վա­րի 12-ին ՀՀ ԱԺ-ում դար­ձյալ խո­սում էին այ­լընտ­րան­քա­յին է­ներ­գե­տի­կա­յից, ա­վե­լի ստույգ՝ հա­մա­պա­տաս­խան օ­րեն­քում փո­փո­խու­թյուն­ներ ու լրա­ցում­ներ կա­տա­րե­լու մա­սին: Քն­նարկ­ման ա­ռար­կա էր դար­ձել ո­լոր­տում պե­տա­կան գնում­նե­րը կազ­մա­կեր­պե­լու խն­դի­րը, ո­րը, ըստ պատ­գա­մա­վոր­նե­րի, պետք է ա­նել այն­պես, որ «ա­ռաջ­նու­թյու­նը տր­վի է­ներ­գախ­նա­յող տեխ­նի­կա­յին՝ LED լամ­պե­րից սկ­սած, ֆո­տո­վոլ­տա­յին է­լե­մենտ­նե­րով վեր­ջաց­րած»: Ե­լույթ ու­նե­ցող պատ­գա­մա­վոր­նե­րը կար­ծես թե փոր­ձում էին ցույց տալ այ­լընտ­րան­քա­յին է­ներ­գե­տի­կա­յում ի­րենց ու­նե­ցած (ա­վե­լի ճիշտ կլի­նի ա­սել՝ չու­նե­ցած) գրա­գի­տու­թյան աս­տի­ճա­նը, բայց խն­դի­րը միայն գրա­գի­տու­թյան աս­տի­ճա­նի մեջ չէ: Բազ­մա­թիվ ե­լույթ­նե­րից ես կա­ռանձ­նաց­նեմ եր­կու­սը. Մի­քա­յել Մել­քու­մյա­նի­նը՝ «Բար­գա­վաճ Հա­յաս­տա­նից» և Հո­վիկ Ա­ղա­զա­րյա­նի­նը՝ «Իմ քայ­լից»:
Հո­վիկ Ա­ղա­զա­րյա­նը խո­սեց այ­լընտ­րան­քա­յին է­ներ­գե­տի­կա­յի բնա­գա­վա­ռում աշ­խա­տող տե­ղա­կան ար­տադ­րող­նե­րի շա­հե­րը պաշտ­պա­նե­լու մա­սին՝ հա­վա­նա­բար նկա­տի ու­նե­նա­լով նաև մեր հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը: Այդ «հա­վա­նա­բա­րը» ես հե­ռա­խո­սով ճշ­տե­ցի ու շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­ցի, որ մեր աշ­խա­տանք­նե­րի մա­սին հի­շում է, իր մտա­հո­գու­թյու­նը մի քիչ երկ­չոտ ձևով, բայց ար­տա­հայ­տում է: Մի­քա­յել Մել­քու­մյա­նի ե­լույ­թը ա­վե­լի կոնկ­րետ ու «լոբ­բիս­տա­կան» էր, իր «միա­միտ» պար­զա­բա­նում­նե­րը բարձ­րա­ձայ­նե­լով նա պաշտ­պա­նում էր չի­նա­կան կի­սա­հա­ղորդ­չա­յին է­լե­մենտ­նե­րով ֆո­տո­պա­նել­ներ ար­տադ­րող «Մուլ­տի Սո­լար» ՍՊԸ-ի բիզ­նես շա­հե­րը: Ե­թե Նի­կոլ Փա­շի­նյա­նը արևա­յին տեխ­նի­կան պատ­կե­րաց­նում է միայն «տաք ջուր ու հո­սանք տվող» սար­քե­րի սահ­ման­նե­րում, ա­պա Մի­քա­յել Մել­քու­մյա­նի­նի պատ­կե­րա­ցում­նե­րը ա­վե­լի կոնկ­րետ են, տա­րած­վում են միայն ֆո­տո­պա­նել­նե­րի վրա, ին­չու՞, մի՞­թե ար­դեն սկս­վել է «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի հա­վա­քած գու­մար­նե­րը յու­րա­յին­նե­րի շր­ջա­նա­կում մեջ-մեջ ա­նե­լու գոր­ծըն­թա­ցը:
Նշեմ, որ «Մուլ­տի Սո­լա­րի» սե­փա­կա­նա­տե­րերն են Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը և ա­մե­րի­կա­ցի իմ վա­ղե­մի ծա­նոթ Զա­րե­հը՝ 50/50 փա­յա­բա­ժին­նե­րով: Զա­րե­հի բիզ­նե­սի թե­ման ե­ղել է թեթև ար­դյու­նա­բե­րու­թյու­նը, ժա­մա­նա­կին գնել էր Մա­րա­լի­կի ման­ված­քա­յին ֆաբ­րի­կան, Երևա­նի տեքս­տիլ ֆաբ­րի­կան և մի քա­նի այլ ըն­կե­րու­թյուն­ներ, բայց մեծ հե­ռան­կար էր տե­սել այ­լընտ­րան­քա­յին է­ներ­գե­տի­կա­յի ո­լոր­տում։ Սկզ­բում մտա­ծում էր զբաղ­վել հող­մա­յին է­լեկտ­րա­կա­յան­նե­րով և, ի վեր­ջո, կանգ ա­ռավ ֆո­տո­պա­նել­նե­րի ար­տադ­րու­թյան վրա, բարձր մա­կար­դա­կով մի ար­տադ­րու­թյուն է կազ­մա­կեր­պել Ա­ռին­ջում։ 80-ին մոտ այդ ա­մե­րի­կա­ցին աշ­խա­տում է օ­րը 18 ժամ և պա­տա­նե­կան ե­ռան­դով, փառք ու պա­տիվ Զա­րե­հին՝ իր հայ­րե­նան­վեր գոր­ծե­րի հա­մար:
Հա­յաս­տա­նում ներ­կա­յումս գոր­ծում են ֆո­տո­պա­նել­նե­րի ար­տադ­րու­թյան եր­կու լիար­ժեք ար­տադ­րա­մա­սեր, որ­տեղ չի­նա­կան կի­սա­հա­ղորդ­չա­յին է­լե­մենտ­նե­րի բա­զա­յի վրա հա­վաք­վում են տար­բեր չա­փե­րի ու հզո­րու­թյուն­նե­րի ֆո­տո­պա­նել­ներ: Կան նաև եր­կու տաս­նյա­կի հաս­նող այլ ըն­կե­րու­թյուն­ներ, ո­րոնք զբաղ­վում են ֆո­տո­պա­նել­նե­րի ներ­կր­մամբ ու տա­րած­ման բիզ­նե­սով: Դրան­ցից մե­կը պետք է զբաղ­վի «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի փո­ղե­րի յու­րաց­մամբ ու «մս­խե­լու» սուրբ գոր­ծով, մաս­նա­գետ­նե­րի նեղ շր­ջա­նակ­նե­րում ար­դեն հայտ­նի է ա­պա­գա մր­ցույ­թի հաղ­թո­ղի ա­նու­նը: Վեր­ջերս եմ զրույց ու­նե­ցել Զա­րե­հի հետ ու ա­ռա­ջար­կել միա­սին մաս­նակ­ցել այդ մր­ցույ­թին՝ ներ­կա­յաց­նե­լով հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գիրն ամ­բող­ջու­թյամբ: Պարզ­վում է՝ դա հնա­րա­վոր չէ: Խոս­քը մր­ցույ­թում հաղ­թե­լու մա­սին չէ, այլ ըն­դա­մե­նը մաս­նակ­ցու­թյան անհ­նա­րի­նու­թյան մա­սին, այն­պի­սի սահ­մա­նա­փա­կող պայ­ման­ներ են դր­վում, որ հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը չի կա­րող ներ­կա­յաց­վել:
«Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի ներ­քին «խո­հա­նո­ցից» մի սփո­փիչ տե­ղե­կու­թյուն, ա­մեն դեպ­քում, հա­ջող­վեց ստա­նալ. Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի ե­րեք մար­զե­րի իշ­խա­նու­թյուն­նե­րին է վե­րա­պահ­ված ո­րո­շե­լը, թե արևա­յին որ ուղ­ղու­թյամբ են ծախս­վե­լու հիմ­նադ­րա­մի հա­վա­քած գու­մար­նե­րը: Այս ին­ֆոր­մա­ցիան պատ­ճառ դար­ձավ, որ ես նա­խա­ձեռ­նե­ցի Շի­րա­կի մար­զի Սառ­նաղ­բյուր բնա­կա­վայ­րի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի խն­դի­րը օ­րա­կարգ մտց­նե­լու կազ­մա­կերպ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը: Ա­սեմ միան­գա­մից, ա­ռանձ­նա­կի պատ­րանք­ներ չու­նեմ, թե այդ գու­մար­նե­րից հնա­րա­վոր կլի­նի հատ­կա­ցում­ներ ստա­նալ հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը մեկ-եր­կու գյու­ղե­րում ի­րա­գոր­ծե­լու հա­մար, բայց դրա հա­մար պայ­քա­րե­լը պետք է, ո­րով­հետև այն կա­րող է շր­ջա­դար­ձա­յին նշա­նա­կու­թյուն ու­նե­նալ աշ­խար­հի հե­լիո­ֆի­կա­ցիան Հա­յաս­տա­նից ու Ար­ցա­խից սկ­սե­լու հա­մար և լու­ծե­լու մեր այն կարևոր խն­դիր­նե­րը, ո­րոնք դեռևս չեն գտել ի­րենց լու­ծում­նե­րը:
Խոս­քը Հա­յաս­տա­նի ար­դյու­նա­բե­րու­թյու­նը, գյու­ղատն­տե­սու­թյու­նը և ընդ­հա­նուր տն­տե­սու­թյու­նը մղ­ջա­վան­ջա­յին ի­րա­վի­ճա­կից դուրս բե­րե­լու ու լու­ծում տա­լու այն­պի­սի կարևո­րա­գույն խն­դիր­նե­րին է վե­րա­բե­րում, ինչ­պի­սիք են մարդ­կանց սո­ցիա­լա­կան վի­ճա­կի բա­րե­լա­վու­մը, երկ­րի մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կու­թյան բարձ­րա­ցու­մը, աշ­խա­տան­քի մի­ջազ­գա­յին բա­ժան­ման մեջ մեր դե­րա­կա­տա­րումն ու­նե­նա­լը և այլն: Հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի ի­րա­կա­նա­ցու­մը, թե­կուզ մեկ գյու­ղի կամ գյու­ղի մեկ թա­ղա­մա­սի մա­կար­դա­կով, թույլ կտա վս­տա­հու­թյուն ձեռք բե­րել ու երկ­րի տն­տե­սու­թյու­նը ա­ռաջ տա­նել այն­պի­սի հե­ռան­կա­րա­յին ուղ­ղու­թյամբ, ինչ­պի­սին է արևա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րի (ու­շադ­րու­թյուն դարձ­րեք` արևա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րի, բայց ոչ արևից հո­սանք ստա­նա­լու) զանգ­վա­ծա­յին օգ­տա­գոր­ծու­մը աշ­խար­հով մեկ: Այս­տեղ է թաքն­ված մեր հա­ջո­ղու­թյան, երկ­րում ի­րա­կան տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու բա­նա­լին: Այդ բա­նա­լին ես պատ­րաստ եմ նվի­րե­լու նրանց, ով­քեր պատ­րաստ կլի­նեն այդ վիթ­խա­րի ծրագ­րի ի­րա­կա­նաց­մա­նը: Իսկ «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի մր­ցույթ­նե­րին մաս­նակ­ցե­լու ա­ռանձ­նա­կի ցան­կու­թյուն չու­նեմ, դրան­ցից կուշտ եմ, մեկ ան­գամ ար­դեն մաս­նակ­ցել եմ ՀՀ նա­խա­գա­հի մր­ցա­նա­կի մր­ցույ­թին, որ­տեղ, ըստ իմ բա­ցա­հայ­տում­նե­րի, մր­ցա­նակ­նե­րը վա­ճառ­վում են: Դա իմ ո­ճի մեջ չէր, ին­չի պատ­ճա­ռով էլ գոր­ծերս հետ վերց­րի, բայց նա­մա­կով բո­ղոքս ու զայ­րույթս հայտ­նե­ցի ՀՀ նա­խա­գահ կոչ­վա­ծին ու ժո­ղովր­դի կար­ծի­քի սի­րա­հա­րին:
Ի մի­ջի այ­լոց, 11 ա­միս է ան­ցել, բայց նա­մա­կիս պա­տաս­խա­նը դեռևս չեմ ստա­ցել՝ մինչև մեկ ա­միս տևո­ղու­թյան ող­ջա­միտ ժամ­կետ­նե­րի պա­րա­գա­յում, ին­չը օ­րեն­քով է սահ­ման­ված: Փա­շի­նյա­նը վեր­ջերս «որ­պես անձ­նա­կան վի­րա­վո­րանք» ո­րա­կեց Վա­հագն Վեր­մի­շյա­նի կա­շա­ռա­կե­րու­թյան փաս­տը՝ դրա­նով իսկ հեր­քե­լով իր հեր­թա­կան սու­տը, թե Հա­յաս­տա­նում կո­ռուպ­ցիան վե­րաց­վել է:
Վեր­մի­շյա­նի դեպ­քը չէր լի­նի, ե­թե ի­րա­վա­պահ մար­մին­նե­րը ու­շադ­րու­թյուն դարձ­նեին ՀՀ նա­խա­գա­հի մր­ցա­նակ­նե­րը «ատ­կատ­նե­րով» բա­ժա­նե­լու պրակ­տի­կա­յի վե­րա­բե­րյալ իմ հայ­տա­րա­րու­թյա­նը, կա­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րը պետք էր սկ­սել ՀՀ նա­խա­գա­հի ու ՀՀ վար­չա­պե­տի գրա­սե­նյակ­նե­րից: Նույն քո­լի պղ­պեղ է ե­ղել նաև «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մը, կա­րող եք չկաս­կա­ծել, որ այդ­պես շա­րու­նա­կե­լու են աշ­խա­տել՝ հե­տապն­դե­լով նույն նպա­տա­կը. մս­խել հիմ­նադ­րա­մից ստաց­ված գու­մար­նե­րը և հույս ու հա­վա­տով սպա­սել հա­ջորդ դրա­մա­հա­վաք­նե­րին: Կոնկ­րետ դեպ­քում, հա­նուն դրա­մա­հա­վա­քա­յին հաշ­վետ­վու­թյան, չի­նա­կան կամ այլ եր­կր­նե­րի ար­տադ­րու­թյան ֆո­տո­պա­նել­ներ կտե­ղադր­վեն մեր միա­միտ հա­յե­րի տա­նիք­նե­րին՝ խոս­տա­նա­լով զրո­յաց­նել է­ներ­գիա­յի ծախ­սե­րը, չի լի­նի, չի ստաց­վի, ո­րով­հետև կի­սա­հա­ղորդ­չա­յին տեխ­նի­կա­յի կի­րա­ռու­թյու­նը հա­տուկ գի­տե­լիք­ներ ու մո­տե­ցում­ներ, ո­րակ, է­ֆեկ­տի­վու­թյուն ու հու­սա­լիու­թյուն է պա­հան­ջում, որ­տեղ շըփ-թըփ բիզ­նե­սի կա­նոն­նե­րը չեն աշ­խա­տում: Ա­սածս կփոր­ձեմ ա­վե­լի պարզ ու հան­րա­մատ­չե­լի ձևով բա­ցատ­րել:
Հա­յաս­տա­նում ֆո­տո­վոլ­տա­յին է­լե­մենտ­նե­րը տե­ղադր­վում են շեն­քե­րի տա­նիք­նե­րին՝ ա­ռանց հաշ­վի առ­նե­լու դրանց աշ­խա­տան­քի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը: Նախ, դրանք պետք է տե­ղադր­վեն ո­րո­շա­կի ան­կյան տակ, որ­պես­զի հնա­րա­վոր լի­նի խու­սա­փել p-n ան­ցում­նե­րի գեր­տա­քա­ցու­մից, սև գույ­նի կի­սա­հա­ղորդ­չա­յին է­լե­մենտ­նե­րը հիա­նա­լի ձևով կլա­նում են արևի ջեր­մա­յին է­ներ­գիան և տա­քա­նում: Արևա­յին է­ներ­գիա­յի մի մա­սը (20 տո­կո­սից պա­կաս, տե­սա­կան սահ­մա­նը 28 տո­կոս է) կլան­վում է է­լեկտ­րոն­նե­րի կող­մից (ներ­քին ֆո­տոէ­ֆեկտ), մյուս 80 տո­կո­սը կլան­վում է կի­սա­հա­ղորդ­չա­յին է­լե­մեն­տի կող­մից (ֆո­նո­նա­յին կլա­նում), ին­չը բե­րում է p-n ան­ցում­նե­րի ան­ցան­կա­լի տա­քաց­ման: Մինչև 55օC տա­քա­ցու­մը հա­մար­վում է ըն­դու­նե­լի, բայց ոչ ցան­կա­լի, ո­րով­հետև ֆո­տո­վոլ­տա­յին ռե­ժի­մում աշ­խա­տե­լու է­ֆեկ­տի­վու­թյու­նը կտ­րուկ ընկ­նում է հետևյալ հա­մա­մաս­նու­թյամբ՝ 0,5 % 1օC տա­քաց­ման դի­մաց, ա­վե­լի բարձր ջեր­մաս­տի­ճան­նե­րում այդ հա­մա­մաս­նու­թյու­նը կտ­րուկ ա­ճում է՝ 10օC-ի դեպ­քում ֆո­տոէ­լե­մենտ­նե­րի է­ֆեկ­տի­վու­թյու­նը նվա­զում է կրկ­նա­կի: Մեր ըն­թեր­ցող­նե­րը կա­րող են հաշ­վել կամ «աչ­քա­չա­փով» ո­րո­շել, թե ամ­ռա­նը Երևա­նում քա­նի աս­տի­ճա­նով կբարձ­րա­նա սև ֆո­տոէ­լե­մեն­տի ջեր­մաս­տի­ճա­նը, ո­րը դեռևս գու­մար­վե­լու է շր­ջա­կա մի­ջա­վայ­րի ջեր­մաս­տի­ճա­նին: Շոգ ե­ղա­նակ­նե­րին ֆո­տոէ­լե­մենտ­նե­րը շատ վատ են աշ­խա­տում, նաև բազ­մա­կի կորց­նում են ի­րենց ծա­ռա­յու­թյան ժամ­կե­տը՝ յու­րա­քան­չյուր 10օC ա­ճի դի­մաց (Ա­րե­նիու­սի օ­րենք):
Արևից է­լեկտ­րա­կան է­ներ­գիա ստա­նա­լու հար­ցե­րով ինձ մոտ էր ե­կել մի ա­րաբ գիտ­նա­կան՝ Սու­դա­նից, ո­րը դի­սեր­տա­ցիան պաշտ­պա­նել էր Կիևում: Նրան խոր­հուրդ տվե­ցի ծա­նո­թա­նալ Պա­րիս Հե­րու­նու «Արև» ծրագ­րին, դա աֆ­րի­կա­ցի­նե­րի հա­մար կլի­ներ ճիշտ լու­ծում, իսկ մենք կու­նե­նա­յինք ևս մեկ հս­կա­յա­ծա­վալ շու­կա՝ հայ­կա­կան ար­տադ­րու­թյան արևա­յին է­լեկտ­րա­կա­յան­նե­րը վա­ճա­ռե­լու հա­մար: Տիե­զեր­քում աշ­խա­տող ֆո­տո­պա­նել­նե­րի սա­ռեց­ման խն­դի­րը ա­վե­լի հեշտ է լուծ­վում։ Նման մի գի­տա­հե­տա­զո­տա­կան աշ­խա­տանք ես կա­տա­րել եմ Մոսկ­վա­յի «ԾԼնԾ» ու­սում­նա­կան ինս­տի­տու­տում: Օ­դի բա­ցա­կա­յու­թյան պայ­ման­նե­րում ֆո­տո­պա­նել­նե­րից ջեր­մա­հե­ռա­ցում չի կա­տար­վում, նրանք ա­րագ տա­քա­նում են ու կորց­նում ի­րենց է­ֆեկ­տի­վու­թյու­նը: Խն­դի­րը լուծ­վում է հա­սա­րակ ձևով, ֆո­տո­պա­նել­նե­րը պար­բե­րա­բար, ե­րե­սուն րո­պեն մեկ, 180 աս­տի­ճա­նով շր­ջում են դե­պի արևի հա­կա­ռակ կող­մը՝ ար­բա­նյակ­նե­րի հետ, և տա­քա­ցած մա­սե­րը տե­ղա­փո­խում են կրիո­գե­նա­յին ջեր­մաս­տի­ճա­նի տի­րույթ (հե­ղուկ օ­դի եռ­ման 800K ջեր­մաս­տի­ճա­նից ցածր, 193օC), այս­պի­սով հնա­րա­վոր է լի­նում ստա­նալ ա­վե­լի նպաս­տա­վոր ջար­մաս­տի­ճա­նա­յին ռե­ժիմ­ներ:
Մեր ստեղ­ծած DVH տի­պի կոմ­բի­նաց­ված արևա­յին հա­մա­կար­գե­րում օգ­տա­գոր­ծել ենք ֆո­տո­պա­նել­նե­րի ջեր­մաս­տի­ճա­նա­յին կար­գա­վոր­ման տիե­զե­րա­կան փոր­ձը. մեր հա­մա­կար­գե­րի վրա տե­ղադր­ված ֆո­տո­պա­նել­նե­րը (դրանք օգ­տա­գործ­վում են սար­քե­րի ավ­տո­մա­տի­կա­յի սնուց­ման, նաև է­լեկտ­րա­կան է­ժան է­ներ­գիա ստա­նա­լու հա­մար) պտտ­վում են դե­պի արևը (ա­ռա­վո­տյան ժա­մե­րին և օր­վա վեր­ջում) իսկ օր­վա տա­պին թեք­վում են այն­պես, որ ֆո­տոէ­լե­մենտ­նե­րի ջեր­մաս­տի­ճա­նը թույ­լատր­ված սահ­ման­նե­րից չբարձ­րա­նա: Այս­պի­սով հնա­րա­վոր է դառ­նում ա­պա­հո­վել ֆո­տո­պա­նել­նե­րի բարձր ար­դյու­նա­վե­տու­թյու­նը, ե­րեք ան­գամ ա­վե­լի, քան դա ստաց­վում է տա­նիք­նե­րին գամ­ված ֆո­տո­պա­նել­նե­րի դեպ­քում: Արև չե­ղած ժա­մա­նակ մեր կոն­ստ­րուկ­ցիա­նե­րում ֆո­տո­պա­նել­նե­րը շրջ­վում են գլ­խի­վայր, ին­չը թույլ է տա­լիս ա­զատ­վել մթ­նո­լոր­տի բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյու­նից ու մի քա­նի ան­գամ եր­կա­րաձ­գել ծա­ռա­յու­թյան ժամ­կե­տը:
Ցա­վոք, մեր չի­նով­նիկ ու պատ­գա­մա­վոր «ֆո­տո­պա­նե­լիստ­նե­րը» դրանց աշ­խա­տան­քի նր­բու­թյուն­նե­րին ծա­նոթ չեն, բայց ի­րենց թույլ են տա­լիս «հե­ռան­կա­րա­յին» նոր գա­ղա­փար­ներ ա­ռա­ջար­կել: Նույն Մի­քա­յել Մել­քու­մյա­նը կար­ծիք հայտ­նեց, որ արևա­յին է­լեկտ­րա­կան է­ներ­գիան կա­րե­լի է ար­տա­հա­նել այլ եր­կր­ներ: Այս ան­հե­թեթ գա­ղա­փա­րը շա­տերն են թմբ­կա­հա­րում, հայտ­նի չէ, թե որն է դրա տն­տե­սա­գի­տա­կան ի­մաս­տը: Հարևան եր­կր­նե­րը ին­չու՞ են գնե­լու մեր արևա­յին է­ներ­գիան, ե­թե նույն ֆո­տո­պա­նել­նե­րը նրանք կա­րող են ներկ­րել ու տե­ղադ­րել ի­րենց եր­կր­նե­րում, որ­տեղ, արևից բա­ցի, շատ փող էլ ու­նեն: Ֆո­տո­պա­նել­նե­րի հու­սա­լի աշ­խա­տան­քը կազ­մա­կեր­պե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է դրանք սա­ռեց­նել, ո­րը բա­վա­կա­նին ծախ­սա­տար, բարդ ու նաև է­ներ­գա­տար է: Բա­ցի այդ, ֆո­տոէ­լե­մենտ­նե­րը պա­րու­նա­կում են այն­պի­սի խիստ թու­նա­վոր նյու­թեր, ինչ­պի­սիք են բո­րը (B), կա­պա­րը (Pb), կադ­միու­մը (Cd), մկն­դե­ղը (As), գա­լիու­մը (Ga), ֆոս­ֆո­րը (P):
Արևա­յին պա­նել­նե­րը մեր տա­նիք­նե­րին տե­ղադ­րե­լուց ա­ռաջ պետք է մտա­ծել, թե, 10 տա­րի անց, ով, ինչ­պես և որ­տեղ է կազ­մա­կեր­պե­լու թու­նա­վոր նյու­թե­րի ու­տի­լի­զա­ցիան: Ա­յո, մեր ըն­թեր­ցո­ղը ի­րա­վա­ցի է, այդ մա­սին մտա­ծող չկա, ո­րով­հետև մեր չի­նով­նի­կու­թյու­նը գի­տի, որ 10 տա­րի հե­տո «յա է­շը կսատ­կի, յա ի­շա­տե­րը», երկ­րի հերն էլ ա­նի­ծած: Հա­մոզ­ված եմ, որ այս գա­ղա­փա­րով է ա­ռաջ­նորդ­վել ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գահ ԼՏՊ-ն, ում օ­րոք մենք կորց­րինք մեր կա­յա­ցած ար­դյու­նա­բե­րա­կան երկ­րի տեխ­նի­կա­կան-տեխ­նո­լո­գիա­կան պո­տեն­ցիա­լը և, որ­պես դրա ան­մի­ջա­կան հետևանք, նաև մեր մտա­վոր պո­տեն­ցիա­լը: Հի­մա հարց է ծա­գում, թե ինչ ա­նել, ին­չից սկ­սել, հույս ու­նե­նալ, թե սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեից հե­տո մի բան կփոխ­վի՞: Ոչ մի բան էլ չի փոխ­վի, պետք է օր ա­ռաջ ըն­դու­նել Պա­րիս Հե­րու­նու գի­տա­կան ժա­ռան­գու­թյու­նը, կյան­քի կո­չել Հա­մա­զաս­պյա­նի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը՝ օգ­տա­գոր­ծե­լով, ինչ­պես քան­դա­կա­գործ-պրո­ֆե­սոր Տա­րիել Հա­կո­բյանն էր ար­ձա­գան­քել, «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի «արևա­յին» գու­մար­նե­րը: Մեր փա­ռա­պանծ չի­նով­նի­կու­թյու­նը կա­րող է մտա­ծել, թե մի քիչ փող էլ կա­րե­լի է այս­տե­ղից «շի­նել», միևնույն է, մի օր «է­շը» սատ­կե­լու է: Ի­հար­կե, ես էլ եմ մտա­ծում ազ­գի գլ­խին նս­տած մե­ծա­մեծ «է­շե­րի» սատ­կե­լու կամ դրանց աս­պա­րե­զից հե­ռաց­նե­լու մա­սին, բայց ինչ­պե՞ս, ե­թե նրանք են հիմ­նա­կան տոն տվող­նե­րը, սահ­մա­նադ­րու­թյուն­ներ գրող­ներն ու փո­փո­խող­նե­րը: Այ այս­տեղ է, որ ես լու­ծում­ներ չեմ գտ­նում, թե չէ ժա­մա­նա­կա­կաից ար­դյու­նա­բե­րու­թյուն կազ­մա­կեր­պե­լը դժ­վար գործ չէ, ան­մի­ջա­պես կար­վի, դժ­վա­րը մեր գոր­ծե­րի հա­մար խո­չըն­դոտ­ներ ստեղ­ծող­նե­րից ա­զատ­վելն է:
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ
Դիտվել է՝ 34334

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ