Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արամ Սարգսյան. Ժողովրդավարացող Իրանը լուրջ տնտեսական թռիչք և քաղաքական ազդեցության բարձրացում կապահովի Հայաստանի Հանրապետությանը

Արամ Սարգսյան. Ժողովրդավարացող Իրանը լուրջ տնտեսական թռիչք և քաղաքական ազդեցության բարձրացում կապահովի Հայաստանի Հանրապետությանը
21.02.2020 | 16:09

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքում գրել է. «Այսօր մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններ են։ Իշխանությունների վստահությունը չունեցող թեկնածուներին Սահմանադրության պահապան խորհուրդը թույլ չի տվել գրանցել, որի հետևանքով կամ ընտրությունը ձևական է ու ճնշվելու են հետընտրական տարերային բողոքի ալիքները, կամ՝ հանրային լուրջ ճնշմամբ, մեր լավ հարևան Իրանը կդառնա Իրանի Հանրապետություն։ Ես բնականաբար երկրորդի կողմնակիցն եմ, որովհետև ժողովրդավարացող ու առանց պատժամիջոցների Իրանը իրական ճանապարհ, լուրջ տնտեսական թռիչք և քաղաքական ազդեցության բարձրացում կապահովի Հայաստանի Հանրապետությանը»։

Դիտվել է՝ 1193

Մեկնաբանություններ