Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սուրեն Պապիկյան. Որևէ մեկը թող իշխանությանն արջի ծառայություն չմատուցի

Սուրեն Պապիկյան. Որևէ մեկը թող իշխանությանն արջի ծառայություն չմատուցի
26.02.2020 | 14:05

Որևէ մեկը թող իշխանությանն արջի ծառայություն չմատուցի՝ գյուղապետ, մարզպետ, թե թաղային հեղինակություն՝ մամուլի ասուլիսում ասաց սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանն՝ անդրադառնալով իշխանության կողմից վարչական ռեսուրսի հնարավոր կիրառման թեմային:

«Ցուցումը հստակ է. բոլորը գործում են իրենց լիազորությունների շրջանակում, այն է՝ քարոզչություն իրականացնել: Ոչ ոք չի կարող ինձ հաճոյանալու համար մարդկանց ստիպել ինչ-որ բան անել», - ասաց նա՝ նշելով, որ հանրաքվեի ժամանակ օրինախախտումներ թույլ տված անձինք կպատժվեն: Սուրեն Պապիկյանը շեշտեց՝ քարոզարշավի ժամանակ իրենք ընտրողներին ասելու են, որ բոլոր մարմինները պետք է լինեն հավասարակշռված:
Նա նշեց, որ կա «Ոչ»-ի ընդհատակյա շտաբ: «Բոյկոտի հեղինակները շատ մեծ վնաս են հասցնում քաղաքացուն և քաղաքացու գիտակցությանը», - ասաց նա:
Անդրադառնալով քարոզարշավի տեխնիկական կողմին՝ Պապիկյանը նշեց՝ իրենք ամեն օր 10 սպրինտերներով շրջելու են գյուղերում և հանդիպելու են ընտրողների հետ: «Մարտի 10-ից կմեկնարկի քարոզչական մեկ այլ խմբի շրջայց: Բեմ-մեքենաներով կլինենք հանրապետության բոլոր բնակավայրերում: Այն քաղաքներում, որտեղ կկանգնեն մեր մեքենաները, կլինեն նաև հանրահավաքներ: Մենք շեշտադրումն արել ենք վերջին մեկ ամսվա վրա», - ասաց «Այո»-ի նախընտրական շտաբի ղեկավարը:


Լրագրողները հետաքրքրվեցին՝ քարոզարշավի ընթացքում «Այո»-ի շտաբն աշխատելու է բոլո՞ր լրատվամիջոցների հետ, թե՞ ընտրական մոտեցում են ցուցաբերելու, ինպես լինում է վերջին շրջանում: Սուրեն Պապիկյանը չբացառեց, որ իրենց թիմի որոշ անձինք ցանկություն չեն ունեցել հարցազրույց տալ այս կամ այն լրատվամիջոցին, սակայն թիմում այս առումով քաղաքական որոշում չի եղել:

Դիտվել է՝ 688

Մեկնաբանություններ