Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Գու­ցե իմ­քայ­լա­կան պատ­գա­մա­վո­րի անգ­րա­գետ հարևան Պո­ղո­սը Փա­շի­ն­յա­նի անգ­րա­գետ թե­զե­րն ըն­դու­նում է, սա­կայն շա­տե­րը հաս­կա­նում են դրանց ան­հե­թե­թու­թ­յու­նը»

«Գու­ցե իմ­քայ­լա­կան պատ­գա­մա­վո­րի անգ­րա­գետ հարևան Պո­ղո­սը Փա­շի­ն­յա­նի անգ­րա­գետ թե­զե­րն ըն­դու­նում է, սա­կայն շա­տե­րը հաս­կա­նում են դրանց ան­հե­թե­թու­թ­յու­նը»
31.03.2020 | 00:59

Կո­րո­նա­վի­րու­սի օր օ­րի թափ հա­վա­քող այս օ­րե­րին երկ­րի վար­չա­պե­տը հե­ռա­խո­սազ­րույց­ներ է ու­նե­նում քա­ղա­քա­ցի­նե­րի հետ` հաս­կա­նա­լու, թե տար­բեր ո­լորտ­նե­րում երկ­րում ինչ­պի­սի վի­ճակ է տի­րում։ «Պա­տա­հա­կան» զան­գե­րի փոր­ձը, սա­կայն, նոր չէ։ Ըստ քա­ղա­քա­գետ ԳԱ­ԳԻԿ ՀԱՄ­ԲԱՐ­ՅԱ­ՆԻ, Նի­կոլ Փա­շի­ն­յա­նին այդ PR ակ­ցիան հու­շող­նե­րն ըն­դա­մե­նը գրա­գո­ղեր են, քա­նի որ դեռ 1999-ին այդ ձևա­չա­փով հա­սա­րա­կու­թ­յան հետ շփ­վել է Վե­նե­սուե­լա­յի նախ­կին նա­խա­գահ ՈՒ­գո Չա­վե­սը, ո­րի «Ա­լո, Չա­վես» հա­ղոր­դումն այն­քան մեծ վար­կա­նիշ ու­ներ, որ 2007-ից ա­մեն օր ժա­մը 20:00-ից մինչև 21.30-ը հե­ռար­ձակ­վում էր Վե­նե­սուե­լա­յի պե­տա­կան հե­ռու­ստաըն­կե­րու­թ­յան ե­թե­րով։

-Ինչ­պե՞ս են Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը պայ­քա­րում այս վի­րու­սի դեմ։
-Իշ­խա­նու­թյան այ­սօր­վա քայ­լե­րը ճիշտ են, բայց դրանք շատ ու­շա­ցած են։ Ե­թե ժա­մա­նա­կին՝ փետր­վա­րի վեր­ջին, մար­տի սկզ­բին, դրանք ի­րա­կա­նաց­վեին, երբ մեր հարևան երկ­րում վի­րու­սը մո­լեգ­նում էր, այ­սօր պատ­կերն այլ կլի­ներ։ Բայց մեր իշ­խա­նու­թյուն­ներն ա­ռաջ­նորդ­վում էին «Կո­րո­նա­վի­րուսն ու՞մ շունն է, որ մեզ կպ­նի» տրա­մա­բա­նու­թյամբ, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րարն էլ հայ­տա­րա­րում էր, թե այդ վի­րուսն այն­քան էլ վտան­գա­վոր չէ, որ հա­տուկ մի­ջոց­նե­րի դի­մեն։ Այս ան­լր­ջու­թյան հետևան­քով է, որ այ­սօր ու­նենք վա­րակ­ված­նե­րի մեծ թիվ։ Որ­քան էլ այ­սօր մարդ­կանց տե­ղա­շար­ժի խիստ վե­րահս­կո­ղու­թյուն, սահ­մա­նա­փա­կում­ներ ի­րա­կա­նաց­վեն, դրանց ար­դյուն­քը կտես­նենք 15 օր հե­տո։ Իսկ այն, ինչ հի­մա կա, երբ օ­րա­կան 40 և ա­վե­լի վա­րակ­ված մարդ­կանց նոր դեպ­քեր են բա­ցա­հայտ­վում, նախ­կին բար­ձի­թո­ղի վի­ճա­կի հետևանքն է։ Երբ ժա­մա­նա­կին հայ­տա­րա­րում էինք` դա­դա­րեց­րեք դե­պի Թեհ­րան և Ի­տա­լիա չվեր­թե­րը, Փա­շի­նյանն ընդ­դի­մա­նում էր։ Փաս­տե­րը և թվե­րը ցույց են տա­լիս, որ գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րը հա­պա­ղե­ցին, ու­շա­ցած քայ­լեր ա­րե­ցին։ Սա վկա­յում է այն մա­սին, որ Փա­շի­նյա­նի հա­մար կարևորն անձ­նա­կան, ոչ թե պե­տու­թյան շա­հերն են։ Մար­տի սկզ­բին վի­րու­սի տա­րա­ծու­մը նրանց հա­մար եր­կրոր­դա­կան հարց էր, Փա­շի­նյանն ու իր թի­մը լծ­ված էին «Ա­յո»-ի քա­րո­զար­շա­վին։ Ե­թե դի­տար­կում ենք, թե մեր հարևան Վրաս­տա­նում կո­րո­նա­վի­րուսն ինչ­պի­սի պատ­կեր ու­նի, հաս­կա­նա­լի է դառ­նում, որ վրա­ցա­կան իշ­խա­նու­թյուն­ներն ա­վե­լի գրա­գետ գոր­ծե­ցին ու ա­րագ ար­ձա­գան­քե­ցին։
-Ին­չու՞ ժա­մա­նա­կին խնդ­րին լուրջ չմո­տե­ցան, Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­մար հան­րաք­վեն ա­վե­լի՞ կարևոր էր, քան հան­րու­թյան ա­ռող­ջու­թյու­նը։
-Ոչ մե­կի հա­մար էլ նո­րու­թյուն չէ, որ Փա­շի­նյա­նը պե­տա­կան մտա­ծե­լա­կեր­պից բա­ցար­ձակ զուրկ անձ­նա­վո­րու­թյուն է։ Նա պե­տու­թյան մա­սին շատ քիչ է մտա­ծում, նրա հա­մար էա­կան է սե­փա­կան PR-ը։ Փա­շի­նյա­նը չի ձեր­բա­զատ­վել գլ­խա­վոր խմ­բագ­րի սինդ­րո­մից։ Ե­թե այ­սօր հետևում ենք այլ եր­կր­նե­րի վի­ճա­կին, կո­րո­նա­վի­րու­սի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ են հայտ­նում ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րը, ան­գամ ոչ նա­խա­րա­րի մա­կար­դա­կով։ Մինչ­դեռ վա­րա­կի ա­ռա­ջին դեպ­քի մա­սին հայ­տա­րա­րեց ան­ձամբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, նա դեռ մտա­ծում է, որ թեր­թի գլ­խա­վոր խմ­բա­գիր է, ին­քը պետք է ա­ռա­ջի­նը դա հայտ­նի, այս բար­դույ­թից չի ձեր­բա­զատ­վել, ցան­կա­նում է, որ բո­լորն իր ֆեյս­բու­քյան էջ մտ­նեն ու դի­տում­ներ ա­պա­հո­վեն։ Այս­պի­սի բազ­մա­թիվ օ­րի­նակ­ներ կան։ Ե­թե Փա­շի­նյա­նը պե­տա­կան մտա­ծե­լա­կերպ ու­նե­նար ու ոչ թե նեղ անձ­նա­կան, այլ հան­րա­յին շահն ա­վե­լի կարևո­րեր, չէր ան­տե­սի մարդ­կանց ա­ռող­ջու­թյունն ու չէր տր­վի ՍԴ գոր­ծող նա­խա­գա­հից ու դա­տա­վոր­նե­րից ա­զատ­վե­լու քա­րո­զար­շա­վին։ Ա­հա թե ին­չու նա քա­մահ­րա­կան վե­րա­բեր­մունք ու­ներ այս վի­րու­սի հան­դեպ, կա­տակ­ներ էր ա­նում, պին­ցե­տով ու օ­ղիով էր բու­ժում։ Իսկ նրա դի­լե­տանտ թի­մա­կից­ներն էլ հռհ­ռում էին նրա տա­փակ հու­մոր­նե­րի վրա։ Հի­մա մենք ըմ­բոշխ­նում ենք այս ա­մե­նի ար­դյուն­քը։
-Ոչ միայն ա­ռող­ջա­պա­հա­կան, նաև տն­տե­սա­կան հա­մա­վա­րակն է ա­րագ տա­րած­վում ու քայ­քա­յում եր­կր­նե­րի տն­տե­սու­թյու­նը։ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը կա­րո­ղա­նու՞մ են վե­րահս­կել տն­տե­սա­կան ի­րա­վի­ճա­կը, թե՞ այս­տեղ էլ բար­ձի­թո­ղի վի­ճակ է ու ան­լուրջ մո­տե­ցում կա։
-Երբ մի­ջազ­գա­յին ար­ժու­թա­յին հիմ­նադ­րա­մը և Հա­մաշ­խար­հա­յին բան­կը գու­ժում են, որ կո­րո­նա­վի­րու­սի հետևան­քով 2020-ին սկս­վե­լու է տն­տե­սա­կան ա­վե­լի մեծ ճգ­նա­ժամ, քան ե­ղել է 2008-ին (իսկ մենք շատ լավ հի­շում ենք, թե այդ ճգ­նա­ժամն ինչ ա­ղե­տա­լի հետևանք­ներ ու­նե­ցավ Հա­յաս­տա­նի հա­մար, 2008-2009-ին մեր տն­տե­սա­կան ցու­ցա­նի­շը նա­խորդ տար­վա հա­մե­մատ նվա­զեց 17 տո­կո­սով), փո­խա­նակ Փա­շի­նյա­նը մտա­ծի ինչ ի­րա­վի­ճա­կում է հայ­տն­վե­լու մեր տն­տե­սու­թյու­նը, ֆեյս­բու­քյան գրա­ռում է ա­նում, թե փետր­վա­րին մենք տն­տե­սա­կան հիա­նա­լի ցու­ցա­նիշ­ներ ենք ու­նե­ցել։ Յու­րա­քան­չյուր սթափ մտա­ծող, տրա­մա­բա­նող մարդ ար­դեն հաս­կա­ցել է, որ այդ տվյալ­ներն առ ո­չինչ են։ Հի­մա ֆորս­մա­ժո­րա­յին ի­րա­վի­ճա­կում ենք։ Գոր­ծող իշ­խա­նու­թյու­նը պի­տի մտա­ծի` ինչ­պես ա­պա­հո­վել օ­րա­վար­ձով աշ­խա­տող մարդ­կանց նվա­զա­գույն պա­հանջ­նե­րը։
-Բայց մենք օ­րա­վար­ձով աշ­խա­տող­ներ ու­նե՞նք, պա­րոն Համ­բա­րյան։
-Ե­թե հար­ցը դի­տար­կում ենք օ­րեն­քի շր­ջա­նա­կում, ա­յո, չու­նենք, բայց մենք բո­լոր հար­ցե­րում օ­րեն­քո՞վ ենք ա­ռաջ­նորդ­վում, չէ՞ որ ու­նենք բա­րո­յա­կան չգր­ված նոր­մեր։ Այդ չգր­ված նոր­մե­րի մեջ են նաև 100 հա­զա­րա­վոր օ­րա­վար­ձով աշ­խա­տող մար­դիկ, ո­րոնք աշ­խա­տում են գա­զալ­ցա­կա­յան­նե­րում, շի­նա­րա­րու­թյու­նում, տնա­յին մաք­րու­հի­ներ, մա­տու­ցող­ներ, սպա­սու­հի­ներ են։
-Երկ­րի վար­չա­պե­տը չգի­տե՞ր նրանց մա­սին։
-Շատ լավ գի­տեր, բայց ա­վե­լի լավ մե­թոդ չգ­տավ իր ձեռ­քե­րը լվա­նա­լու և մի կողմ քաշ­վե­լու, քան հայ­տա­րա­րել, թե երկ­րում օ­րա­վար­ձով աշ­խա­տող­ներ չկան։ Հի­մա երկ­րի տն­տե­սու­թյու­նը շատ մեծ փոր­ձու­թյուն­նե­րի ա­ռաջ է կանգ­նած՝ հաշ­վի առ­նե­լով նաև այն հան­գա­ման­քը, թե մենք հատ­կա­պես որ եր­կր­նե­րի հետ ենք տն­տե­սա­կան կա­պե­րի մեջ։ Այդ եր­կր­նե­րում ար­դեն ճգ­նա­ժա­մը սկս­վել է՝ ԵՄ եր­կր­ներ, ՌԴ, Ի­րան, Վրաս­տան։ Հա­յաս­տա­նը գլո­բու­սից դուրս չէ, որ այդ եր­կր­նե­րում տե­ղի ու­նե­նան տն­տե­սա­կան վայ­րի­վե­րում­ներ, իսկ այդ ա­մե­նը չազ­դի մեզ վրա։ Հա­կա­ռա­կը, մեզ վրա կրկ­նա­կի է ազ­դե­լու, քա­նի որ բա­ցի այն հան­գա­ման­քից, որ աշ­խար­հում տն­տե­սա­կան ճգ­նա­ժամ է սկս­վել, նաև ՌԴ-ում նավ­թի գներն են ան­կում գրան­ցել, ո­րը ևս ազ­դե­լու է ՌԴ-ում ար­դեն քա­ղա­քա­ցիու­թյուն ու­նե­ցող այն աշ­խա­տող­նե­րի վրա, ո­րոնք Հա­յաս­տան տրանս­ֆերտ­ներ են ու­ղար­կում։ Էլ չեմ խո­սում ար­տագ­նա աշ­խա­տան­քի մեկ­նող­նե­րի մա­սին, ո­րոնց թի­վը ՌԴ-ի պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյամբ, 200-250 հա­զար է, նրանց ըն­տա­նիք­ներն ապ­րում էին այդ տրանս­ֆերտ­նե­րով։ Վեր­ջերս լսե­ցի ԿԲ խոր­հր­դի ան­դամ­նե­րից մե­կի այն հայ­տա­րա­րու­թյու­նը, թե ռու­սա­կան ռուբ­լու ար­ժեզր­կու­մը չի ազ­դե­լու ժո­ղովր­դի գնո­ղու­նա­կու­թյան վրա։ Ինչ­քան պի­տի տրա­մա­բա­նու­թյու­նից զուրկ լի­նել` այդ­պի­սի ա­նի­մաստ հայ­տա­րա­րու­թյուն ա­նե­լու հա­մար։ Ե­թե նախ­կի­նում ռու­սա­կան 1000 ռուբ­լին կա­րե­լի էր վե­րա­ծել 7500 դրա­մի, հի­մա՝ 6200 դրա­մի, 1300 դրա­մի տար­բե­րու­թյուն է։ 10 000 ռուբ­լու մեջ տար­բե­րու­թյու­նը կկազ­մի 12-13 հա­զար դրամ, ին­չի՞ մա­սին է խո­սում ԿԲ-ի այդ պա­րո­նը։ Կամ ի՞նչ է նշա­նա­կում լո­ղա­ցող կուրս, նա­յեք Հա­յաս­տա­նի շու­կա­յի տրա­մա­չա­փը և ար­ված հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի բո­վան­դա­կու­թյա­նը։
Ինչ վե­րա­բե­րում է այ­սօր­վա տն­տե­սա­կան ի­րա­վի­ճա­կին, դրա լա­վա­գույն ցու­ցի­չը գնաճն է, ո­րը պայ­մա­նա­վոր­ված է հիմ­նա­կա­նում ար­տերկ­րից ներ­կր­վող ապ­րանք­նե­րով։ Ոչ մեծ, բայց գնաճ կա կաթ­նամ­թե­րքի ար­տադ­րան­քի մեջ։ Թան­կա­ցել է ձուն՝ 35-40 դրա­մից հաս­նե­լով 45-60 դրա­մի։ Ա­լյու­րի շու­կա­յում ընդ­հան­րա­պես ան­հաս­կա­նա­լի վի­ճակ է. ա­լյու­րի տե­ղա­կան ո­րոշ տե­սակ­ներ ոչ միայն թան­կա­ցել են, այլև ընդ­հան­րա­պես չկան, դե­ֆի­ցիտ է։ Ներ­կր­ված, հատ­կա­պես ռու­սա­կան ա­լյու­րը բա­վա­կա­նին թան­կա­ցել է։ Եր­շի­կե­ղե­նի, մա­կա­րո­նի, ձա­վա­րե­ղե­նի գնե­րը ևս բարձ­րա­ցել են։ Հնդ­կա­ձա­վա­րի 1 կի­լոգ­րա­մը 500 դրա­մից դար­ձել է 700 դրամ։ Խայ­տա­ռակ թան­կա­ցել է օ­ղին։ 50-100 դրա­մով թան­կա­ցել են ռու­սա­կան և ուկ­րաի­նա­կան ար­տադ­րու­թյան թխ­ված­քաբ­լիթ­նե­րը։ Թռիչ­քաձև ա­ճել է մր­գե­րի գի­նը, հատ­կա­պես վի­տա­մին C-ով հա­րուստ մր­գե­րը. կի­վիի 1 կի­լոգ­րա­մը 1200 դրա­մից հա­սել է 1600 դրա­մի, նարն­ջի­նը՝ 500-ից 700-750 դրա­մի, 1 լի­մո­նի գի­նը 150-200 դրա­մից բարձ­րա­ցել է մինչև 300-350 դրամ։ Ես խո­սում եմ Գյում­րու կենտ­րո­նում տե­ղա­կայ­ված սու­պեր­մար­կետ­նե­րում առ­կա գնա­ճի մա­սին։
-Հի­մա իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում է տն­տե­սա­կան խն­դիր­նե­րը մեղ­մե­լու հա­մար բիզ­նե­սին ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րե­լու փա­թեթ­ներ գոր­ծար­կել, բայց ընդ­դի­մա­դիր­նե­րի վար­կա­յին ար­ձա­կուր­դի գա­ղա­փա­րին Փա­շի­նյա­նը բա­վա­կան կոշտ ար­ձա­գան­քեց. «10 հա­զար չէ, 50 հա­զար՝ կաժ­դը­մու: Նս­տում ա­սում եք՝ հար­կե­րը թո­ղեք, վար­կե­րը թո­ղեք, սա ա­րեք, նա ա­րեք: Ձե՞ռ եք առ­նում: Տպա­վո­րու­թյուն է, որ դուք բա­ժա­նող եք, մենք էլ թույլ չենք տա­լիս: Գնա­ցեք ձեր շր­ջա­պա­տի, մի­ջա­վայ­րի հարս­տու­թյու­նը բա­ժա­նեք մարդ­կանց վաբ­շե, հե­րիք ա»։ Ինչ­պե՞ս հաս­կա­նալ, ընդ­դի­մա­դիր Փա­շի­նյա­նը ժա­մա­նա­կին նույն­պես կողմ էր այդ վար­կե­րի չե­ղարկ­մա­նը։
-Ես հի­շում եմ 2 տա­րի ա­ռաջ Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը, որ բան­կե­րը թա­լա­նում ու կե­ղե­քում են մարդ­կանց, ժամ­կե­տանց տույժ-տու­գանք­նե­րը, գյու­ղատն­տե­սա­կան, սպա­ռո­ղա­կան վար­կե­րը պետք է զրո­յաց­նել։ Հի­մա էլ փոր­ձում է բո­լո­րին նույն ար­շի­նով չա­փել ու ա­սել, թե ին­չու պի­տի նե­րեն ան­պար­տա­ճա­նաչ վարկ ու­նե­ցող­նե­րին։ Ան­պար­տա­ճա­նաչ­նե­րի վե­րա­բե­րյալ շատ հեշտ է տե­ղե­կատ­վու­թյու­նը ճշ­տել։ Իսկ հե­տո ա­սում է, թե ալ­կո­գել ար­տադ­րո­ղը, գեր­շա­հույթ է ստա­նում, ին­չու վար­կա­յին ար­ձա­կուրդ տալ։ Փա­շի­նյա­նի տրա­մա­բա­նու­թյամբ` բո­լոր վար­կա­տու­ներն ալ­կո­գել են ար­տադ­րում։ Դժ­վար ի­րա­վի­ճակ­նե­րում հայ­տն­վե­լիս Փա­շի­նյա­նը փոր­ձում է անտ­րա­մա­բա­նա­կան, ան­հե­թեթ բան ա­սել, միայն թե մի բա­նով շե­ղի մարդ­կանց։ Գու­ցե իմ­քայ­լա­կան պատ­գա­մա­վո­րի անգ­րա­գետ հարևան Պո­ղո­սը նրա հայ­տա­րա­րու­թյու­նը, անգ­րա­գետ թե­զե­րն ըն­դու­նում է մեծ ու­րա­խու­թյամբ, սա­կայն շա­տե­րը հաս­կա­նում են դրանց ան­հե­թե­թու­թյու­նը։ Ի տար­բե­րու­թյուն այլ եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րի, ո­րոնք հա­սա­րա­կու­թյան լայն շեր­տե­րին ա­ջակ­ցե­լու սո­ցիա­լա­կան մեծ փա­թեթ­ներ են ներ­կա­յաց­րել, այս պա­հի դրու­թյամբ Փա­շի­նյա­նը միայն հինգ փա­թե­թի մա­սին խոս­տում է տվել։ Իսկ որ տն­տե­սու­թյու­նը րո­պե առ րո­պե գա­հա­վի­ժում է, փաստ է։
-Իշ­խա­նու­թյուն­նե­րը վս­տա­հեց­նում են, որ թեև ա­նո­րոշ վի­ճակ է, բայց հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը մեծ են։ Ի՞նչ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի մա­սին է խոս­քը։
-Փա­շի­նյա­նը կր­կին փոր­ձում է մութ սե­նյա­կում սև կա­տու ման գալ, երբ սև կա­տու այն­տեղ չկա։ Ես տն­տե­սա­գետ չեմ, բայց շատ հե­տաքր­քիր է, թե Փա­շի­նյանն ինչ­պես է պատ­կե­րաց­նում՝ 3 մլրդ դո­լար ու­նե­ցող պե­տու­թյունն ինչ­պես կա­րող է հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի պայ­ման­նե­րում տա­րե­կան 6 մլրդ դո­լա­րի իբր ա­զատ­ված հար­թակ­նե­րում տեղ գրա­վել, իսկ 5 տար­վա մեջ 30 մլրդ դո­լա­րի օ­գուտ ստա­նալ։ Այ­սինքն, էդ հար­թակ­նե­րը հենց այն­պես դր­վա՞ծ էին, որ Փա­շի­նյա­նը գնար ու վերց­ներ։ 2008-ին ռուս-վրա­ցա­կան կար­ճատև պա­տե­րազ­մից հե­տո, երբ այդ եր­կր­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը խզ­վե­ցին, հայ գոր­ծա­րար­ներն ահ­ռե­լի հնա­րա­վո­րու­թյուն ու­նեին ռու­սա­կան շու­կան ո­ղո­ղե­լու հան­քա­յին ջրով ու գի­նով, բայց չկա­րո­ղա­ցան ան­գամ դրա 10-15 տո­կո­սը լրաց­նել։ Այն դեպ­քում, որ այն ժա­մա­նակ, ի տար­բե­րու­թյուն այ­սօր­վա, Ռու­սաս­տա­նի հետ մենք փայ­լուն հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նեինք։ Հի­մա ինձ հե­տաքր­քիր է, թե այս ա­հագ­նա­ցող տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի պայ­ման­նե­րում Փա­շի­նյանն այդ ի՞նչ ֆան­տաս­մա­գո­րիա­յի հետևից է ըն­կել կամ այդ ինչ ար­տադ­րու­թյուն պի­տի հիմ­նի, որ տա­րե­կան 5 մլրդ դո­լա­րի շու­կա ա­պա­հո­վի։ Այս ի՞նչ ձևով են խա­բում ժո­ղովր­դին։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հի­մա 3 կարևոր խն­դիր պի­տի լու­ծի. ա­ռա­ջին՝ օ­րա­վար­ձով աշ­խա­տող մարդ­կանց նվա­զա­գույն սո­ցիա­լա­կան պա­հանջ­նե­րի ա­պա­հո­վում, երկ­րորդ՝ ՌԴ ար­տագ­նա աշ­խա­տան­քի մեկ­նող քա­ղա­քա­ցի­նե­րի նվա­զա­գույն պա­հանջ­նե­րի ա­պա­հո­վում, քա­նի որ այս տա­րի նրանք չեն մեկ­նել ՌԴ, և եր­րորդ՝ գնա­ճի կան­խում։
Զրույցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 8971

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ