Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պա­տաս­խա­նա­տու­նե­րը կրա­կի հետ են խա­ղում

Պա­տաս­խա­նա­տու­նե­րը կրա­կի հետ են խա­ղում
31.03.2020 | 01:48
Ար­տերկ­րից Հա­յաս­տան ե­կած և, ընդ­հան­րա­պես, նոր կո­րո­նա­վի­րու­սով (COVID-19) վա­րակ­ված լի­նե­լու ա­ռու­մով կաս­կած­վող բազ­մա­թիվ ան­ձինք COVID-19-ի ա­րագ ախ­տո­րոշ­ման հա­մար «Ռա­պիդ» թես­տով (էք­սպ­րես թեստ) ստուգ­վե­լուց և բա­ցա­սա­կան ար­դյուն­քի ստա­ցու­մից (իբրև վա­րակ­ված չեն) հե­տո բաց են թողն­վել: Նրանց առն­չու­թյամբ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հի­վան­դու­թյուն­նե­րի վե­րահ­սկ­ման և կան­խար­գել­ման ազ­գա­յին կենտ­րո­նի լա­բո­րա­տո­րիա­յում պո­լի­մե­րա­զա­յին շղ­թա­յա­կան ռեակ­ցիա­յի (ՊՇՌ) մե­թո­դի վրա հիմն­ված թես­տա­յին հա­մա­կար­գով հե­տա­զո­տու­թյուն չի կա­տար­վել, ե­թե չհաշ­վենք հնա­րա­վոր ա­ռան­ձին դեպ­քե­րը:
Մինչ­դեռ ռա­պիդ թես­տե­րը, ինչ­պես վկա­յում են առ­կա փաս­տե­րը, կա­րող էին ու կա­րող են սխալ ար­դյունք տալ, դրան­ցով թես­տա­վոր­ված ան­ձանց մի մասն ի­րա­կա­նում կա­րող էր վա­րակ­ված լի­նել նոր կո­րո­նա­վի­րու­սով և, դրա­նով հան­դերձ, չեն­թարկ­վե­լով անհ­րա­ժեշտ և հա­մա­պա­տաս­խան սահ­մա­նա­փա­կում­նե­րի, վտան­գա­վոր ու մի շարք դեպ­քե­րում մա­հա­ցու հետևանք­ներ ու­նե­ցող COVID-19-ով վա­րա­կել բազ­մա­թիվ ան­ձանց:
ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը մար­տի 16-ին լրագ­րող­նե­րին հայտ­նել է, որ Հա­յաս­տա­նը կո­րո­նա­վի­րու­սի ա­րագ ախ­տո­րոշ­ման հա­մար 2 տե­սա­կի «Ռա­պիդ» թես­տեր կս­տա­նա, թես­տի մի տե­սա­կը կո­րո­շի թքի, մյու­սը՝ ա­րյան մեջ կո­րո­նա­վի­րու­սի առ­կա­յու­թյան հան­գա­ման­քը, ա­ռա­ջի­նը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, կկի­րառ­վի ոչ բժշ­կա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում, օ­րի­նակ, օ­դա­նա­վա­կա­յա­նում կամ սահ­մա­նա­յին ան­ցա­կե­տում, երկ­րոր­դը՝ պո­լիկ­լի­նի­կա­նե­րում և ոչ ին­ֆեկ­ցիոն հի­վան­դա­նոց­նե­րում: Նա հայտ­նել է նաև, որ «Ռա­պիդ» թես­տե­րի մի­ջո­ցով կո­րո­նա­վի­րու­սը հնա­րա­վոր կլի­նի ախ­տո­րո­շել 15 րո­պեում, այն դեպ­քում, երբ լա­բո­րա­տոր ա­նա­լի­զի հա­մար մի քա­նի ժամ է անհ­րա­ժեշտ:
Հա­յաս­տա­նը «Ռա­պիդ» թես­տերն ար­դեն ստա­ցել է: Մար­տի 29-ին հենց դրան­ցով են հե­տա­զոտ­վել «Ա­կա­նա­տես» դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյան մի խումբ դի­տորդ­ներ, ո­րոն­ցից ո­մանց շր­ջա­նում նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վա­ծու­թյան նախ­նա­կան ախ­տո­րո­շու­մից հե­տո «Ա­կա­նա­տե­սը» ո­րո­շեց վե­րա­նա­յել այ­սօր` 2020 թ. մար­տի 31-ին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում կա­յա­նա­լիք նա­խա­գա­հա­կան և խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րը դի­տար­կե­լու իր պլան­նե­րը: Հի­շյալ ա­ռա­քե­լու­թյու­նը մաս­նա­վո­րա­պես ո­րո­շեց Հա­յաս­տա­նից դի­տորդ­ներ չու­ղար­կել Ար­ցախ՝ հնա­րա­վո­րինս նվա­զեց­նե­լու ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րում մարդ­կա­յին խո­շոր խմ­բե­րի շփում­նե­րով ու ին­տեն­սիվ հոս­քե­րով պայ­մա­նա­վոր­ված ռիս­կե­րը և կան­խե­լու դրանց հնա­րա­վոր հետևանք­նե­րը Ար­ցա­խի, հետևա­բար նաև` Հա­յաս­տա­նի անվ­տան­գա­յին ի­րա­վի­ճա­կի հա­մար։ Այս մա­սին նշ­ված է «Ա­կա­նա­տես»-ի հայ­տա­րա­րու­թյան մեջ:
Ե­րեկ, սա­կայն, հայտ­նի դար­ձավ, որ նշ­ված ա­ռա­քե­լու­թյան բո­լոր այն ան­դամ­նե­րը, ո­րոնց «Ռա­պիդ» թես­տով հե­տա­զո­տու­թյու­նը նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վա­ծու­թյուն է ախ­տո­րո­շել, ի­րա­կա­նում վա­րակ­ված չեն COVID-19-ով, այ­սինքն` «Ռա­պիդ» թես­տով հե­տա­զո­տու­թյու­նը նրանց բո­լո­րի պա­րա­գա­յում սխալ ար­դյունք է տվել: Այ­սօր NEWS.am-ի հետ զրույ­ցում (https://news.am/arm/news/569177.html ) «Թրանս­փա­րեն­սի ին­թեր­նեշնլ» հա­կա­կո­ռուպ­ցիոն կենտ­րո­նի ընտ­րա­կան ծրագ­րե­րի հա­մա­կար­գող Ա­լեք­սեյ Պետ­րո­սյա­նը տե­ղե­կաց­րել է. «3-4 հո­գի են ե­ղել, կրկ­նա­կի թես­տա­վոր­վել են Նոր­քի ին­ֆեկ­ցիոն կենտ­րո­նում, ար­դեն ոչ թե «Ռա­պիդ», այլ եր­կար թես­տով, և հերք­վել է վի­րու­սի առ­կա­յու­թյու­նը»:
Միան­գա­մից 3-4 հո­գու առն­չու­թյամբ սխալ ար­դյունք ստա­նալն ան­ժխ­տե­լիո­րեն մեծ թիվ է: «Ռա­պիդ»-ով թես­տա­վոր­ման սխալ ար­դյունք­ներ են ստաց­վել ոչ միայն Հա­յաս­տա­նում, այլև այլ պե­տու­թյուն­նե­րում, օ­րի­նակ, այդ մա­սին ֆեյս­բու­քյան իր է­ջում հայտ­նել է նաև ՈՒկ­րաի­նա­յի Ժի­տո­միր քա­ղա­քի քա­ղա­քա­պետ Սեր­գեյ Սու­խոմ­լի­նը:
Պարզ տրա­մա­բա­նու­թյու­նը հու­շում է, որ ե­թե «Ռա­պիդ»-ով թես­տա­վո­րու­մը նոր կո­րո­նա­վի­րու­սով չվա­րակ­ված ան­ձի պա­րա­գա­յում կա­րող է տալ դրա­կան, այ­սինքն` սխալ ար­դյունք, ա­պա սխալ` այս դեպ­քում ար­դեն բա­ցա­սա­կան ար­դյունք կա­րող է տալ նաև նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված ան­ձի պա­րա­գա­յում, նրան ներ­կա­յաց­նե­լով իբրև չվա­րակ­ված:
Ըն­դգ­ծենք, որ ի տար­բե­րու­թյուն ՀՀ-ում «Ռա­պիդ»-ով դրա­կան ար­դյունք ստա­նա­լու դեպ­քե­րի, երբ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հի­վան­դու­թյուն­նե­րի վե­րահ­սկ­ման և կան­խար­գել­ման ազ­գա­յին կենտ­րո­նի լա­բո­րա­տո­րիա­յում ՊՌՇ մե­թո­դի վրա հիմն­ված թես­տա­յին հա­մա­կար­գով ան­ձից վերց­ված հա­մա­պա­տաս­խան փոր­ձան­մու­շի հե­տա­զո­տու­թյուն է կա­տար­վում, այ­սինքն` կրկ­նա­կի թես­տա­վո­րում, բայց ար­դեն բո­լո­րո­վին այլ և ան­հա­մե­մատ հու­սա­լի մե­թո­դով, «Ռա­պիդ»-ով բա­ցա­սա­կան ար­դյուն­քի ստաց­ման դեպ­քում նշ­ված կենտ­րո­նում այլ մե­թո­դով կրկ­նա­կի թես­տա­վո­րում չի կա­տար­վում կամ կա­տար­վում է միայն ա­ռան­ձին դեպ­քե­րում:
Վե­րոն­շյա­լի պատ­ճա­ռով բազ­մա­թիվ մար­դիկ` COVID-19-ով վա­րակ­ված լի­նե­լու հար­ցում կաս­կած­վող կամ ռիս­կա­յին խմ­բում գտն­վող, ե­թե ի­րա­կա­նում նույ­նիսկ վա­րակ­ված են նոր կո­րո­նա­վի­րու­սով, «Ռա­պիդ»-ով թես­տի սխալ ար­դյուն­քի պատ­ճա­ռով կա­րող են հա­մար­վել չվա­րակ­ված և, ինչ­պես վա­րակ­ված ան­ձինք, չեն­թարկ­վել անհ­րա­ժեշտ ու հա­մա­պա­տաս­խան սահ­մա­նա­փա­կում­նե­րի: Հետևա­բար այդ ան­ձինք հի­վան­դու­թյան ախ­տան­շան­նե­րի ի հայտ չգա­լու կամ թույլ ար­տա­հայտ­ման պա­րա­գա­յում ի­րենք էլ չի­մա­նա­լով ի­րենց վա­րակ­ված լի­նե­լու մա­սին, կա­րող են վա­րա­կել բազ­մա­թիվ այլ ան­ձանց` պատ­ճառ հան­դի­սա­նա­լով Հա­յաս­տա­նում վա­րա­կի հե­տա­գա տա­րած­ման, ինչ­պես նաև Ար­ցախ նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի տե­ղա­փոխ­ման:
Այն դի­տորդ­նե­րը և լրագ­րող­նե­րը, ո­րոնք վա­ղը Ար­ցա­խում հետևե­լու են ընտ­րու­թյուն­նե­րին, նախ­քան գնա­լը, թես­տա­վոր­վել են «Ռա­պիդ»-ով, թես­տա­վոր­ման բա­ցա­սա­կան ար­դյուն­քի ստա­ցու­մից հե­տո վե­րը նշ­ված կենտ­րո­նում հի­շյալ բարդ ե­ղա­նա­կով չեն թես­տա­վոր­վել, ին­չը նշա­նա­կում է, որ նրան­ցից ո­մանք կա­րող էին, COVID-19-ով վա­րակ­ված լի­նե­լով հան­դերձ, «Ռա­պիդ»-ով վա­րակ­վա­ծու­թյան հան­գա­ման­քի չհայտ­նա­բեր­ման պատ­ճա­ռով ստա­նալ Ար­ցախ մեկ­նե­լու հա­մար պա­հանջ­վող փաս­տա­թուղ­թը և մեկ­նել այն­տեղ: Հետևանք­նե­րը, կար­ծում ենք, բո­լո­րը կա­րող են պատ­կե­րաց­նել:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 7092

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ