Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ձյուն, անձրեւ, ջերմաստիճանի անկում

Ձյուն, անձրեւ, ջերմաստիճանի անկում
05.04.2020 | 23:04

Ապրիլի 5-ի ցերեկը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 7-ին շրջանների զգալի մասում, 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-ի ցերեկը և 6-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով, 7-8-ը՝ կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 10-12 աստիճանով։ Երևանում ապրիլի 5-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-7-ը՝ անձրև և ամպրոպ:

Դիտվել է՝ 833

Մեկնաբանություններ