Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արայիկ Հարությունյան. Ընդդիմախոսների կողմից ընտրությունները հետաձգելու կոչերը քաղաքական երանգ են ունեցել

Արայիկ Հարությունյան. Ընդդիմախոսների կողմից ընտրությունները հետաձգելու կոչերը քաղաքական երանգ են ունեցել
15.04.2020 | 22:11

Սա մեր ժողովրդի հաղթանակն է, քանի որ ծանր պայմաններում մեր Սահմանադրությանը համապատսխան հերթական ժողովրդավարական ընտրություններն ենք անցկացրել։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:


«Ծանր պայմաններ ասելով՝ նկատի չունեմ միայն համավարակը, այլ այն, որ մեր ընդդիմախոսների մեծ մասը հատուկ բոյկոտել է կամ հատուկ քաղաքական երանգ է հաղորդել հետաձգելու անվան տակ՝ չեզոքացնելու ստեղծված մթնոլորտը: Նախօրոք տեսնելով, հասկանալով ընտրության ընթացքը, արդյունքները, համաճարակը հիմք դարձնելով՝ փորձել են քաղաքական երանգավորում տալ: Մեր առօրյան այսօր պրոբլեմային է, մենք ամեն օր մեր ժողովրդին վտանգում ենք մեր առօրյայով, դրա համար ես ուզում եմ հայտարարել՝ բոլոր մեր ընդդիմախոսների հայտարարությունները կապված հետաձգումների հետ ընդամենը քաղաքական բնույթ են կրել»,- ասաց Հարությունյանը:


Նա նաև նշեց, որ այդուհանդերձ խնդիր կա, և խնդիրը ոչ միայն համաճարակի տարածման, այլև հետագա չեզոքացման հետ է կապված: «Եթե ժամանակի ընթացքում իրավիճակը դրական փոփոխության չենթարկվի, համավարակը դառնալու է տնտեսական ճգնաժամ, իսկ տնտեսական ճգնաժամն ու համավարակը միասին՝ ընդհանուր աղետ: Մենք պետք է միավորվենք ոչ միայն Արցախում, այլ ամբողջ հայությունը պետք է միավորվի և Հայաստանի իշխանությունների հետ պետք է մայիսին լուծենք այդ պրոբլեմը: Չարախնդությունը և քաղաքական այլակարծությունը այստեղ թշնամի են մեզ, ցավոք, քաղաքական ենթատեքստ եմ տեսնում ոչ միայն Արցախում, այլ՝ Հայաստանում»,- նշեց նա:
Արայիկ Հարությունյանը ընդգծեց՝ իրենք Արցախում որևէ քաղաքական գործչի, որևէ մարդու հետ խնդիր չունեն: «Քաղաքական հետապնդում չի լիենլու ոչ մեկի նկատմամբ, նախընտրական փուլում եղել են շատ վիրավորական հայտարարություններ, պատրաստվում էի դիմել դատախազություն, դատարան, բայց մտափոխվել եմ, հենց համախմբվածությունից ելնելով՝ հետ եմ կանչել»,- նշեց նա:


Այնուամենայնիվ մի հայտարարության վերաբերյալ Արայիկ Հարությունյանը դիմել է իրավապահ մարմիններին: «Նա Արցախի քաղաքացի չէ, անունն էլ չեմ ուզում տալ, հայտարարել է, թե Արցախում թաղումներին, հարսանիքներին միլիոններ ենք տալիս, դիմել եմ դատախազություն: Չեմ ուզում անունը տալ, շուտով ռեպորտաժ կլինի, որը կբացահայտի, թե ով է եղել նա, ով է, առհասարակ»,- նշեց նա:


Հիշեցնենք, որ երեկ Արցախում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի ընթացքում մրցում էին Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը։ Ձայների 88 տոկոսը հավաքեց Արայիկ Հարությունյանը՝ դառնալով Արցախի չորրորդ նախագահ։

Դիտվել է՝ 2015

Մեկնաբանություններ