Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«ՀՀ Սահմանադրությու՝ կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողով Գոշավանքում

«ՀՀ Սահմանադրությու՝ կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողով Գոշավանքում
05.07.2020 | 14:07

Գոշավանքում տեղի է ունենում «Իրավական ուղի» ՀԿ-ի կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան։ Խորհրդաժողովի առաջին մասը՝ «Սահմանադրությունը՝ իրավական արժեքաբանության որոնումներում» խորագրով, կվարի «Իրավական ուղու» համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը։ Զեկուցումներով հանդես կգան իրավագիտության թեկնածու, սահմանադրագետ Անահիտ Մանասյանը, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը և իրավունքի դոկտոր Գոռ Հովհաննիսյանը (Գերմանիա, հեռավար)։
Խորհրդաժողովի երկրորդ մասը՝ «Սահմանադրության պաշտպանական մեխանիզմները» խորագրով, կվարի «Իրավական ուղու» համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։ Զեկուցումներով հանդես կգան սահմանադրագետ Գրիգոր Մուրադյանը, իրավունքի մագիստրոս Ռոբերտ Հայրապետյանը և իրավագիտության թեկնածու, մարդու իրավունների եվրոպական իրավունքի մասնագետ Արմեն Գալստյանը։


«Ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և պոպուլիզմ» թեմայով հատուկ զեկուցմամբ հանդես կգա փաստաբան, իրավունքի տեսաբան Ժիրայր Գերգերյանը (Ֆրանսիա, հեռավար)։

Դիտվել է՝ 1034

Մեկնաբանություններ