Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Շները կորոնավիրուս են «ախտորոշում»

Շները կորոնավիրուս են «ախտորոշում»
29.09.2020 | 23:55

Հելսինկիի օդանավակայանում սեպտեմբերի 23-ից կորոնավիրուսի «թեստ» են անելու հատուկ վարժեցված շները։ Այս մասին գրում է Euromag.ru կայքը։
Այն մասին, որ Փինլանդանցի գիտնականներին ու կենդանիներ վարժեցնողներին հաջողվել է շներին սովորեցնել գտնել ու առանձնացնել կորոնավիրուսով վարակվածներին, դեռևս մայիսին էր խոսվում։


Շները ոչ միայն կորոնավիրուսը, այլ մի շարք այլ հիվանդույթուններ են կարողանում բացահայտել։ Այժմ Հելսինկիի օդակայանում աշխատակիցներն ուղևորների վզին անձեռոցիկ են հպում, ապա այն մոտեցնում վարժեցված շներին։ Եթե շունը տարօրինակ որևէ բան զգաց, ապա ուղևորը ստիպված կլինի Covid-ի թեստ հանձնել։

Դիտվել է՝ 4286

Մեկնաբանություններ