Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ստոլտենբերգը չի պատասխանել՝ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, կարո՞ղ է իսլամիստներ տեղակայել Ղարաբաղում

Ստոլտենբերգը չի պատասխանել՝ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, կարո՞ղ է իսլամիստներ տեղակայել Ղարաբաղում
24.10.2020 | 12:32

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խուսափեց պատասխանել հարցին, թե ընդունելի՞ է դաշինքի անդամ Թուրքիայի, պահվածքը, որն, ըստ բազմաթիվ հայտարարությունների, իսլամիստ գրոհայինների է Սիրիայից տեղափոխում Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտության գոտի:


Հարցը Ստոլտենբերգին տվել են ուրբաթ՝ ՆԱՏՕ-ի ՊՆնախարարների տեսակոնֆերանսից հետո ճեպազրույցում: Ի պատասխան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է. «Մենք խորապես մտահոգված ենք Ղարաբաղում հակամարտությամբ, հատկապես խաղաղ բնակչության շրջանում զոհերով: Մենք բոլոր կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում. մարտերը պետք է դադարեցվեն»:

Դիտվել է՝ 2232

Մեկնաբանություններ