«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Ֆրանսիայում ակտիվացել են Անկարային ենթարկվող ազգայնամոլ «Գորշ գայլեր» խմբավորման անդամները

Ֆրանսիայում ակտիվացել են Անկարային ենթարկվող ազգայնամոլ «Գորշ գայլեր» խմբավորման անդամները
29.10.2020 | 22:52

«Ալլահ ակբար», «Ու՞ր եք հայեր», «Ձեր վերջը տալու ենք»՝ այս վանկարկումներով Անկարայի կողմից ղեկավարվող թուրք ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման մոտ 300 անդամ հոկտեմբերի 28-ի երեկոյան Ֆրանսիայի Վիեն քաղաքի փողոցներով շրջել ու փորձել է հայերի գտնել՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով, երբ առավոտյան ֆրանսահայերը փակել էին Լիոն քաղաքով անցնող Փարիզը Մարսելին կապող գլխավոր մայրուղին ու պահանջել Ֆրանսիայից՝ քայլեր ձեռնարկել Արցախում թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիայի դեմ: Վիենում թուրքերի թիրախում է եղել նաև հայ փոխքաղաքապետը: Լևոն Սաքունցին ոստիկանությունը հորդորել է տանից դուրս չգալ՝ անվտանգության նկատառումներից ելնելով, նա Արցախի ճանաչմանն ուղղված աշխատանքներում մեծ դերակատարում ունի Վիեն քաղաքում:


Մինչ ծայրահեղականները Վիենից կհասնեին Դեսին քաղաք, ոստիկանությունն արդեն կազմ-պատրաստ սպասում էր նրանց: «Գորշ գայլերն» անցել են Ժան Ժորես փողոցով. հենց այդտեղ է գտնվում Հայոց ցեղասպանության հուշակոթողը: Փոխաքաղաքապետ Ջորկաեֆի խոսքով՝ միայն Դեսինում 65 թուրք ակտիվիստ է ձերբակալվել՝ կորոնավիրուսի պատճառով Ֆրանսիայում հաստատված պարետային ժամը չպահպանելու պատճառով: Այստեղ երեկոյան ժամը 9-ից հետո չի թույլատրվում գտնվել դրսում։

Դիտվել է՝ 2244

Մեկնաբանություններ