13-ամյա Ադելյա Պետրոսյանը բազմաթիվ հայազգի տաղանդավոր մարդկանցից մեկն է, ով աշխարհի տարբեր բեմերում իր ելույթներով հիացնում է հանրությանը: Դեռատի գեղասահորդուհին հաղթել է Ռուսաստանի գեղասահքի գավաթի խաղարկության 3-րդ փուլում՝ հանդես գալով Արա Գևորգյանի «Արցախ» հանրահայտ ստեղծագործության ներքո, որը մեր այս անհանգիստ օրերում մի նոր հմայք ու խորք է ձեռք բերել։ Հիշենք, որ հերոսական Արցախը կենաց-մահու պայքարի է ելել իրենց հարազատ բնօրրանում իր զավակների ապրելու իրավունքը հերթական անգամ հաստատելու համար։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում սա Ադելյա Պետրոսյանի առաջին մրցելույթն էր։ նրա բեմելի տպավորությունն այնքան ազդեցիկ է եղել, որ հաղորդավարը նման գնահատական է տվել մրցելույթին. «Կրակ աղջիկ, Ադելյա Պետրոսյանը բառացիորեն հալեցնում է սառույցը»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ